Մենք հարվածում ենք ուկրաինական այն ենթակառուցվածքին, որն օգնում է սպանել ռուսներին. Լավրով
ՄիջազգայինՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողության ընթացքում հարձակվում են ենթակառուցվածքների վրա, որոնք օգնում են սպանել ռուսներին։ Այս մասին նա հայտարարել է եվրոպական անվտանգության հարցերին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք շարքից հանում ենք էներգետիկ օբյեկտները, որոնք թույլ են տալիս ձեզ (արևմտյան երկրներին) մահաբեր զենք մղել Ուկրաինա՝ ռուսներին սպանելու համար», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր ՋԷԿ-երի մեծ մասի և հիդրոէլեկտրակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու մասին, իսկ էլեկտրաէներգիայի սպառողների մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության: «Էներգոատոմ»-ը հայտարարել է, որ վթարային պաշտպանությունն աշխատել է Ռիվնե, հարավ-ուկրաինական և Խմելնիցկի ատոմակայաններում, ինչի արդյունքում բոլոր էներգաբլոկները ավտոմատ կերպով անջատվել են։