Iravunk.com | Չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինը դատարկաձեռն է գալու Հայաստան. Բաբայան
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԲԱՄԲԱՍԱՆՔ ԶԱՐՄԱՆՔ ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ Չի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանին ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ժողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը ԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ) «Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներ

Չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինը դատարկաձեռն է գալու Հայաստան. Բաբայան

Ներքաղաքական

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ գնահատմամբ` խաղաղության պայմանագրի առաջարկվող ռուսական տարբերակը, եթե պարունակում է արցախահայության անվտանգության երաշխիքներ, ով էլ այն ընդունի կամ չընդունի, նորմալ, ադեկվատ ժողովրդի մասը պետք է ընդունի:

— Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե ռուսական տարբերակի մոտեցումների առումով Հայաստանի քաղաքական դաշտում գրեթե կոնսենսուսային վիճակ է: Ի՞նչ կասեք այս մասին:

— Հիմա եթե իշխանությունը սա ընդունել է, մենք` որպես ընդդիմություն, ասենք` սխա՞լ եք արել: Կա տարբերակ` Արցախի հարցի էջը բաց թողնել եւ անդրադառնալ հետագայում, որն առաջարկում է Ռուսաստանը` տալով արցախահայությանն անվտանգության երաշխիքներ` ե՛ւ այսօր, ե՛ւ վաղը: ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի զորքերը չեն գալու կանգնեն Արցախում, իսկ ռուսական ստորաբաժանումներն Արցախում են: Այս փաստը պետք է ընդունել: Եթե այսպիսի տարբերակ առաջարկեր Արեւմուտքը, այն ժամանակ կասեինք` ի՞նչ անենք, որ Արեւմուտքն է առաջարկում, պետք է ընդունել, բայց չի առաջակում: Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարության մեջ Արցախի վերաբերյալ ամեն ինչ ասված է: Ակնհայտ է, որ եթե Հայաստանն ընտրվում է արեւմտյան տարբերակը որեւէ շահեկան բան չի լինելու արցախահայության համար եւ խնդիր է դառնալու: Սա ընդդիմություն-իշխանություն հարց չէ, այլ գլոբալ աշխարհաքաղաքական հարց է: Հետեւապես, ով ընդունում է, որ ռուսական կոնտիգենտի ներկայությունն Արցախում, ճիշտ քայլ է անում` անկախ նրանից` կլինի Նիկոլ Փաշինյանը, թե այլ մարդ, ինձ չի հետաքրքրում: Ինձ համար կարեւոր է, որ մեր երկրի անվտանգությունն իրականում պաշտպանված լինի: Անիմաստ հեքիաթների հետեւից մենք իրավունք չունենք գնալու, նժարին մարդկանց կյանքի խնդիրն է դրված:

— Այսօր Երեւան է ժամանում ՌԴ նախագահը, իսկ վաղը կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը: Այս առումով ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ:

— Նախ չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինը դատարկաձեռն է գալու Հայաստան: Նա ինչ-որ մի նորություն իր հետ բերելու է: Բացի այդ, ՌԴ նախագահի այցով կփակվի այն խոսակցությունների էջը, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից կարող է դուրս գալ, կամ ՀԱՊԿ-ը կարող է դուրս գալ Հայաստանից: Կհստակեցվի նաեւ, որ  Հայաստանի միակ եւ կարեւորագույն ռազմական դաշնակիցը ՌԴ-ն է, եւ ՀԱՊԿ-ն էլ իր հերթին պարտավոր է իրականացնել որոշակի զսպող գործառույթներ, ինչի վերաբերյալ կային որոշակի բամասանքներ, դժգոհություններ: Կարծում եմ` այդ հարցերի պատասխաններն իր հետ բերելու է ՌԴ նախագահը:

— Ի դեպ, ծռերի ԱԺԲ-ն եւ այլ արեւմտամետներ բողոքի ակցիաներ են պլանավորում` ընդդեմ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի: Ավելին` նույն ԱԺԲ-ն Ռուսաստանին թշնամի է որակում, եւ դրա վրա աչք է փակում հայաստանյան իշխանությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

— Իշխանությունը վաղուց չի արձագանքում, երբ բացահայտ Երեւանի փողոցներում այլ պետությանը թշնամի են համարում եւ նման հայտարարություններ անում: Մանավանդ, երբ այլ պետությունը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ բարեկամ ժողովուրդը, սա անթույլատրելի է բոլոր առումներով: Բայց իշխանությունը որդեգրել է ոչինչ չտեսնելու եւ չլսելու մեխանիզմ: Չնայած մի պահ եղավ, երբ այդպիսի ակցիաներից մեկի ժամանակ ինչ-որ ակտիվիստների բերման ենթարկեցին: Սակայն կարծում եմ` որոշակի լրջություն այն չէր պարունակում իր մեջ: Իսկ իրենց ակցիան, որ վառված ջահերով գոռում էին. «թշնամի», ֆաշիզմի հոտ էր գալիս այդ ամենից: Սա լավ բանի չի բերելու մեր երկրին եւ մեր ժողովրդին: Ուստի` սթափության կոչ եմ անում մարդկանց: Թող մի քիչ մտածեն Հայաստանի ապագայի մասին, քան թե հավատան արեւմտյան գեղեցիկ փաթեթավորված հեքիաթներին: Թե ինչ ենք ցանկանում ունենալ, ինչ ենք երազում, այլ է, բայց մենք ապրում ենք մի իրականության մեջ, որն ունի իր կանոններն ու անկյունները, որը պետք է լավ պատկերացնենք, այլ ոչ թե գոռանք` «ազատ-անկախ», «հեռացիր-մոռացիր»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода