Անգլիայի եւ ԱՄՆ-ի անմիջական աջակցությամբ Ադրբեջանը օկուպացրել է մեր պատմական հայրենիքի մի մասը. Տեր-Եսայան
Ըստ ադրբեջանական տելեգրամ ալիքների տեղեկությունների, Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդն այցելել է օկուպացված Ակնա։ Օլդը հայտնել է իր տպավորությունները՝ ճամփորդության մասին՝ մասնավորապես նշելով. «Հետաքրքիր է սեփական աչքերով տեսնել ականազերծման գործողությունները։ Հպարտ եմ, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսական աջակցությամբ եւ փորձով ՀԿ-ներն ու ընկերությունները շարունակում են աջակցել երկրին»:
Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանն ընդգծել է. «Նայեք, մտածված գնացել է ու այսպիսի բաներ է գրում, սա հերթական ապացույցն է, որ Անգլիայի եւ ԱՄՆ-ի անմիջական աջակցությամբ Ադրբեջանը օկուպացրել է մեր պատմական հայրենիքի մի մասը ու հիմա լեգիտիմացնում են՝ հանուն Բաքու-Ջեյհան-Թբիլիսի նավթամուղի»։