Iravunk.com | Կլուծվի՞ կոմունիկացիաների գերխնդիրը, կլուծվեն նաեւ մյուս հարցերը
Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է

Կլուծվի՞ կոմունիկացիաների գերխնդիրը, կլուծվեն նաեւ մյուս հարցերը

Միջազգային

Պու­տի­նի հայտ­նի ե­լույ­թին հա­ջոր­դած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Նի­կո­լի եւ նրա նա­զիր-վե­զիր­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում տա­րօ­րի­նա­կու­թյուն­նե­րի պա­կաս չկա: Եվ դա հաս­կա­նա­լի է. հայտն­վել է փա­կու­ղում, եր­կու ուղ­ղու­թյուն­նե­րից մի գլուխ հար­ված­ներ են գա­լիս, պետք է այդ երկ­կողմ ճնշում­նե­րի տակ կողմ­նո­րոշ­վել՝ ա­րա­գո­րեն այս ու այն կողմ ցատ­կե­լով: Եվ, բնա­կան է, որ երբ մե­կին մի մե­սիջ ես ուղ­ղում, իսկ մի ժամ հե­տո մյու­սին՝ ճիշտ հա­կա­ռա­կը, հա­կա­սու­թյուն­ներն ա­վե­լի ցայ­տուն են դառ­նում: Չնա­յած, այս ա­մե­նը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս շատ ա­վե­լի պարզ պատ­կե­րաց­նել, թե ինչ խաղ են փա­թա­թել Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի գլխին:

ՆԻ­ԿՈ­ԼԸ ԽՃՃՎԵԼ Է

Այս­պես, նախ Նի­կո­լը շտա­պեց ար­ձա­գան­քել Պու­տի­նի հայ­տա­րա­րու­թյա­նը, թե պատ­րաստ է ռու­սա­կան ծրագ­րով ա­ռաջ գնալ: Ու, թե­րեւս, ան­մի­ջա­պես էլ հաս­կա­ցավ, որ այդ դեպ­քում պետք է տա նա­եւ այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե այդ դեպ­քում ին­չո՞ւ էր վա­զում «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ա­մե­րի­կյան ծրագ­րի հե­տե­ւից, ե­թե ռու­սա­կանն ի­րոք ձեռն­տու էր: Այլ լու­ծում չգտավ, քան հայ­տա­րա­րե­լը, որ այն խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե կա «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» եր­կու ծրա­գիր՝ ա­րեւմ­տյան եւ ռու­սա­կան, եւ հայ­կա­կան կող­մը մեր­ժում է ռու­սա­կան ա­ռա­ջար­կը, ի­րա­կա­նու­թյան հետ կապ չու­նեն: Բայց կռա­հե­լով, Պու­տի­նը հայտ­նի ե­լույ­թում խո­սեց եր­կու տար­բե­րակ լի­նե­լուց, Նի­կո­լին մնաց «կրու­տի­տը», թե­մի­այն Ար­ցա­խի հար­ցում կան ռու­սա­կան եւ ա­րեւմ­տյան ըն­կա­լում­ներ, եւ Հա­յաս­տա­նը հա­մա­ձայ­նել է ռու­սա­կան ըն­կալ­ման հետ: Ա­վե­լին, թե իբր. «2021թ.-ի հուն­վա­րին ՌԴ-ի հետ սկզբուն­քա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել: Այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ան­կյու­նա­քա­րա­յին դրույ­թը ե­ղել է այն, որ Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նի եւ ԼՂ-ի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վորն է, եւ մենք պայ­մա­նա­վոր­վել ենք այդ սցե­նա­րի եւ պլա­նի շուրջ: Այդ պլա­նը ներ­կա­յաց­վել է ՀՀ-ին 2022 թվա­կա­նի օ­գոս­տո­սին»:

Ու ան­մի­ջա­պես էլ ա­ռաջ է գա­լիս մեկ շատ պարզ հարց. բա այդ դեպ­քում ի՞նչ էր Նի­կո­լը ժա­մե­րով բրյու­սել­նե­րում քննար­կում Ա­լի­ե­ւի հետ, որն իր գա­գաթ­նա­կե­տին հա­սավ Պրա­հա­յում: Կամ, այդ ին­չո՞ւ էր փոր­ձում այն մի­ան­շա­նակ հա­մոզ­մունքն ա­ռաջ տա­նել ներ­հա­յաս­տա­նյան հար­թա­կում, թե Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չե­լը մի­ակ տար­բե­րակն է: Այն դեպ­քում, երբ Պու­տի­նը Ար­ցա­խի հետ կապ­ված ռու­սա­կան մի­ան­գա­մայն այլ տես­լա­կան ներ­կա­յաց­րեց:

Չնա­յած, ե­թե հաշ­վի ենք առ­նում Ա­րամ Գաբ­րի­ե­լյա­նո­վի այն ակ­նար­կը, որ «Եթե ​​Նի­կո­լը, վեր­ջին բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո հրա­ժար­վի պայ­մա­նագ­րի ռու­սա­կան տար­բե­րա­կից և Ար­ցա­խը հանձ­նի «վա­շինգ­տո­նյան սցե­նա­րո­վե, ա­պա Ռու­սաս­տա­նի ձեռ­քերն ա­զատ կար­ձակ­վեն», ա­պա ներ­կա ի­րա­վի­ճա­կը նման է նրան, որ Նի­կո­լի հա­մար ի­րոք «չկա ու­րիշ տար­բե­րակ, բա­ցի ռու­սա­կա­նից»:

ԿՈ­ՄՈՒ­ՆԻ­ԿԱ­ՑԻ­Ա­ՆԵ­ՐԻ ԳԵՐԽՆ­ԴԻՐ

Լավ, ե­թե Նի­կոլն ըն­դու­նում է ռու­սա­կան տար­բե­րա­կը, դա նշա­նա­կո՞ւմ էր, որ ե­րեկ­վա Սո­չի­ի հան­դիպ­ման շե­մին ազ­դակ հղեց, թե այ­սու­հետ ա­մե­րի­կա­ցի­նե­րի մոտ «լե­ւի չի վա­զե­լու»: Այս մա­սին պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար մի փոքր էլ խո­րը նա­յենք, թե ինչ է նշա­նա­կում Ար­ցա­խի հետ կապ­ված ռու­սա­կան սցե­նա­րը: Նախ, որ այն­տեղ ռու­սա­կան զոր­քե­րը կմնան: Երկ­րոր­դը, որ այդ ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նից ռու­սա­կան զոր­քե­րը հա­նե­լու պա­հանջ չի դրվի: Եվ ե­թե այս գոր­ծո­նին նա­յենք հայ-ադրբե­ջա­նա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րին», ա­պա մեր երկ­րում ռու­սա­կան զոր­քե­րը մնա­լու տես­լա­կա­նի հե­տե­ւանքն այն է, որ Մոսկ­վան կպահ­պա­նի նա­եւ գոր­ծարկ­վող ճա­նա­պարհ­նե­րի նկատ­մամբ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղու­թյու­նը, որն ա­մե­րի­կյան տար­բե­րա­կի դեպ­քում մի­ան­շա­նակ անց­նե­լու էր Թուր­քի­ա­յին: Ընդ ո­րում, հենց սա է հար­ցե­րի հար­ցը, ինչ­պես ներ­կա­յաց­րել ենք դեռ նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի ձեռք­բե­րու­մից օ­րեր անց: Այ­սինքն, որ մեր տա­րա­ծաշր­ջա­նում ռուս-ամե­րի­կյան բախ­ման հաղ­թող կող­մին ո­րո­շե­լու հիմ­նա­կան ին­դի­կա­տո­րը հենց դա է՝ ով է ի­րա­կա­նաց­նե­լու կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղու­թյու­նը: Նա­եւ այն հե­ռան­կա­րով, որ խոս­քը ոչ թե ըն­դա­մե­նը Հա­յաս­տան-Ադրբե­ջան կա­պու­ղի­նե­րի մա­սին է, որ դրան­ցով հա­յերն ու ա­զե­րի­նե­րը գնան-գան, այլ շատ ա­վե­լի գլո­բալ ծրագ­րե­րի: Այ­սինքն, որ հենց մեր տա­րա­ծաշր­ջա­նով են անց­նե­լու «Հյու­սիս-Հա­րավ» եւ «Մե­տաք­սի ու­ղի» մե­գած­րագ­րե­րի մի շարք կա­րե­ւո­րա­գույն գծեր, եւ, խո­շոր հաշ­վով, պայ­քա­րը հենց դրանց հա­մար է: Ա­վե­լի կոնկ­րետ, որ Վա­շինգ­տո­նը փոր­ձում է մի­ակ հնա­րա­վոր հատ­վա­ծում՝ հա­րավ­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում ար­գե­լա­փա­կել այդ ու­ղի­նե­րը, քա­նի որ դրանց գոր­ծար­կու­մը անգ­լո­սաք­սե­րին կզրկի ներ­կա­յումս գոր­ծող ծո­վա­յին ու­ղի­նե­րից՝ դրա­նից բխող բո­լոր հաս­կա­նա­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Սա է գլխա­վո­րը, իսկ թե ու­մը կլի­նի աշ­խար­հի քար­տեզ­նե­րի վրա չե­րե­ւա­ցող Ար­ցա­խը, Վա­շինգ­տո­նի հա­մար ան­գամ չոր­րոր­դա­կան հարց չէ:

Եվ ա­հա Նի­կո­լը, որ այդ­պես հան­կարծ վե­րած­վեց «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րա­կի «ջեր­մե­ռանդ» կողմ­նակ­ցի, ճա­նա­պարհ­նե­րի թե­մա­յով ՔՊ-ի հա­մա­գու­մա­րում սկսեց «տա­րօ­րի­նակ» մտքեր հայտ­նել: Եր­կար-բա­րակ ճա­ռից հե­տո, թե ով որ սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տին պետք է կանգ­նի, ինչ­պես են գնալ-գա­լու, նա հա­սավ ճա­նա­պար­հի վե­րահս­կո­ղու­թյան խնդրին. «Ադրբե­ջա­նը փոր­ձում է ա­սել, որ ի­րա­կա­նում ՌԴ-ն պետք է վե­րահս­կի այդ ճա­նա­պար­հը: Մենք եւ, ըստ է­ու­թյան, Ռու­սաս­տա­նը ա­սում ենք, որ այդ ձե­ւա­կեր­պու­մը ճիշտ չէ, չի կա­րող այդ­պի­սի բան լի­նել, ճա­նա­պա­րը պետք է վե­րահս­կի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը»: Ընդ ո­րում, Նի­կո­լը պնդում է, թե ինչ­պես իր, այն­պես էլ ա­զե­րի­ներն ի­րենց տե­սա­կե­տը հիմ­նա­վո­րում են նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի 9-րդ կե­տով:

Նման վեճն առն­վազն տա­րօ­րի­նակ է, քա­նի որ պար­զա­պես պետք է բա­ցել նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի 9-րդ կե­տը, ո­րը, չմո­ռա­նանք, նույն Նի­կոլն ու Ա­լի­եւն են ստո­րագ­րել, եւ կար­դալ: Ա­մեն դեպ­քում, մենք ա­վե­լորդ ան­գամ բա­ցե­ցինք այդ կե­տը, որ­տեղ սե­ւով սպի­տա­կին Նի­կո­լը, Ա­լի­եւն ու Պու­տի­նը վա­վե­րաց­րել են.

«9. Ա­պաշր­ջա­փա­կել տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր տնտե­սա­կան եւ տրանս­պոր­տա­յին կա­պե­րը: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րում է ԱՀ ա­րեւմ­տյան շրջան­նե­րի եւ Նա­խի­ջե­ւա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տու­թյան մի­ջեւ տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան անվ­տան­գու­թյու­նը՝ եր­կու ուղ­ղու­թյուն­նե­րով քա­ղա­քա­ցի­նե­րի, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի եւ ապ­րանք­նե­րի ան­խո­չըն­դոտ տե­ղա­շար­ժը կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով: Տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան վե­րահս­կո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­նում է Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյու­նը:

Կող­մե­րի հա­մա­ձայ­նու­թյամբ կա­պա­հով­վի Նա­խի­ջե­ւա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տու­թյու­նը Ադր­բե­ջա­նի ա­րեւմ­տյան շրջան­նե­րի հետ կա­պող նոր տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի կա­ռու­ցու­մը»:

Եվս մեկ ան­գամ ընդգ­ծենք կոնկ­րետ հատ­վա­ծը, ո­րը Նի­կո­լը վե­ճի օ­բյեկտ է հա­մա­րում. «Տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան վե­րահս­կո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­նում է Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյու­նը»: Ու հի­մա ինչ­պե՞ս հաս­կա­նանք այս պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը ձեռք­բե­րած Նի­կո­լի ներ­կա­յիս խոս­քը, թե՝ «Մենք եւ, ըստ է­ու­թյան, Ռու­սաս­տա­նը ա­սում ենք, որ այդ ձե­ւա­կեր­պու­մը ճիշտ չէ»: Կամ, ի՞նչ ա­սել է, թե՝ «ըստ է­ու­թյան, Ռու­սաս­տա­նը»: Պաշ­տո­նա­պես Մոսկ­վան ա­սե՞լ է նման բան, թե՝ ոչ, կա՞ն հստակ հայ­տա­րա­րու­թյուն­ներ: Հաշ­վի առ­նե­լով, որ «ըստ է­ու­թյան» աս­վա­ծը սո­վո­րա­կան «տրյուկ» է այս ի­մաս­տով՝ «ես այդ­պես եմ հաս­կա­ցել»: Իսկ մի­գու­ցե սխա՞լ է հաս­կա­ցել, հաշ­վի առ­նե­լով, որ Մոսկ­վա­յից մշտա­պես այլ պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ե­ղել: Որ հայ-ադրբե­ջա­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րը պետք է կար­գա­վոր­վեն նո­յեմ­բե­րի 9-ի եւ դրան հա­ջոր­դած եր­կու այլ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հեն­քով, իսկ այն­տեղ գրված է վե­րը նշված տեքս­տը: Կամ ինչ­պե՞ս հաս­կա­նանք Նի­կո­լի այն հա­ջորդ միտ­քը, թե՝ «այդ ձե­ւա­կեր­պու­մը ճիշտ չէ»: Որ նա նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի տվյալ կե­տը վե­րա­փո­խե­լու հա՞յտ է ներ­կա­յաց­նում, թե նկա­տի ու­նի Ադր­բե­ջա­նի «ձե­ւա­կեր­պու­մը», որ «իրա­կա­նում ՌԴ-ն պետք է վե­րահս­կի այդ ճա­նա­պար­հը»: Բա ե­թե հա­մա­ձայ­նագ­րում աս­ված է, թե՝ «վե­րահս­կո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­նում է Ռու­սաս­տա­նի ԱԴԾ»-ն, ա­պա Ադր­բե­ջա­նի «ձե­ւա­կերպ­ման» ո՞ր բառն է Նի­կո­լը հա­մա­րում սխալ:

Ի դեպ, այդ «վե­րահս­կո­ղու­թյուն» աս­վա­ծը, ինչ­քան էլ նի­կո­լյան կլա­նը փոր­ձում է նեն­գա­փո­խել, ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նի հա­մար ո­րե­ւէ խնդիր չէ: Որ­պես օ­րի­նակ՝ հի­շեց­նենք, որ հայ-թուր­քա­կան սահ­մա­նը եւս ար­դեն 30 տա­րի «վե­րահս­կում» է այդ նույն ՌԴ-ն, ընդ ո­րում, իր իսկ ծախ­սե­րով, ո­րը Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյու­նը ոչ մի­այն չի զգում, այլ դրա­նով ա­զատ­վել է «երկրորդ ճա­կա­տը» պա­հե­լու բե­ռից: Մեկ այլ օ­րի­նակ. Հա­յաս­տա­նի եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գը եւս «վե­րահս­կում» է նույն ՌԴ-ն, ո­րի ար­դյունք­նե­րից մեկն այն է, որ այս ըն­թաց­քում եր­կա­թու­ղա­յին գծերն էլ չեն քան­դել-ծա­խել: Ինչ վե­րա­բե­րում է ներ­կա «վե­րահս­կո­ղու­թյա­նը», ա­պա չմո­ռա­նանք, որ հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նը ե­թե գոր­ծի, այն նա­եւ Ադր­բե­ջան-ԵՏՄ սահ­ման է, իսկ Հա­յաս­տանն իր ե­կա­մուտն ու­նի ԵՏՄ ողջ տի­րույ­թի ար­տա­քին սահ­ման­նե­րից: Վեր­ջա­պես, ա­մե­նա­կա­րե­ւո­րը, այդ «վե­րահս­կո­ղու­թյու­նը» վերջ­նա­կա­նա­պես է փա­կե­լու «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» թե­ման, ո­րը, ի դեպ, հենց ռու­սա­կան «վե­րահս­կո­ղու­թյան» (եռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րում մի­ջանցք տեր­մին չկա) այ­լընտ­րանքն է: Ին­չե­ւէ, կա­րե­լի է բա­զում այլ կոնկ­րետ փաս­տեր հնչեց­նել, որ այդ «վե­րահս­կո­ղու­թյուն» աս­վա­ծը մի­այն օ­գուտ է բե­րե­լու Հա­յաս­տա­նին՝ «ձրի անվ­տան­գու­թյուն՝ ֆի­նան­սա­կան օ­գուտ­նե­րի եւ հե­տա­գա ա­վե­լի մեծ օ­գուտ­նե­րի ռե­ալ ակն­կա­լի­քի» սկզբուն­քով:

Եվ հի­շեց­նենք, թե ում պետք չէ, որ ռուս­նե­րը վե­րահս­կեն Սյու­նի­քի կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րը. ԱՄՆ-ին եւ Թուր­քի­ա­յին, քա­նի որ դա կդնի տա­րա­ծաշր­ջա­նում ռուս-ամե­րի­կյան բա­խում­նե­րի վեր­ջա­կե­տը: Եվ ա­հա Նի­կոլն էլ պա­տա­հա­կա՞ն է, որ Սո­չի մեկ­նե­լու շե­մին հենց այդ թե­մա­յով է շա­րու­նա­կում «քյալ­լա տալ», ինչ­քան էլ որ հա­մո­զում էր, թե՝ «Պատ­րաստ է Սո­չի­ում ՌԴ ա­ռա­ջարկ­նե­րի հի­ման վրա 15 կե­տա­նոց փաս­տա­թուղթ ստո­րագ­րել»: Ա­հա եւ ամ­բող­ջը. կլուծ­վի՞ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գերխն­դի­րը, կլուծ­վեն նա­եւ մյուս հար­ցե­րը: Ինչ­քան էլ որ Ա­լի­ե­ւը ե­րե­ւա­կա­յի, թե Ար­ցա­խի հար­ցը լու­ծել-վեր­ջաց­րել է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ



Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода