Iravunk.com | Համակերպվե՞լ ենք փորձարարական ինչ-որ ճագարի կարգավիճակին, մեր գլխին ով ինչ կուզի կբերի՞. Հովհաննիսյան
«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ   Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքը ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԲԱՄԲԱՍԱՆՔ ԶԱՐՄԱՆՔ ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ Չի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանին ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ժողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը

Համակերպվե՞լ ենք փորձարարական ինչ-որ ճագարի կարգավիճակին, մեր գլխին ով ինչ կուզի կբերի՞. Հովհաննիսյան

Ներքաղաքական

«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում երեկ առավոտյան Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ արդեն մի քանի է ամիս է, ինչ շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծը` «Արեւելյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովելու համար հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին, ինչի վերաբերյալ  Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին: Անդրադառնալով վերոնշյալին` «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նախ ներկայացրեց, թե ինչպիսին էր Ադրբեջանի պատասխանը:

— Ադրբեջանի արտգործնախարարության պատասխանն այն մասին էր, որ դրա փոխարեն` ավելի լավ է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրածդ թղթի կետերը կատարես: Ի դեպ, հետաքրքիր հարցազրույց է տվել ՌԴ Պետդումայի պատգամավոր Զատուլինը: Ռուսները մեզ հետ արդեն խոսում են բաց տեքստերով, հոգնել են բարդ ձեւակերպումներից, որոնք չեն ընկալվում: Նրանք ուղիղ ասում են` ժողովուրդ, ձեր վարչապետը եկել, ստորագրել է թղթի տակ, հիմա դուք ումի՞ց եք ինչ պահանջում, երբ դրանից հետո գնացել եք այդ նույն մադուն վերընտրել եք: Այսինքն` մի հատ էլ վստահության քվե եք տվել, հիմա մեզնից ի՞նչ եք ուզում, ձեր մեջ կողմնորոշվեք: Իսկ այս ամենին զուգահեռ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածում, թե հայկական զորքերի կուտակումներ են նկատում, եւ հետագա էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի վրա: Սա նշանակում է, որ մեծանում է ռազմական բախման հավանականությունը: Իսկ ի՞նչ են անում Երեւանում. Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները ցույց են անում բուհերի միավորման դեմ, Արմավիր-Երեւան ճանապարհն էլ  բեռնատարների վարորդներն են փակել` պահանջելով, որ իրենց բեռնատարները չկշռեն: Ես բան չունեմ ասելու, դրանք լուրջ թեմաներ են, որոնք վերաբերում են տարբեր սոցիալական խմբերի, բայց մենք ծուռ հայելիների երկրում ենք ապրում: Սա խելագարանոց է, եւ բոլորի կյանքը կախած է մեկ հոգու տրամադրությունից: Առավոտն արթանացավ, Թվիթերում, չգիտես ինչու, գրառում կատարեց, ո՞ւմ հետ քննարկեց, պառլամենտի, անվտանգության խորհրդի հետ խորհրդակցե՞ց, խոսե՞ց ռեգիոնալ տերությունների կամ գերտերությունների ղեկավարների հետ, չգիտենք: Բայց արթնացավ, գրեց մի բան եւ ստացավ էսկալացիա: Մենք չգիտենք, թե ում հետ է բանակցում, նա հաշվետու չէ, մեկ հոգով որոշվում է բոլոր խնդիրները, ինչը բերելու է աղետի: Պետական ինստիտուտները նրա համար են, որ այդ հարցերը քննարկվեն, շատ դեպքերում` փակ սենյակում, շատ դեպքերում` բաց: Բայց այս ամենը տապալել են ու դեռ հարց ենք տալիս, թե ինչու այսպես եղավ: Վաղն էլ կարթանանա ու կասի` ո՛չ մի ճանապարհ, ո՛չ մի անցակետ, հետո՞… Ստացվում է` մենք համակերպվե՞լ ենք փորձարարական ինչ-որ ճագարի կարգավիճակին, մեր գլխին ով ինչ կուզի կբերի՞: Այս ամենը հանրությունը պետք է իմանա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода