ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-աֆիկացումը շարունակվում է
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանից եւ նրա ընտանիքից պարբերաբար ներողություն խնդրող ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԸ վերջապես որոշեց մանդատը վայր դնել: Նա հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Սակայն սա չի նշանակում, որ Մխիթար Զաքարյանը հեռանում է քաղաքականությունից: Նա կշարունակի իր քաղաքական գործունեությունը «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում: Իսկ խորհրդարանում նրա փոխարեն` մանդատ կվերցնի ՀՅԴ-ական ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: Այո, փաստացի, «Հայաստան» խմբակցությունում ՀՅԴ-աֆիկացումը շարունակվում է: Ի դեպ, նշենք, որ Գ. Դանիելյանը Նիկոլ Փաշինյանի հայրենակիցն է` իջեւանցի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ