Փոխարժեք: $ 395.35, 411.92, 6.46
Տիկի՛ն Վիկտորին, հայ կինը Ստամբուլյան կոնվեցիայի կարիք չունի. Գայանե Ներսիսյան Ամիսներ առաջ երազ տեսա, Եռաբլուրում էի...Հայրս իր խոստումը կրկին պահեց. կապիտանի դստեր հուզիչ գրառումը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Պատասխանատվության կանչել մեղավորներին. Աղեկյանը դիմում է ոստիկանապետին եւ գլխավոր դատախազին Իսլամիստները պարում են Հանրապետությա հրապարակ Հարցազրույց` ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ ԹՌԻՉՔ ՔՊ-Ի ԲՆԻ ՎՐԱՅՈՎ Ցանկացած քայլ պետք է անել համարձակ. երգչուհի Ջեյնը փակագծեր է բացում Սա սրիկայություն է, դավաճանություն է, սա անարգանք է մեր նկատմամբ, Գուրգենի շիրիմի նկատմամբ. Արմեն Աշոտյանի լայվը Այդ մեխը ճիշտ կլիներ իրենց ճակատին խփեին. Մարգարիտ Եսայան



Հայ Առաքելական եկեղեցու նորությունները Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում. ՀժՄ

Հասարակություն

2018թ. թավշյա իշխանափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հանրային հեռուստաընկերությունը սպասարկում է օրվա իշխանությունների շահերը և չի արտահայտում հանրության կարծիքը՝ ըստ այդմ բարձրաձայնելով, որ ՀՀ քաղաքացիների հարկերի միջոցով աշխատող հեռուստաընկերությունը պարտավոր է անկողմնակալ ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը և հանրությանը պատշաճ կերպով իրազեկել տեղի ունեցող բոլոր իրադարձությունները: Այս իմաստով առավել կարևոր է հանրային կարևոր նշանակություն ունեցող ինստիտուտների լուսաբանման ընթացքը:

Հանրայինի ֆինանսները ձևավորվում են հանրային աղբյուրներից, իսկ վերջինիս առաքելությունն օբյեկտիվ ինֆորմացիա հաղորդելն է, մինչդեռ Հանրային հեռուստաընկերությունը ընտրովի է լուսաբանում թե՛ պաշտոնական հաղորդագրություններն ու միջոցառումները, և թե՛ առհասարակ երկրի հանրային կյանքը:

Հիշեցնենք, որ Հանրայինը գրեթե չէր լուսաբանում Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունը հատկապես Արցախյան վերջին պատերազմից հետո, երբ վերջինս ակտիվորեն քննադատում էր ադրբեջանական ներխուժումներն ու մեր իշխանությունների ոչ համարժեք արձագանքն ադրբեջանական կողմի գործողություններին, գերիների խնդրին, սահմանային հատվածների բնակիչների խնդիրներին:

Արման Թաթոյանն այդ մասին խոսեց 2021թ. մայիսի 6-ին Խորհրդարանում ՄԻՊ տարեկան զեկույցի ներկայացման իր եզրափակիչ ելույթում՝ նշելով՝ Հանրային հեռուստաընկերությունն իր աշխատակազմի աշխատանքը գրեթե չի լուսաբանում:

«Հանրային հեուստաընկերությունը դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում, մենք հատուկ մոնիթորինգ ենք արել, իմ հայտարարությունները՝ Սյունիքի հետ կապված, համարյա ոչինչ չի լուսաբանվում: Հանրայինն ամբողջությամբ դարձել է իշխանությանը քարոզող մարմին»,- ասել էր նա:

2022թ. փետրվարի 18-ին՝ իր պաշտոնավարման ավարտից օրեր առաջ, Արման Թաթոյանն  առավել հանգամանալից անդրադարձավ Հ1-ի «Լուրեր»-ով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չլուսաբանելու խնդրին՝ նշելով, որ դա Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է․ վարվում է նաև Հ1-ով Պաշտպանի հաստատությունը վարկաբեկելու նոր քաղաքականություն:

Փոխարենը՝ ՄԻՊ աշխատանքը Հանրային հեռուստաընկերության եթերում ակտիվորեն լուսաբանվում է այսօր, արդեն նոր Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի օրոք:

Հայաստանի ժուռնալիստների միության ուսումնասիրությունը

Կա ևս մեկ ինստիտուտ, որի գործունեությունը միտումնավոր կերպով դուրս է մնում Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրերի լուսաբանման տիրույթից:

Շուրջ մեկ ամիս առաջ մամուլը տեղեկացրեց՝ Հանրային հեռուստաընկերությանն առանձին հրահանգ է իջեցվել չլուսաբանել Մայր Աթոռի, մասնավորապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գործունեությունը:

Առկա բաց աղբյուրներից կատարված ուսումնասիրության արդյունքները փաստում են՝ Հանրային հեռուստաընկերությունն ըստ պատշաճի չի լուսաբանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հատկապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գործունեությունը:     

Այսպես, սույն թվականի սեպտեմբերի 1-26-ն ընկած ժամանակահատվածում Մայր Աթոռի պաշտոնական կայքերում և սոցիալական էջերում ներկայացված լուրերը թերի կամ ընտրողաբար են լուսաբանվել «Առաջին լրատվական» ալիքի ֆեյսբուքյան լրահոսում։

Հայաստանի ժուռնալիստների միության 2022թ. սեպտեմբերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Լուրեր» ծրագրի թողարկումներում հանրային նշանակություն ունեցող մի շարք կարևորագույն նորություններ, որոնք առնչվում են Մայր Աթոռին և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանրային գործունեությանը, անտեսվել են և չեն հրապարակվել, կամ դրանք իրականացվել են թերի, ոչ պատշաճ կերպով։

Օրինակ՝ 2022 թ․ սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ, որի մասին տեղեկություն հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, սակայն «Առաջին լրատվականում» սույն նյութը  չի հրապարակվել։

Հայաստանի անկախությունից ի վեր նման հանդիպում երբևէ տեղի չի ունեցել. այն կարելի է համարել պատմական իրադարձություն՝ հաշվի առնելով, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի համար վճռորոշ մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության հարցն է դրված ամբողջ հանրության առջև, իսկ Հանրայինի լրատվական կայքում և նաև ֆեյսբուքյան էջում այս մասին ակնարկ անգամ չկա:

2022թ․ սեպտեմբերի 21-ին Սբ․ Գայանե վանքում տեղի է ունեցել Հանրապետական մաղթանք, որի ընթացքում Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել կարևոր ուղերձով: Մինչդեռ  «Լուրեր»-ի 21.09.2022թ. թողարկման ժամանակ 7.04-8.08 րոպե տևողության ընթացքում Հանրապետական մաղթանքի մասին ոչ մի խոսք չի եղել, փոխարենը՝ հաղորդավարը Մայր Աթոռի տարածքը ցուցադրող հին կադրերի ներքո ներկայացրել է Վեհափառ Հայրապետի ուղերձը մասամբ՝ կոնտեքստից առանձնացրած:

Չեն հիշատակվել Հայրապետի կոչն իշխանություններին և ժողովրդին: Հատկանշական է նաև, որ սույն ռեպորտաժում խախտվել է նաև ընդունված աստիճանակարգությունը՝ Հայոց Կաթողիկոսի խոսքը ներկայացնելով ամենավերջում՝ ԱԺ նախագահից և ԱՀ նախագահի ուղերձներից հետո:

Սբ․ Գայանե վանքում տեղի ունեցած Հանրապետական մաղթանքի մասին ներկայացվել է միայն «Առաջին լրատվական» ալիքի պաշտոնական կայքում՝ այդ  միջոցով կեղծ պատկերացում տալով. իբրև թե լրատվականը այնուամենայնիվ անդրադարձ կատարել է Հանրապետական մաղթանքին, սակայն այն սոցիալական կայքերում այդպես էլ տարածում չի գտել և չի ցուցադրվել հեռուստատեսությամբ: Վերոնշյալ 57.5 րոպեանոց հաղորդման շրջանակներում անտեսվել է նաև Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի այցելությունը «Եռաբլուր» պանթեոն, մինչդեռ Մայր Աթոռը պատշաճ հաղորդագրությամբ և ռեպորտաժով անդրադարձել է Հայրապետական այցին:

Հանրայինի ռեպորտաժում հանրությունը զրկվել է իրազեկված լինելու սահմանադրական իրավունքից: Վեհափառ Հայրապետի այցը «Եռաբլուր» պանթեոն հրապարակվել է միայն «Առաջին լրատվական» ալիքի պաշտոնական կայքում հոդվածի ձևաչափով՝ վերստին դուրս մնալով սոցիալական կայքերում տարածվելու հնարավորությունից։

2022թ․ սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետն ընդունել է Արցախյան 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ստացած ժամկետային զինծառայող սերժանտ Արթուր Հովհաննիսյանին, որը Կանադայի Հայոց թեմի և Արագածոտնի թեմի նախաձեռնությամբ բուժում և պրոթեզավորում պիտի ստանա։ Հաղորդագրությունը ևս հրապարակված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, սակայն Առաջին լրատվականում սույն նյութը հարկ չեն համարել հրապարակել և լուսաբանել հեռուստատեսությամբ:

2022թ․ սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի հետ համատեղ, հանդես էր եկել հայտարարությամբ: Սակայն Առաջին լրատվականում համարել են, որ այս իրադարձությունը հանրության հետ ոչ մի առնչություն չունի, և դուրս են թողել եթերաժամից:  

Հաջորդ կարևոր իրադարձությունը, որը նույնպես հրապարակվել էր Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, սեպտեմբերի 16-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումն էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ:

Այս հաղորդագրությունը լուսաբանվել է միայն «Առաջին լրատվական» ալիքի պաշտոնական կայքում և բաց է թողնվել ֆեյսբուքյան էջից ու լուրերի թողարկումներից: Սա ոչ միայն ակնհայտ խտրականություն է Մայր Աթոռի գործունեության նկատմամբ, այլև տարածվում է Արցախի իշխանությունների գործունեության վրա:

2022թ․ սեպտեմբերի 15-ին, Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է մասնավոր աղոթք խաղաղության և հայոց բանակի համար։ Հաղորդագրությունը ևս հրապարակված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, նաև առկա է Շողակաթ հեռուստաընկերության ռեպորտաժը, սակայն Առաջին լրատվականում սույն նյութը հրապարակվել է միայն Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում, իսկ ֆեյսբուքյան էջում և լուրերի հաղորդման ռեպորտաժներում այն բացակայում է:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերում ամեն օր մատուցվում է մասնավոր աղոթք՝ հայրենիքի և հայրենի հողի պաշտպանների համար։ Սակայն Առաջին լրատվականում համարել են, որ այս իրադարձությունը պետք չէ լուսաբանել, դուրս են թողել եթերաժամից՝ հավատացյալներին զրկելով հաղորդ լինելու իրենց եկեղեցիներում կատարվող արարողության մասին տեղեկատվությունից:

 2022թ․ սեպտեմբերի 16-ին Վեհափառ Հայրապետն ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչներին։ Այս  հանդիպումները կարևոր են խաղաղության և տարածաշրջանում կայունության հաստատման գործում։ Այս հաղորդագրությունը  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում ևս հրապարակված է, սակայն դուրս է թողնվել Առաջին լրատվականի լրահոսից։

2022թ․ սեպտեմբերի 14-ին Վեհափառ Հայրապետը  հանդիպել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի հետ։ Սույն հաղորդագրությունն ուղիղ կապ ունի Հայոց բանակում բարոյահոգեբանական վիճակին, քանի որ Հայրապետի ուշադրությունը սևեռված է հայ զինվորին։ Այս հաղորդագրությունը ևս առկա է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում։ Առաջին լրատվականում սույն նյութը հրապարակվել է միայն Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում, իսկ ֆեյսբուքյան էջում և ռեպորտաժներում այն բացակայում է:

2022թ․ սեպտեմբերի 13-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Ռումինիայի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Յուլիան Ֆոտայի գլխավորած պատվիրակությանը։ Սույն նյութը ևս հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում։ Այս մասին պատշաճ հաղորդագրությամբ անդրադարձ է կատարվել «Լուրեր»-ի  ֆեյսբուքյան էջում և Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում: Նման ընտրողականությունն անհասկանալի է դարձնում լրատվականի կողմից որդեգրած քաղաքականությունը, քանզի նույն օրը Վեհափառ Հայրապետը երկօրյա պատերազմի առիթով հանդես է եկել ուղերձով, սակայն այն չի լուսաբանվել այնպես, ինչպես վերոնշյալ հաղորդագրությունը:

2022թ․ սեպտեմբերի 13-ին Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետն Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծված երկօրյա պատերազմի առիթով ուղերձով դիմել է հայորդիներին, միջազգային հանրությանը և քույր Եկեղեցիների հովվապետերին։ Այս կարևոր և պատմական նյութը հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջով։ Սույն հրապարակումը հանրայնացվել է միայն Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքով և չի հրապարակվել «Լուրեր»-ի ֆեյսբուքյան էջում և անդրադարձ չի կատարվել «Լուրեր»-ի հաղորդման շրջանակներում։

2022թ․ սեպտեմբերի 9-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության թագավոր Նորին Մեծություն Չարլզ Երրորդին՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ։ Ցավակցագիրը հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում։ «Լուրեր»-ը պատշաճ ներկայացրել է իշխանական ներկայացուցիչների (վարչապետ, նախագահ) ցավակցագրերը՝ հրապարակելով Առաջին լրատվականի ֆեյսբուքյան էջում և «Լուրեր»-ի հաղորդումներում, սակայն Նորին Սրբության ցավակցագիրը միայն հրապարակվել է Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում։

2022թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը Գերմանիայի Կարլսրուե քաղաքում անցկացվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ մեծ և ընդգրկուն կազմ ունի սույն համաժողովը, պետք է նշել, որ այն ունի շուրջ 5000 մասնակիցներ, որոնք ներկայացնում են 351 եկեղեցիներ և հարանվանություններ։ Այս թեմայի վերաբերյալ Մայր Աթոռը հրապարակել է մի շարք հաղորդագրություններ:

2022թ․սեպտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվել է ԵՀԽ փոխմոդերատոր։ Հաղորդագրությունը հրապարակել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Նաև համացանցում մեծ տարածում գտավ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի ելույթը ԵՀԽ գագաթնաժողովին, որն այդպես էլ չլուսաբանվեց Հանրայինի եթերում: Սրբազան Հոր խոսքը մի շարք կարևոր ուղերձներ էր պարունակում, և մասնավորապես շեշտադրվել էր այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում աշխարհը լուռ հետևում էր և ոչ մի ձայն չէր հանում, մինչդեռ այդ ընթացքում զոհվում էին լուսավոր երիտասարդներ։ Խիստ կարևոր այս ելույթին հարկավոր էր հանրային մեծ հնչեղություն հաղորդել, բայց, ինչպես տեսնում ենք, ՀՀ պետական ալիքը շահագրգիռ չէ այս հարցում:

2022թ․ սեպտեմբերի 8-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը հանդես է եկել Արցախի, արցախահայության և նրա հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ հայտարարությամբ։ Սույն նյութը տեղադրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի ֆեյսբուքյան էջում։ Այս նյութը միայն հրապարակվել է Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում։ Արդյո՞ք սա անփութություն է, թե՞ իջեցված հրահանգն ավելին է, քան Արցախի մշակութային ցեղասպանության մասին ամբողջ աշխարհին իրազեկելու եկեղեցու ջանքերը:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ 2022թ․ սեպտեմբերի 8-ին Ամենայն Հայոց կաթողիկոսն օծել է Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցու գմբեթի խաչը։ Գեղարդի վանական համալիրը, որը հանդիսանում է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և 2018թ. արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ և դրա պահպանության հարցում եկեղեցին իր լուման է բերում, չի արժանացել Առաջին լրատվականի ուշադրությանը, և սույնի մասին ոչ մի հրապարակում չի իրականացրել:

Վերոգրյալը փաստում է, որ պետական բյուջեից՝ հանրային միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունն իսկապես խուսափում է լուսաբանելու եկեղեցական նորությունները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
Տիկի՛ն Վիկտորին, հայ կինը Ստամբուլյան կոնվեցիայի կարիք չունի. Գայանե ՆերսիսյանԱմիսներ առաջ երազ տեսա, Եռաբլուրում էի...Հայրս իր խոստումը կրկին պահեց. կապիտանի դստեր հուզիչ գրառումը⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Պատասխանատվության կանչել մեղավորներին. Աղեկյանը դիմում է ոստիկանապետին եւ գլխավոր դատախազինԻսլամիստները պարում են Հանրապետությա հրապարակՀարցազրույց` ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետԹՌԻՉՔ ՔՊ-Ի ԲՆԻ ՎՐԱՅՈՎՑանկացած քայլ պետք է անել համարձակ. երգչուհի Ջեյնը փակագծեր է բացումՍա սրիկայություն է, դավաճանություն է, սա անարգանք է մեր նկատմամբ, Գուրգենի շիրիմի նկատմամբ. Արմեն Աշոտյանի լայվըԱյդ մեխը ճիշտ կլիներ իրենց ճակատին խփեին. Մարգարիտ ԵսայանՀասկացա, որ երջանիկ չեմ, որոշեցի փրկեմ ինձ քաոսից. Լիանա Վանոյանը հաստատում է, որ բաժանվել է սիրելիիցԱրտաքին քաղաքականության մեջ ձախողված ՔՊ֊ական պաշտոնյաներին որևէ երկրում լուրջ չեն վերաբերվում. Հենրիխ ԴանիելյանՕրական երեք բաժակ բնական աղացած սուրճը նվազեցնում է լյարդի հիվանդությունների հավանականությունը«ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ» ՊԱՏՐԱՆՔԸ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. Միքայել ՄալխասյանԱլեն Սիմոնյանը հաստատեց5 բան, որոնք աղքատություն եւ դժբախտություն են բերում տունՍերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի ԾինփինինԱհա թե ինչու են դեկտեմբերին ծնված երեխանները առանձնահատուկ«Այդ գործի համար երկու թուրք կկանչեին, և նրանք, բոլորովին անվճար, հրապարակը գետնին կհավասարեցնեին».ՍԱՄ­ՎԵԼ ԽԱ­ԼԱ­ԹՅԱ­ՆՕրական քանի՞ ձու կարելի է ուտել՝ առողջությունը չվնասելով«Արժանի եք այս մեծարանքին». բացվել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրինԱհա այն տղամարդը, ում հետ պատրաստվում է ամուսնանալ 5 երեխաների մայր Գոհար Հարությունյանը.starnews.amԻ՞նչն է ստպել Անդոնին ոչ միայն հանդուրժել ընդդիմադիրների քննադատությունները, այլև վայելել նրանց ներկայության ամեն մի պահը.Armenian infoԶարհուրելի է...մեղավոր են ե՛ւ պատասխանատուները, ե՛ւ իրականացնողները. Արեւ ՍամուելյանԼավրովը հստակ շեշտեց, որ Պրահայից հետո Փաշինյանի մոտ բան է փոխվել. Վահան ԲաբայանԻնչպես արագ նվազեցնել սրտի զարկերի հաճախականությունըՊՆ-ն հրապարակել է զորակոչիկների ընտրության անցկացման ժամանակացույցըԶարդանախշերը նույնությամբ վերականգնելն այլևս անհնար է․ ճարտարապետը՝ Հրապարակի շինությունների վրա արված անցքերի մասին«Վիգեն Սարգսյանը փախած ա», «կարգի՛ հրավիրեք». ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեցՊատերազմի վտանգ մի՛շտ կա, ժողովո՛ւրդ․ Պապիկյան (Video)Ձեր երջանիկ ապրելուն, ես ոնց հասկացա, Շուշին, Հադրութն ու 5.000 հերոս տղերքն էին խանգարում,կապիտուլյանտներԿառավարության շենքի պատերին հայ զինվորի այրունն է ցպնած. Կարապետ ՊողոսյանԿառավարության նիստում օրակարգային 50 հարցից զեկուցվեցին 3֊ը. Արմեն ՀովասափյանԻնչպես օրենքով սահմանված կարգով յուրացնել պետական փողերը. Արտակ ԶաքարյանԳրազ էինք եկել. Շչենսնին` Մեսսիի հետ բախման դրվագի ու 11 մետրանոցի մասինՄենք հարվածում ենք ուկրաինական այն ենթակառուցվածքին, որն օգնում է սպանել ռուսներին. ԼավրովՎլախովիչը մեկնաբանել է Ռայկովիչի կնոջ հետ սիրավեպի մասին լուրըՖրանսիան ոչ պաշտոնապես ընդունում է, որ այլևս չի կարող օգնություն տրամադրել Ուկրաինային. PoliticoԱլիևն ու Փաշինյանը Սոչի էին բերել Պրահայի փաստաթուղթըԱդրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները. ԼավրովՀայտնի են 2022 թվականին բնակվելու համար ամենաթանկ քաղաքներըԱրտակարգ դեպք Արաբկիրի թաղապետարանում․ ոստիկանություն ահազանգողը աշխատակազմի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի պետն էՋերմուկում մեր դիրքերի ուղղությամբ չեն կրակում, թշնամին օդ է կրակում․ վիճակը լարված չէ․ մարզպետ (տեսանյութ)Վաղն ԱԺ արտահերթ նիստ կգումարվիԱՄՆ դոլարի առքը միջինը 394.47 դրամ է, վաճառքը՝ 404.03 դրամՓաշինյանը դժգոհ է․ «Ինձնից սկսած՝ մյուսներով ավարտած՝ բոլորիս աշխատանքի տեմպը պետք ա փոխել» (տեսանյութ)Վանաձորի Խնձորուտ համայնքի Սուրբ Կիրակի եկեղեցին վերաօծվեց Հայաստանը ԵՄ-ից 23 մլն եվրոյի աջակցություն կստանա. Հայտնի է՝ ինչ նպատակներով է այն ծախսվելու«Քաղաքագիտություն թեյնիկների համար». Լիկբեզ Աշոտյանից՝ ՓաշինյանինՊՆ-ն հայտարարություն է տարածել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
$ 395.35 411.92 6.46
Ереван погода