Հայկ Մարությանի երկուսը 10 դարձավ
ՄշակութայինՄինչ ոմանք քննադատում են, հիշեցնում, թե ով էր հանրությանը սեւերի ու սպիտակների բաժանող «առաջամարտիկը» մյուսները՝ ողջունում, որ Երեւանի նախկին քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ որոշել է հանրությանը ներկայանալ «Քաղաքապետը» մոնո-ներկայացմամբ, պարզվում է՝ արդեն իսկ սպառվել են ներկայացման տոմսերը: «Իրավունքի» տեղեկություններով՝ ներկայացման նախապես անանոսավորված երկու ներկայացումներին ավելացվել է եւս 8 սեանս: Ընդ որում՝ ոչ միայն սեպտեմբեր, այլեւ հոկտեմբեր ամիսների բոլոր տոմսերն արդեն իսկ սպառված են:
Ի դեպ, հատկանշական է այն, որ ժամանակին փողոցում անվճար փլավ բաժանող Հայկ Մարությանն այժմ իր ներկայացման տոմսերը վաճառել է 4-20 հազար դրամով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ