«Բորուսիան» պատրաստ է պայմանագիր առաջարկել Կրիշտիանու Ռոնալդուին
ՍպորտՉեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր ունեցող առաջատար ակումբներից միայն Դորտմունդի «Բորուսիան» է պատրաստ պայմանագիր առաջարկել Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է CBS Sports-ը։
«Բորուսիան» պատրաստ է նաեւ վարձակալության տարբերակին։ Գերմանական ակումբը փոխարինող է փնտրում «Այաքսից» ձեռք բերած կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիեն Ալերին, որն այժմ քաղցկեղի դեմ բուժում է ստանում։
Ռոնալդուն դեմ չէ «Բորուսիայում» խաղալուն, քանի որ ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում։