Զապորոժիեի շրջանի իշխանությունները պատրաստվում են տեղի բնակիչների տարհանմանը` Զապորոժեի ԱԷԿ-ում վթարի դեպքում
Հասարակություն
Զապորոժեի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմը մշակել է Զապորոժիեի ԱԷԿ-ում արտակարգ իրավիճակների դեպքում տեղի բնակիչների տարհանման պլան։
Այս մասին «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Զապորոժեի ղեկավար Եվգենի Բալիցկին։
Ուկրաինայի Զինված ուժերի հնարավոր հարձակման հետևանքով Զապորոժեի ԱԷԿ-ում վթարի դեպքում կարող է պահանջվել տարհանում:
Բալիցկին նաև ասել է, որ ուկրաինացի զինյալների կողմից Կախովկա հիդրոէլեկտրակայանի կանոնավոր գնդակոծությունները վտանգ են ներկայացնում Զապորոժեի ատոմակայանի հովացման համակարգի համար։
«Ուկրաինայի ունեցած միջոցներից՝ փողային և ականանետային հրետանուց հնարավոր է հովացման համակարգի վնասում։ Սա այն համակարգն է, որն ապահովում է ատոմակայանի շահագործումը»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե հիդրոէլեկտրակայանի գնդակոծությունը սպառնո՞ւմ է Զապորոժյեի ատոմակայանի հովացման համակարգին։