«Մարդիկ այնտեղ ողբի մեջ ապրում են, ես գնամ երգեմ՝ «Հայ քաջե՞ր», ես կգժվեմ․․․ ամաչում եմ գնամ ու նայեմ Աղավնոյի բնակիչների աչքերին»․ Անդրանիկ սարկավագ
ՄշակութայինՄի խումբ երիտասարդ կամավորներ որոշել են ազգային երգերի երկօրյա փառատոն կազմակերպել Աղավնոյում՝ նպատակ ունենալով ազգային երգերի շունչը ևս երկու օր տարածել հայկական տարածքներում, որոնք օգոստոսի 25-ին հանձնվելու են թշնամուն։
168.am-ի հետ զրույցում «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, ում ևս հրավիրել են մասնակցելու Աղավնոյում կայանալիք փառատոնին, ասաց, որ մտորումների մեջ է՝ գնա՝ ի՞նչ երգի իր այն եղբայրների ու քույրերի համար, որոնք մի քանի օրից կորցնելու են իրենց տարիներով ստեղծած տունը։
https://www.facebook.com/100007861501974/posts/pfbid02Uhb6DPF46gbpczYS7W7FTTKCfEU2cnTWfjjGsGM5shUgRybxduSRTu8ZmjsWbJLHl/?d=n