Iravunk.com | Տերովին տերն է տարել, անտերին՝ դատավորը. ինչու են «վիզ դրած» դատում Արսեն Մարտիրոսյանին
Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամ Այսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին ՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահին Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսով Լույս չի լինի Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Ապրիլի 29

Տերովին տերն է տարել, անտերին՝ դատավորը. ինչու են «վիզ դրած» դատում Արսեն Մարտիրոսյանին

Իրավական

Արդեն երկու տարի է, ինչ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող 29-ամյա ԱՐՍԵՆ ԺԻՐԱՅՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ դատարանում փորձում է ապացուցել, որ սեփական կյանքն և առողջությունը ոտնձգությունից պաշտպանելը, այսինքն` ինքնապաշտպանվելը, թեեւ սահմանազանցմամբ դատապարտելի է, բայց ոչ այն աստիճանի ուղղորդված, ինչպես որակել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի դատախազությունը, ինչին իր լուռ համաձայնությունն է պատրաստվում տալ նաեւ նույն մարզի քրեկան գործը քննող դատարանը: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»: Մարտիրոսյանի թիկունքին միայն թոշակառու ծնողներն են՝ մի ոտքը կտրած երկրորդ կարգի հաշմանդամ հայրն ու հիվանդ մայրը, էլ ոչինչ չունի՝ բացի շաքարային դիաբետից ու հեպատիտ C-ից, որը բանտի ատամնաբուժարանում է ձեռք բերել: Իսկ ծնողները մնացել են՝ առանց խնամողի:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ԹԱԹՈՒԼ ՊՈՂՈՍՅԱՆՆ է քննում Ա. Ժ. Մարտիրոսյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով հարուցված քրեական գործը: Ջրաշենցիների պնդմամբ՝ տպավորություն է, թե միտում կա՝ անպայման դատել, թեպետ անգամ, այսպես ասած, տուժողն է գտնում, որ անարդար է: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում, «Իրավունքը» մանրամասներ է պարզել:

2020թ. հուլիսի 8-ին Ջրաշեն գյուղի Րաֆֆու փողոցում խանդի հողի վրա, ալկոհոլ օգտագործած վիճակում տուժող Լյովա Սրապոյանը, կանգնեցրել է տուն գնացող Արսեն Մարտիրոսյանի ավտոմեքենան, սեռական բնույթի հայհոյանքներ տեղացել վերջինիս եւ նրա ընտանիքի անդամների հասցեին, որից հետո վազելով մտել է տուն, փոխել  է հագին եղած հագուստները՝ սպորտային հագուստներ հագնելով, նորից վերադարձել է փողոց, հետ կանչել հեռացող Արսենին եւ շարունակել է վիճաբանել նրա հետ, ձեռքում հայտնված բահով հարվածել է Արսեն Մարտիրոսյանի գլխի ուղությամբ, սակայն Արսենին հաջողվել է պահպանել սեփական գլխի ամբողջականությունը: Այդքանով չբավարարվելով` Լյովա Սրապոյանը հարձակվել է Արսենի վրա եւ  հնարք կիրառելով` փորձել է խեղդել նրան, իսկ Ա. Մարտիրոսյանն իր մոտ եղած դանակով ինքնապաշտպանվել է՝ հարվածներ հասցնելով Լյովա Սրապոյանին եւ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս («դիտավորությամբ ծանր վնաս» որակումը՝ առաջադրված մեղադրանքն է):

«Հորս թանգ արեւ, վզիցս բռնած խեղդում էր, ուրիշ տարբերակ չկար ազատվելու՝ կա՛մ պիտի մեռնեի, կա՛մ մի ձեւ պրծնեի ձեռքից: Էս էր իմ անբախտ կյանքը…», - այսպես է բացատրում տեղի ունեցածը Արսեն Մարտիրոսյանը: Ասվածը փաստել է նաեւ ականատեսը, ում վստահեցմամբ՝ մի կերպ է Արսեն Մարտիրոսյանին ազատել Լյովա Սրապոյանի ձեռքից:

Ի դեպ, դեպքից հետո Ա. Մարտիրոսյանն ինքնակամ ներկայացել է ոստկանություն եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել, բայց նրան ուղարկել են տուն եւ միայն հաջորդ օրը հանկարծ որոշել, որ պետք է ազատությունից զրկել: Իսկ թիկնապահ աշխատած, ծանր քաշային Լյովա Սրապոյանը, որի հորեղբայրը թունդ իշխանական գյուղապետ է, հայտնվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս տուժողի կարգավիճակում: Չնայած նրան, որ ցուցմունքների համաձայն, հենց Լյովան է հրապարակային սպառնացել Արսենի «վիզը կտրել», իսկ դեպքից հետո` ափսոսանք է հայտնել, որ չի հասցել վերջինիս մորթել: Ընդ որում՝ ամենաաբսուրդն այս պատմության մեջ այն է, որ վերջինիս խանդն էլ անտեղին է եղել, ինչի հետևանքով սկսել է առիթ որոնել Արսենին, այսպես ասած «մորթելու համար»:

«Իրավունքի» հետ զրույցում Արսեն Մարտիրոսյանի փաստաբան ՎԱՐԴԱՆ ՂԱՋՈՅԱՆՆ ասաց. «Դատարանում արդեն իսկ հարցաքննվել են քրեական գործի վերաբերյալ տեղեկություններ տիրապետող դատակոչված վկաները, իսկ պաշտպանության կողմը ներկայումս միջոցներ է ձեռնարկում դատարան հրավիրել եւ հարցաքննել այն անձանց, ովքեր կարեւոր տեղեկություններ ունեն սույն քրեական գործի փաստական հանգամանքների վերաբերյալ, սակայն նախաքննության ընթացքում իմանալով հանդերձ, այնուամենայնիվ նախաքննական մարմինը միջոցներ չի ձեռնարկել նրանց հարցաքննելու ուղղությամբ»:

Փաստաբանը լիահույս է, որ դատարանը դատաքննության արդյունքում կայացնելու է օբյեկտիվ որոշում եւ իր պաշտպանյալի գործողություններին տալու է իրավաբանական ճիշտ գնահատական: Ի՞նչ ընթացք կստանա այս դատավարությունը, թերեւս կուրվագծվի մարտի 30-ին կայանալիք նիստին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода