Iravunk.com | Политик, которого нет
Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքը ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԲԱՄԲԱՍԱՆՔ ԶԱՐՄԱՆՔ ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ Չի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանին ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ժողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը ԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)

Политик, которого нет

Ներքաղաքական

Այնպես, ինչպես որոշ քաղաքական ուժեր են փորձում փրկել հայ ժողովրդին, մնում է հաստատապես պնդել, որ դեպի անդունդ մեր գահավիժումն այլընտրանք չունի: Այո՛, ինչպես կասեր «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԸ՝ որեւէ մեկը չի կարող մեր «անդունդը խանգարել»: Ասվածի վառ ապացույցն է հենց Տիգրան Արզաքանցյանի վերջերս կատարած այցը Մոսկվա: Հենց Կարմիր հրապարակից ստալինյան ինքնավստահությամբ՝ Արզաքանցյան Տիգրանն ազդարարեց, որ որդիների հետ գտնվում է ՌԴ-ում եւ սոցցանցում իր ուղիղ եթերով զգուշացրեց. «Այցն ինքնանպատակ չէ»:

Եվ մինչ հանրությունը քիչ էր մնում շունչը պահած սպասեր, որ հիմա-հիմա «Ուժը Հայրենյաց» գործի կդնի Տիգրան Արզաքանցյանն ու Պետդումայում կբարձրացնի հայկական հարցը, նա հայտնվեց ընդամենը Պետդումայի դիմացի մայթում: Ինչպես, երեւի թե, արդեն գուշակեցիք, Տիգրան Արզաքանցյանին հաջողվել էր ընդամենն այցելել Պետդումայի ուղիղ դեմուդեմ գտնվող «Страна, которой нет» ռեստորան: Սա քաղաքական կուլիսներում իսկական անեկդոտ է դարձել, ասում են՝ политик,  которого нет, հայտնվել է в стране, которой нет: Ի դեպ, այս հարցում ընդդիմությունն ու իշխանությունը լրիվ ներդաշնակ են, երկուսին էլ ուրախացնում է Տիգրան Արզաքանցյանը:

Այդուհանդերձ, Տիգրան Արզաքանցյանին հաջողվեց գոնե մի պաշտոնական հանդիպում ունենալ Մոսկվայում: Նա առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ: Չար լեզուներն ասում են, որ առանձնազրույցը գաղտնալսել փորձողներն ուղղակի «կանտուզիա» են ստացել՝ հաշվի առնելով Արզաքանցյանի եւ Աբրահամյանի ինչպես հայերենի, այնպես էլ ռուսերենի իմացությունը: Բայց մի շտապեք կարծիք կազմել այս հանդիպման վերաբերյալ, պարոնայք այդ հարցը հոգացել են ու հաղորդագրություն տարածել: Իզուր չէինք ասում, թե Արզաքանցյանը հայկական հարցի համար է գնացել Մոսկվա: Այսպիսով՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերն անդրադարձ են կատարել նաեւ Հայկական հարցին ու Հայաստանի անվտանգային համակարգին: Ախր ինչպես չէր գլխի ընկել ժամանակին Խրիմյան Հայրիկը, որ Հայկական հարցը լուծելու հույսով ոչ թե պետք է գնալ, օրինակ, Բեռլինի վեհաժողով, այլ ռուսաստաններում հարստացած մի գործարարի մոտ, չէ՞ որ այնտեղ շերեփը ոչ թե թղթից կլիներ, այլ՝ ոսկեզօծ: Իհարկե, հումորը հումոր, բայց սա նաեւ ողբերգություն է, երբ երկրի համար օրհասական պահին ժողովուրդը կերակրվում է դեռ ճռճռան ուղիղ եթերներով ու «Я русский школ скончалься» ռուսերենի իմացությամբ հայկական հարց լուծողների խոստումներով: Ընդ որում՝ այն դեպքում, երբ Տիգրան Արզաքանցյանը նույնիսկ չի կարողացել իր ուսման հարցը լուծել Մոսկվայում, եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրթության մասին փաստաթղթերը կեղծելու դեպքի առթիվ գործ հարուցվեց նրա դեմ: Նա ներկայացրել էր, թե Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 2018 թվականից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակահատվածում՝ այդկերպ օգտագործելով կեղծ փաստաթուղթ: Բայց դե հիմա ո՞վ է հիշում Արզաքանցյանի «մութ կրթական պատմությունը», չէ՞ որ նա դեռ կուսակցությունը չգրանցած, բայց արդեն տեղ էր գտել Նիկոլ Փաշինյանի գրպանային արտախորհրդարանական ուժերի կլոր սեղանի շուրջ: Ի դեպ, ասում են, թե հայկական հարցով այս օրերին զբաղված Տիգրան Արզաքանցյանը չի կարողանում լուծել նաեւ իր աշխատողներին ժամանակին աշխատավարձ վճարելու հարցը, մինչդեռ ընտանեկան «վոյաժների» համար միշտ գումար գտնվում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода