Iravunk.com | Նպատակամղված թուրքերի մեծ հոսք է լինելու Հայաստան, ինչպե՞ս ենք դրա դեմն առնելու. Շահգելդյան
Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում

Նպատակամղված թուրքերի մեծ հոսք է լինելու Հայաստան, ինչպե՞ս ենք դրա դեմն առնելու. Շահգելդյան

Ներքաղաքական

Ընդամենը 10 օրվա ընթացքում Հայաստան ժամանեցին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ապա ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը, այնուհետեւ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: «Իրավունքի» հետ զրույցում քաղաքական գիտությունների թեկնածու ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ ընդգծեց, որ այս այցերն ինչ-որ առումով փոխկապակցված են:

«ԱՄՆ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ԻՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ»

— Պարոն Շահգելդյան, ինչի՞ մասին են հուշում երեք գերտերությունների անվտանգության եւ հետախուզության ղեկավարների այսպիսի հաջորդականությամբ այցերը Երեւան:

— Տարածաշրջանում քաղաքական գործընթացները գնալով ակտիվանում են: Ռուսաստանն Ուկրաինայում է ռազմական հատուկ գործողություն իրականացնում, ԱՄՆ-ն էլ փորձում ակտիվացնել իր գործողությունները Հարավային Կովկասում, ենթադրում եմ, որ հետագայում կլինեն գործողություններ նաեւ Միջին Ասիայում: Ըստ իս, հենց սրանով է պայմանավորված ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի այցը: Ի դեպ, այս այցը պետք է դիտարկել նաեւ այն տեսանկյունից, որ ԱՄՆ-ում, որպես կանոն, կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարը վերջին տարիների ընթացքում սոսկ չինովնիկ կամ բարձր կարգի հետախույզ չէ, այլ նաեւ ներկա կամ ապագա քաղաքական գործիչ է: Ինչ վերաբերում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի այցին, պատահական չէր նրա շեշտադրումը, որը Ռուսաստանն արդեն իսկ արտահայտել էր՝ առ այն, որ ունի բավականաչափ ուժ եւ հզորություն՝ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների շրջանակներում իր պարտավորությունները լիակատար կատարելու: Այսօր Ռուսաստանը ամրապնդում է իր ռազմական ներկայությունը մեր սահմաններին, որտեղ անընդհատ տեսնում ենք Ադրբեջանից ագրեսիվ գործողություններ եւ, ցավոք, զոհվում են մեր երիտասարդները: Իսկ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացն անընդհատ օդի մեջ կախված մնալով՝ Ադրբեջանի ձեռքին լարվածությունը պահպանելու եւ աշխարհաքաղաքական խաղի մեջ մտնելու հնարավորություն է տալիս: Ահա այս պայմաններում Նարիշկինի այցը եւ հատկապես նրա վերոնշյալ հայտարարությունը, միանշանակ, ուղղված էր ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Թուրքիային, որ հանկարծ չմտածեն, թե Ուկրաինայում իրականացվող  ռազմական հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանն ի վիճակի չի լինելու նաեւ այստեղ իր դիրքերը պահպանել եւ աջակցել իր դաշնակցին:

— Հնարավո՞ր է Հայաստանը վերածվի թեժ կետի՝ գերտերությունների բախման համար, թե՞ ինչ-որ կերպ կարողանալու են իրենց շահերն այստեղ համադրել ու կոնսենսուսի գալ:

— Ոչ միայն Հայաստանը, այլ ուրիշ տարածքներ եւս մշտապես եղել են թեժ կետեր, որտեղ բախվել են տարբեր երկրների շահերը: Սա եղել է, կա եւ լինելու է, որին միշտ պետք է պատրաստ լինենք: Իրավիճակի զարգացումը Սիրիայում, Արեւելյան Միջերկրական ծովում, Հարավային Կովկասում փոխկապակցված են: Ընդ որում՝ բոլոր այս տարածքներում գրեթե նույն խաղացողներն են ներկա: Օրինակ, ՌԴ-ն նաեւ ներկայություն ունի եւ ամուր դիրքեր Արեւելյան Միջերկրական ծովում եւ Սիրիայում, Իրանը ներկայացված է Միջերկրական ծովում եւ Հարավային Կովկասում, որտեղ  քրիստոնեական միջանցքը նրա համար կարեւորագույն խնդիր է՝ դուրս գալու համար Սեւ ծով: Չնայած Իսրայելի բավականաչափ մեծ հզորությանը՝ ինքն էլ է հանդիսանում այս պրոցեսների կիզակետ՝ լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը: Պետք է ուղղակի հասկանանք, որ այս  մրցակցությունը շարունակվելու է, ընդ որում՝ շատ երկար: Կարեւորն այն է, թե որքանով կկարողանանք օրակարգ ձեւավորող լինել, եւ այս մրցակցության մեջ մեր օրակարգը առաջ տանել, ոչ թե փորձել զուտ օգտվել այդ իրավիճակներից: Իսկ այն, որ ընդհանրապես ռազմական գործողությունների վտանգ կա եւ մնում է, միանշանակ է: Այդուհանդերձ, եթե Ադրբեջանը փորձում էր ցույց տալ, որ 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում ուներ լեգիտիմություն, հիմա չի էլ կարող ցույց տալ եւ անընդհատ ինչ-որ հայտարարություններ է անում, որոնք ագրեսիվ են, էքսպանսիոնիստական եւ ուղղված են տարածքներ գրավելուն, ինչն ընդհանրապես չի ընդունվելու որեւէ մեկի կողմից: Որքան էլ Ադրբեջանը փորձում է խաղալ նավթի ու գազի վրա, դառնալ այս առումով Ռուսաստանին այլընտրանք՝ Եվրոպայի համար, ինչի կարիքն այսօր եվրոպացիներն ունեն, միեւնույնն է, այս ամենը նա անում է շատ կոպիտ եւ բավականին տգեղ ձեւով եւ երկարաժամկետ քաղաքականության մեջ, արժեքների առումով Ադրբեջանին չեն ընդունելու որպես մի պետություն, որը կարող է երբեւէ ժողովրդավարական լինել: Այնտեղ նույնիսկ օլիգարխիա չէ, այլ մոնարխիկ կառավարման ձեւն է գործում: Այնպես որ, քանի որ Ադբեջանը չի կարողանում հիմնավորել իր դիրքերը, հետեւապես շատ ավելի զգույշ է լինելու: Չմոռանանք, որ Ալիեւն ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը եւ ունի բավականաչափ դիվանագիտական ունակություններ:

«ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՓՈՐՁԵՆՔ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ՝ ՄԻՆՉԵՎ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ»

— ԻԻՀ հոգեւոր առաջնորդը հստակ շեշտեց, որ Իրանը դեմ է հայ-իրանական սահմանի չեղարկմանը: Իսկ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կարծիքները համընկնո՞ւմ են հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական ճանապարհների բացման վերաբերյալ:

— Շատ դժվար հարց է, կարծում եմ` Մոսկվան միշտ է շահագրգիռ եղել, որպեսզի Հայաստանն ունենա ճանապարհներ: Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, եւ ՌԴ-ն շահագրգիռ է հայաստանյան տնտեսական կայունության մեջ: ԱՄՆ-ի դեպքում, ըստ իս, նրանց խնդիրը ճանապարհների կամ սահմանների բացումը չէ, որովհետեւ նրանց մոտեցումները երկակի են թուրքական քաղաքականության հետ: Մի կողմից` նրանք Թուրքիային փորձում են պահել ՆԱՏՕ-ի մեջ եւ վերահսկողությամբ, բայց մյուս կողմից` շատ լավ հասկանում են, որ Թուրքիան երբեք չի եղել ու չի կարող լինել Արեւմտյան աշխարհի մի մաս: Իսկ ՆԱՏՕ-ն արեւմտյան աշխարհի կառույց է, որի հիմնական ռազմական ներուժը ներկայացնում են՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան՝ իրենց բավականաչափ անկախ ու յուրահատուկ դիրքորոշումներով, Իտալիան, Իսպանիան: Այս տեսանկյունից, սահմանների բացման հետ կապված, ԱՄՆ-ում այդքան դրան ուշադրություն չեն դարձնում, որքան ընդհանրապես տարածաշրջանում իրավիճակին եւ այն գործընթացներին, որոնք ընթանում են երեք երկրների միջեւ հարաբերությունների շրջանակներում՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի: Բայց եթե Իրանը բավականաչափ հստակ է դիրքորոշումներն արտահայտում, ապա Թուրքիան փորձում է պարբերաբար խաղեր խաղալ եւ շանտաժի միջոցով գործել, ինչը, համոզված եմ, դուր չի գալիս հատկապես Արեւմուտքի պետություններին: Նրանց դուր չեկավ նաեւ Թուրքիայի մոտեցումը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ընդգրկմանը ՆԱՏՕ: Թուրքական դիվանագիտությունը միշտ եղել է այդպիսին, տարբեր իրավիճակներում, երբ տեսնում է, որ կարող է մի քայլ անել, անում է, բայց տվյալ դեպքում՝ բավականաչափ տհաճ տպավորություն է թողել:

— Իսկ ստեղծված իրավիճակում մեր պետական շահերն ո՞ւմ հետ են համընկնում, որի վրա կարելի է հենվել՝ պաշտոնական Թեհրանի՞, Մոսկվայի՞, թե՞ Վաշինգտոնի:

— Հայաստանում այնքան է ամեն ինչ քաղաքականացվել, որ դիրքորոշումներն ավելի շատ ելնում են ոչ թե ազգային շահերի հաշվարկի տեսանկյունից, այլ՝ ինչ-որ մոտեցումների, ենթադրությունների ու պատկերացումների: Մեր առաջնային խնդիրը ռազմական անվտանգությունն է: Իսկ այսօր Արցախում կանգնած են ռուս խաղաղապահները, այսպես, թե այնպես մեր զինված ուժերի զենքի գնման հնարավորությունն ավելի մատչելի ձեռք է բերվում Ռուսաստանից: Իրանի դեպքում պետք է հասկանանք, որ երբ հայտարարում են Հայաստանի սահմանների անփոփոխելիության մասին, սա բխում է ուղղակի իրենց քաղաքական շահերից: Եկեք չմոռանանք, թե ինչպիսին է Իրանի ներքին քաղաքականությունը: Այնտեղ կա ադրբեջանական բավականաչափ մեծ համայնք, որը ազդեցիկ է, ուստի՝ պետք է հասկանանք, թե Իրանի դիրքորոշումները մինչեւ ուր կարող է գնալ եւ մինչեւ որտեղ է, ինչպես ասում են՝ նրա կարմիր գծերը, իսկ իրականում շահերի համընկնումը: Իրանի շահն այն է, որ չկտրվի դեպի Հայաստանից Վրաստանով Սեւ ծով դուրս գալու հնարավորությունից, կարողանա պահպանել բալանսը, որն այսօր խախտված է: Ադրբեջանը շատ է հզորացել եւ դառնում է հեգեմոն, ինչն Իրանին չի կարող դուր գալ, հետեւապես շահագրգռված է հակակշիռների մեխանիզմ ստեղծելու առումով, բացի այդ, իրենք խնդիրներ ունեն ադրբեջանա-իսրայելական կապերի հետ: Միեւնույն ժամանակ, Իրանի համար կարեւոր է ներքին քաղաքական կայունությունը, ինչի համար էլ Իրանի հոգեւոր առաջնորդը ողջունեց արցախյան հիմնախնդրի այսպիսի լուծումը: Այնպես որ, ցանկացած կողմի շահերը պետք է կարողանանք հասկանալ: Էլի եմ շեշտում՝ մեր խնդիրը նախ ռազմական անվտանգության ապահովումն է, ապա զարգացման հնարավորությունը, ընդ որում՝ ոչ թե արհեստագործական մակարդակով, այլ ռեալ, ինչը թույլ կտա  ստրատեգիական գոնե մեկ-երկու ուղղություն վերականգնել եւ տանել առաջ՝ սոցիալական առումով եւ տնտեսության մեջ: Հաջորդ կարեւորագույն խնդիրը սահմանների հստակ գծագրության ապահովումն է դիվանագիտական ճանապարհով եւ սրա հետ կապված համաշխարհային հանրույթի մեջ ինչ-որ կոնսենսուս ձեւավորելը: Այսօր Ադրբեջանին պետք է փորձենք դիմակայել մի դիվանագիտության միջոցով՝ մինչեւ կարողանանք վերականգնվել այս երեք ուղղություններով: Եկեք նաեւ հասկանանք, որ հայ-թուրքական սահմանների կտրուկ բացվելու դեպքում՝ նպատակամղված թուրքերի մեծ հոսք է լինելու Հայաստան, ինչպե՞ս ենք դրա դեմն առնելու: Լավ, հասկացանք՝ ինքնաթիռ, ճանապարհ եւ այլն, բայց ներքին անվտանգության հետ կապված մի շարք խնդիրներ կան, որոնք պետք է հստակ կարողանանք հաշվարկել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода