Iravunk.com | ԻՆ­ՉՈՒ ԷՐ ՋՀԱՆ­ԳԻ­ՐՅԱ­ՆԸ ԴԵՌ 2021-ԻՆ ՈՒ­ԶՈՒՄ «ԾԱ­ԽԵԼ» ՆԻ­ԿՈ­ԼԻՆ
Այսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. Լոքմագյոզյան Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան Էրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմի Գլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց... Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ Պետրոսյան Ականի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից «Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ   Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքը ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԲԱՄԲԱՍԱՆՔ

ԻՆ­ՉՈՒ ԷՐ ՋՀԱՆ­ԳԻ­ՐՅԱ­ՆԸ ԴԵՌ 2021-ԻՆ ՈՒ­ԶՈՒՄ «ԾԱ­ԽԵԼ» ՆԻ­ԿՈ­ԼԻՆ

Վերլուծություն

Սկան­դալ` սկան­դա­լի հե­տև­ից… Երբ Վար­դա­զա­րյա­նը հրա­պա­րա­կեց Ջհան­գի­րյա­նի հետ գաղտ­նա­ձայ­նագ­րու­մը, շատ ու շատ մութ գաղտ­նիք­ներ լույս աշ­խարհ եկան: Օրի­նակ, Վար­դա­զա­րյա­նին ԲԴԽ նա­խա­գա­հի պաշ­տո­նից հե­ռաց­նե­լու ծրա­գի­րը Ջհան­գի­րյանը չի թաքց­նում և նշում է, որ կա­տա­րում է Նի­կո­լի հրա­հան­գը և շա­րու­նա­կե­լով հա­մո­զել Վար­դա­զա­րյա­նին նշում է, որ չհե­ռա­նա­լու դե­պքում «իրանց հրա­հան­գը ու­րիշ տե­ղից են տա­լու... Էդ մար­դը չի տա­լու, իրա­ն էլ են տա­լու»: Դե նո­րու­թյուն չէ, որ Ջհան­գի­րյա­նին բնո­րոշ է զրո հա­վա­տար­մու­թյուն…

ԱՌԱՆՑ ՆԻ­ԿՈ­ԼԻ ԵՎ ՆԻ­ԿՈ­ԼԻՑ ՀԵ­ՏՈ

Քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բա­րյա­նը Ջհան­գի­րյա­նի այդ ու­շագ­րավ խոս­քից եզ­րա­կաց­նում է. «Այսինքն, ըստ Ջհան­գի­րյան Գա­գի­կի, ԲԴԽ նա­խա­գա­հին պաշ­տո­նանկ անե­լու գոր­ծըն­թա­ցում հե­տաքրքր­ված են և հրա­հանգ­ներ են տա­լիս ինչ-ինչ ու­ժեր կամ մար­դիկ, որոնք և հրա­հանգ­ներ են իջեց­նում նաև Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին... Ըստ Ջհան­գի­րյա­նի այս հայ­տա­րա­րու­թյան` կա­րե­լի է են­թադ­րել, որ կա­պի­տու­լյանտ Նի­կո­լը գոր­ծա­կալ է և կա­տա­րում է ինչ-ինչ ու­ժե­րի հրա­հանգ­ներ, որը նշա­նա­կում է նաև, որ նա դա­վա­ճան է: Նի­կո­լի հրա­հանգ­ներ կա­տա­րող լի­նե­լը բա­ցա­հայ­տող Ջհան­գի­րյա­նը, սա­կայն չբա­ցա­հայ­տեց, թե ո՛ւմ է ծա­ռա­յում Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող հո­ղա­տուն»:

Ինչ վե­րա­բե­րում է Ջհան­գի­րյա­նի իրա­վա­կան ցի­նիկ մո­դե­լին, ապա ձայ­նագ­րու­թյու­նում նա անեկ­դոտ է պատ­մում «առյու­ծի ու գա­զան­նե­րի» մա­սին: Հնա­րա­վո­րինս ցեն­զու­րա­յին եղա­նա­կով ներ­կա­յաց­նենք այդ անեկ­դո­տը, որը նի­կո­լիզ­մի օրոք վե­րած­վել է «իրա­վուն­քի ղե­կա­վար սկզբուն­քի»: Եվ այս­պես. Նապն իր հա­մար զբոս­նում է ան­տա­ռում, մեկ էլ տես­նում է՝ մի խումբ գա­զան­ներ լե­ղա­պա­տառ փախ­նում են ու վա­զում են իրեն ըն­դա­ռաջ: Ասում է՝ «եղբայր ջան, ին­չի՞ եք տենց լե­ղա­պա­տառ փախ­նում»: Ագ­ռա­վը պա­տաս­խա­նում է՝ «Նապ ախ­պեր, փա­խի–փրկվի, առյու­ծը խել­քը քցել ա, ասում ա՝ ով երեք ամոր­ձի ու­նի, մե­կը պո­կե­լու եմ»: Նա­պը թե՝ «ա՛յ ցավդ տա­նեմ, ես ի՞նչ ու­նեմ վա­խե­լու, իմը հաս­տատ 3 չի, 2 ա»: Ագ­ռավն էլ՝ բա «հենց է՛դ ա հար­ցը, Նապ ախ­պեր, ին­քը պո­կե­լուց հե­տո­յա հաշ­վում…»: Իրա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նի մեկ­նա­բան­մամբ. «Մարդ­կանց վրա «չե­ղած հոդ­ված» են կա­րում, հե­տո նստաց­նում՝ մին­չև «պար­զեն», որ էդ հոդ­վա­ծը ու­րիշ բա­նի մա­սին էր: Մի «ապուշ օրենք» են ըն­դու­նում, հա­րյու­րա­վոր մարդ­կանց են վա­խաց­նում ու քաշք­շում, հե­տո «եվրո­ծյո­ծա­նե­րից» թուք ու մուր են ու­տում ու այդ «ապուշ օրեն­քը» ստիպ­ված հա­նում են: Ընդ­դի­մա­դիր­նե­րին ծե­ծում–ջար­դում են, հե­տո մի­լի­ցա­նե­րից սուտ ցուց­մունք­ներ են վերց­նում ու ծեծ­ված մի­տին­գա­վոր­նե­րին են մե­ղա­վոր գրում՝ մին­չև «թարս կա­պույ­տը»… և այլն: Այ­սու­հետ սա կան­վա­նենք «3…–ի օրենք»:

Սա­կայն բախ­տի բեր­մամբ թե պա­տահ­մամբ, Ջհան­գի­րյա­նը 2021–ի փետր­վա­րի այդ ձայ­նագ­րու­թյու­նում խո­սում է ապա­գա իիշ­խա­նու­թյան մա­սին, հայտ­նում իր ահա­վոր վա­խը Ռո­բերտ Քո­չա­րյա­նից և ասում, որ Ար­թուր Վա­նե­ցյանն ըն­դու­նե­լի է իր հա­մար, և կա­րե­լի է կանգ­նել նրա կող­քին: Եվ թար­սի պես Վա­նե­ցյանը, ով 50 օր պար­բե­րա­բար ասում էր, որ ԱԺ–ում իր հա­մար անե­լիք չի տես­նում,հենց այս պա­հին է հրա­ժար­վում ման­դա­տից: ՀՀԿ–ի դիր­քո­րո­շու­մը հայտ­նե­լով Վա­նե­ցյա­նի քայ­լի մա­սին` Ար­մեն Աշո­տյա­նը շատ կա­րև­որ բա­ներ է հնչեց­նում. «Հար­գան­քով եմ մո­տե­նում Ար­թուր Վա­նե­ցյա­նի եւ «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան որոշ­մա­նը:

Շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում խորհր­դա­րա­նա­կան հա­մա­տեղ աշ­խա­տան­քի հա­մար:

Մեզ հա­մար նույն­պես խորհր­դա­րա­նա­կան ման­դատ­նե­րը եր­բեք ինք­նան­պա­տակ չեն եղել եւ ինք­նան­պա­տակ չեն:

Բազ­մա­թիվ առողջ ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի հետ մենք կի­սում ենք մի­եւ­նույն ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­նե­րը, որոնց հաս­նե­լու հա­մար կող­մե­րը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կա­րող են տար­բեր մար­տա­վա­րա­կան լու­ծում­նե­րի գնալ:

Հա­յաս­տան՝ առանց Նի­կոլ:

Հա­յաս­տան՝ Նի­կո­լից հե­տո»:

Ստաց­վում է, որ շատ գոր­ծըն­թաց­ներ պայ­մա­նա­վոր­ված են «Նի­կո­լից հե­տո» շրջա­նին քա­ղա­քա­կան ու­ժե­րի և հան­րա­յին դեմ­քե­րի պատ­րաստ­վե­լով: Իսկ զրո սկզբունք ու բա­րո­յա­կա­նու­թյուն ու­նե­ցող Ջհան­գի­րյա­նը դեռ 2021–ին`  իր նի­կո­լա­կան աս­տե­ղա­յին ժա­մին, պատ­րաստ­վում էր «Նի­կո­լից հե­տո» վի­ճակ­նե­րին:

ՆԻ­ԿՈ­ԼԻ «ԱՆԵ­ԼԱ­ՆԵԼԻ­ՈՒ­ԹՅԱՆ ԿՈ­ՐԸ» ԿՏՐՈՒԿ ՎԵ­ՐԵ՞Վ Է ԳՆՈՒՄ

Nolik

Նաև բա­զում ՔՊ–ական­ներ, ան­շուշտ, թա­քուն պատ­րաստ­վում են «Նի­կո­լից հե­տո» շրջա­նին, և այդ պատ­րաստ­վե­լը ստվե­րում և կու­լիս­նե­րում հի­մա արա­գա­նում է: Ինչ վե­րա­բե­րում է Վա­նե­ցյա­նին, ապա ԱԺ–ն թե­րևս գլխանց նրա երա­զած տե­ղը չէր, զի ԱԺ–ում նա շատ պա­սիվ էր առն­վազն հրա­պա­րա­կա­յին հար­թա­կում,և հարց է ծա­գում` ին­չո՞ւ հի­մա ազատ­վեց իրեն կաշ­կան­դող ման­դա­տից: Թե­րևս ճիշտ է են­թադ­րել,որ Նի­կո­լի «անե­լա­նե­լի­ու­թյան կո­րը», պայ­մա­նա­վոր­ված ար­տա­քին և ներ­քին գոր­ծոն­նե­րով, հի­մա կտրուկ արա­գա­նում է: Ու այդ պատ­ճա­ռով բո­լո­րը շտա­պում են «Նի­կո­լից հե­տո»-ի հա­մար ռե­սուրս­ներ կու­տա­կել և վե­րախմ­բա­վո­րել:

Սա­կայն վե­րա­դառ­նանք Աշո­տյա­նի բա­նա­ձև­ին, ուր «Նի­կո­լից հե­տո»–ին նա­խոր­դում է «Առանց Նի­կո­լի» դրույ­թը: Եվ դրան է վե­րա­բե­րում սա. «Բազ­մա­թիվ առողջ ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի հետ մենք կի­սում ենք մի­եւ­նույն ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­նե­րը, որոնց հաս­նե­լու հա­մար կող­մե­րը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կա­րող են տար­բեր մար­տա­վա­րա­կան լու­ծում­նե­րի գնալ»:

Ար­թուր Վա­նե­ցյանն էլ իր հայ­տա­րա­րու­թյու­նում ռազ­մա­վա­րա­կան ընդ­հա­նուր նպա­տա­կը չի մո­ռա­ցել. «Մենք այ­սօր կանգ­նած ենք հայ­րե­նազրկ­ման շե­մին և սխալ­վե­լու իրա­վունք այ­լևս չու­նենք: Պայ­քարն այ­լընտ­րանք չու­նի, և ինչ­պես բազ­միցս նշել եմ՝ այ­սօր հա­նուն հայ ժո­ղովր­դի, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի պայ­քա­րում կու­սակ­ցա­կան դրոշ­ներ, բա­ժա­նա­րար գծեր ու կար­գա­վի­ճակ­ներ չկան: Սա մեր հա­մազ­գա­յին պայ­քարն է, և մենք՝ «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան ան­դամ­ներս, շա­րու­նա­կե­լու ենք այն մեր ժո­ղովր­դի հետ մի­ա­սին»: Ի հա­վե­լումն դրա էլ նա հե­ռուս­տա­ե­թե­րում ասաց. «Իմ և «Դի­մադ­րու­թյուն» շարժ­ման օրա­կար­գե­րը և նպա­տա­կը հա­մընկ­նում են, ուղ­ղա­կի դրան հաս­նե­լու ճա­նա­պարհ­ներն են տար­բեր: Շար­ժու­մը ու­նե­ցել է որո­շա­կի հա­ջո­ղու­թյուն­ներ և որո­շա­կի բաց­թո­ղում­ներ, դրա հա­մար դեռ չի հա­սել նպա­տա­կին: Շար­ժու­մը կան­խել է հնա­րա­վոր կա­պի­տու­լյա­ցի­ոն փաս­տաթղ­թե­րը, ցույց է տվել, որ Փա­շի­նյա­նը չի կա­րող գնալ մի­ա­կող­մա­նի զի­ջում­նե­րի ու երկ­րորդ կա­պի­տու­լյա­ցի­ա­յի: Սա հա­մազ­գա­յին շար­ժում է՝ ղա­րա­բա­ղյան շարժ­ման նման»:

Ի դեպ, ՀՀԿ գոր­ծիչ­ներն էլ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նի և ՀՅԴ-ի մա­սին մի­այն դրա­կան են ար­տա­հայտ­վում: Խո­շոր հաշ­վով, կա­րե­լի է ասել, որ «Հա­յաս­տան՝ առանց Նի­կոլ» դրույ­թի շուրջ լայն կոն­սեն­սուս կա, որը տա­րած­վում է նաև Շար­ժու­մից դուրս որոշ շրջա­նակ­նե­րի վրա: Ի հե­ճուկս ընդ­դի­մու­թյան պա­ռակ­տում երա­զող­նե­րի, այս փու­լու­մ ոչ մի ­պա­ռակ­տում թե­րևս չի լի­նի, և նրանք երա­զա­խաբ կլի­նեն: Իսկ «Նի­կո­լից հե­տո» շրջա­նում, ան­շուշտ թեժ մրցակ­ցու­թյուն կլի­նի, իր կան­խա­տե­սե­լի և ան­կան­խա­տե­սե­լի բա­ղադ­րիչ­նե­րով: Ինչ վե­րա­բե­րում է Նի­կո­լի անե­լա­նե­լի­ու­թյա­նը, ապա գլխանց կոծկ­վող և «կեն­ցա­ղա­յին» ներ­կա­յաց­վող Նի­գա­վա­նի զար­հու­րե­լի սպա­նու­թյու­նը դրա հատ­կա­նիշ­նե­րից մեկն է` փաս­տո­րեն խուն­տան ար­տո­նում է ցան­կա­ցած ոճիր և երա­շա­վո­րում դրա ան­պար­տե­լի­ու­թյու­նը: Ի դեպ, որ­պես թարմ ապա­ցույց` այն, ինչ ար­ձա­նագ­րել է «Ադեկ­վադ» մի­ա­բա­նու­թյան հիմ­նա­դիր­նե­րից Կոնս­տան­տին Տեր-Նա­կա­լյա­նը (ներ­կա­յաց­նում ենք առանց խմբագր­ման). «Սաղ հեչ, երեկ մի տե­սակ անն­կատ մնաց էն լու­րը, որ Մա­լյա­նի առև­անգ­ման ու նրա նկատ­մամբ կա­տար­ված խու­լի­գա­նու­թյան գոր­ծով դա­տա­րա­նը Ռես­տար­տի գյա­դա–գյու­դե­քին ան­մեղ ա ճա­նա­չել:

Մի վայր­կյան չկաս­կա­ծեք, որ եթե նման բան ար­վեր նի­կո­լա­կան­նե­րի հան­դեպ, անող­նե­րը վա­ղուց ու եր­կա­րով փակ­ված կլի­նե­ին:

Ստեղ հար­ցը դա չի: Հարցն էն ա, որ նի­կո­լա­կան «արդա­րա­դա­տա­կան» հա­մա­կարգն ասում ա ընդ­դի­մա­դիր­նե­րին՝ ինչ կա­րաք, որ ինչ էլ անեք: Նենց որ, հստակ իմա­ցեք՝ պատ­ժե­լու հարցն էլ ա ձեր վրա՝ իր բո­լոր ռիս­կե­րով ու հե­տև­անք­նե­րով»:

Այ­սինքն` նի­կո­լա­կան­նե­րի ապա­ցուց­ված հան­ցան­քի վե­րա­բե­րյալ ար­դա­րաց­ման վճիռ է պատ­վիր­վում: Եռ­ման կե­տը մոտ է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ



Այսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода