Iravunk.com | ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆ. «Ամեն գնով պետք է պահպանել այս մի կտոր հողը, որ մնացել է մեզ որպես հայրենիք, մենք իրավունք չունենք այն կորցնելու»
Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր) Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆ. «Ամեն գնով պետք է պահպանել այս մի կտոր հողը, որ մնացել է մեզ որպես հայրենիք, մենք իրավունք չունենք այն կորցնելու»

Մշակութային

 «Ժամանակը    կերտողները» նախագծի  շրջանակներում  այսօր կզրուցենք «Ակօս»  շաբաթաթերթի Երեւանի աշխատակից ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻ հետ: 

- Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին

 -Գիտե՞ք, ես ունեմ երկու դիպլոմ. մեկը համալսարանի բանասիրական ֆակուլտետի դիպլոմն է, որտեղ նշված է իմ մասնագիտությունը՝ ռուսերեն լեզվի եւ գրականության ուսուցչուհի, եւ կոնսերվատորիայի դիպլոմն է, որտեղ ստացել եմ կամերային եւ օպերային երգչուհու որակավորում: Բանասիրականը ավարտելուն պես ես ընդունվեցի աշխատանքի պետական պատկերասրահում եւ երկար տարիներ աշխատեցի որպես էքսկուրսավար: Ամեն օր ես անցնում էի թանգարանի 50 սրահներով, կանգնում էի հայկական, ռուսական, եվրոպական գլուխգործոցների առջեւ եւ ներկայացնում քաղաք ժամանած զբոսաշրջիկներին պատկերասրահի ցուցանմուշները: Տարիներ են հարկավոր, որպեսզի հասկանաս, օրինակ, Սարյանի մեծությունը եւ կարողանաս պատասխանել հարցին «Ինչո՞վ է մեծ Սարյանը,  որովհետեւ ես էլ կարող եմ այդպես նկարել»: Խորացել էի  համաշխարհային արվեստի պատմության մեջ այնքան, որ ինձ հրավիրեցին ինստիտուտ՝ դասավանդելու արվեստի պատմություն: Սակայն սրահներում հրաշալի ակուստիկա էր, եւ ես երգում էի, քանզի ի ծնե ես նաեւ արտիստ եմ… Չդիմացա, եւ ընդունվեցի կոնսերվատորիա՝ Գոհար Գասպարյանի դասարան: Հենց առաջին կուրսից սկսեցի համերգներով ելույթ ունենալ, չեմ ուզում շարունակել, շատ երկար կստացվի: Աշխատեցի «Մյուզիքլ» թատրոնում եւ այլն, միաժամանակ սկսեցի գրել: Մեր մեջ ասած գրել եմ միշտ, մանկուց, 5-րդ դասարանից լուրջ գրականագիտական վերլուծություններ եմ արել, իսկ բարձր  դասարանում Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» վեպի բոլոր հերոսներին բնութագրեցի առանց որեւէ մի աղբյուրի միջամտության: Երկար է ստացվում եւ գովք է ստացվում, ավելի լավ է պատասխանեմ Ձեր մյուս հարցին:

-Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:

-Ուրեմն գրողը ստեղծագործում է, արտիստը բեմում ելույթ է ունենում, բայց ձեռքբերումները արդեն նրանցը չեն, այլ ընթերցողինը եւ ունկնդրողինը: Երկու դեպքում էլ նշում էին իմ ոճի զգացմունքը: Միայն ձայնի գեղեցկությամբ չես կարող հասցնել ունկդնրին, օրինակ, ռոմանսի իմաստը: Մի անգամ Գոհար Գասպարյանը բերեց ինձ Կոմիտասի «Գարուն»-ը (կա «Գարուն ա» երգը եւ կա «Գարուն») եւ ասաց. «Դու սիրում ես, որ երգի մեջ  իմաստ լինի»: Իրոք, այդ երգը էպիկական իմաստ ունի: Իտալական երգերին ես նախընտրում էի գերմանական «Lied»-երը, որոնք գրվում էին բարձր պոեզիայի հիման վրա: Պիտի այստեղ հիշատակեմ Richard Strauss –ի մի աներեւակայելի գեղեցիկ երգ Allerseelen, որը նշանակում է գերմաներեն «Ննջեցյալների հոգիների օր»: Մեղեդին պատմել անհնար է, այն պետք է լսել, իսկ բառերը… ննջեցյալն է երգում՝ Մի օր տարվա մեջ մենք ազատ ենք, տուր քո ձեռքը, որ ես գաղտնի հպեմ, եւ եթե որեւէ մեկը կտեսնի, ինձ միեւնույնն է: Արի իմ սրտիս մոտ, որպեսզի ես քեզ կրկին ունենամ, ինչպես մի անգամ մայիսին: Ես  կոնսերվատորիայում առաջինն էի, որ երգեցի Բրոդսկու բառերով գրած Բորիս (կա Պյոտր Չայկովսկի եւ կա Բորիս) Չայկովսկու երգը «Прощай,  позабудь», ինչպես նաեւ Շոստակովիչի ռոմանսը «Потомки» Սաշա Չյոռնիի բառերով:

Այժմ անդրադառնամ Ստամբուլի իմ  գրական գործունեությանը. Պոլսում ինձ սկզբից ճանաչեցին որպես երգչուհի, եւ երբ իմացան, որ ես նաեւ գրում եմ, «Ժամանակ» թերթի խմբագիր Երվանդ Գոբելյանը առաջարկեց որեւէ նյութ իրենց ցույց տալ: Գնացի տուն եւ անմիջապես երեք հոդված գրեցի: Սպասում էի արձագանքին: Հաջորդ օրը պր. Գոբելյանը հանդիպեց փողոցում Տիրանին եւ հայտնեց, որ ես շատ հետաքրքիր եմ գրում եւ թերթը որոշեց ինձ սյունակ հատկացնել: Այսպիսով ես ունեցա սեփականություն եւ դարձա խրոնիկագիր: Մեկ-երկու հոդվածներից հետո Երվանդ Գոբելյանը, որ նաեւ դասական գրող էր, իր սյունակի մեջ գրեց «Ծովինարը կը  կարդա՞ք», որտեղ մասնավորապես նշեց. 

«…Ծովինարը, ամէն համեստութիւն պահելով,-եւ առանց իր համեստութիւնը վիրաւորելու,-պիտի կարենանք ըսել, թէ երեւոյթ մըն է Իսթանպուլահայ գրական  կեանքին մէջ: Կարդացէք իր Երեքշաբթի  օրերու գրութիւնները եւ հոն պիտի գտնէք քիչ մը ամէն բան.- Կինը, մայրը, մարդը, Հայը, արուեստագէտը, արուեստաբանը, գրագիտուհին եւ փիլիսոփան: Ան, կեանքին կը նայի ամէնալաւատես կերպով, հակառակ պայմաններուն այնքան ծանրութեան եւ դժուարութեան եւ կը  մարմնաւորէ Հայ ժողովրդին կամքը՝ տոկալու եւ ապրելու…Մենք զինքը ունկնդրեցինք  երգելու ժամանակ ալ: Սքանչելի մեկնաբան մը, կիրթ ու մարզուած  ձայնով մը, միշտ համեստ, բայց միշտ խորունկ ու հաղորդական…»

 Իմ բախտը բերեց, Պոլիսը ինձ համար ինքնության ձեռքբերում էր: Այստեղ հայը ապրում է ավանդական եկեղեցական տոնացույցով: Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին: 90-ականներին այստեղ դեռ կար գրական հասարակություն, մարդիկ սովոր էին երեկոները ընթերցել: Դեռ ողջ էին բանաստեղծներ Զահրատը եւ Զարեհ Խրախունին, որոնք «Նոր սան» հանդեսն էին հրապարակում, իսկ Հակոբ Այվազը՝ «Քուլիս» ամսագիրը, այդ երկու հանդեսներում ես սկսեցի գրել ակնարկներ եւ պատմվածքներ: Երկու թերթեր էին կարդում պոլսահայերը՝ «Ժամանակ» եւ «Մարմարա»: Հրանտ Դինքը «Մարմարա» թերթում հանդես էր գալիս Ջութակ կեղծանվամբ: Երբ մենք ծանոթացանք, նա ինձ արդեն ութ տարի է, ինչ ճանաչում էր, իսկ ես… երբեք չէի տեսել իմ  կյանքում նման մարդ: Մտածող: Պայքարող: Անվախ: 1998-ի մայիսի 22-ին նա տեղադրել էր իր «Ակօս»-ում մի ամբողջ էջի վրա իմ ակնարկը, որը փոխանցել էր իրեն Հակոբ Այվազը, որովհետեւ Քուլիսը 50 տարվա գործունեությունից հետո փակվեց եւ մենք Այվազի հետ ապաստանեցինք «Ակօս»-ում: Այվազը գրում էր իր թատերական հուշերը, իսկ ես… թույլ տվեք դիմել պր. Այվազի բնութագրմանը իմ մասին.   

«Ինչ որ է բեմը իրեն համար, նոյնն է խմբագրատունը: Ամէն տեսակ նիւթի մասին կրնայ գրել, սա իր բնական ձիրքն է: Ես հիացող մըն եմ իր բոլոր գրածներուն: Մասնաւորաբար քննադատութիւնները մեծ արժէք կը ներկայացնեն: Որովհետեւ մտածուած, տեղին տրուած, գիտակցօրէն բացայայտուած են…»:

-Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ եւ որպես մասնագետ:

-Հայապահպանություն եւ ճաշակ զարգացնել: Ինձ համար մարդիկ բաժանվում են երկու խմբի. ճաշակ ունեցողներ եւ չունեցողներ: Ճաշակ ապրելու, հայրենիք ունենալու, մարդկության թողած դասական ժառանգության հետ առընչվելու: Ես կարծում եմ, որ ճաշակը հնարավոր է զարգացնել, իհարկե, եթե ճաշակ ունես:

- «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:

 -Գոշը դա ասել է 12-րդ դարում, երբ կանայք ընդամենը օջախ էին պահում եւ ոչ մի իրավունքներ չունեին: Հին Հռոմի սենատում նույնիսկ հարց էր բարձրացվել, արդյոք մա՞րդ է կինը թե ոչ: Եկան այն եզրակացության, որ մարդ է, որովհետեւ մարդ է աշխարհ բերում, անշուշտ մարդ ասելով ի նկատի ունեին տղամարդ: Բայց ահա Չեխովն արդեն 19-րդ դարում իր մի նամակում գրում է. “…Больше всего несимпатичны женщины своею несправедливостью и тем, что справедливость, кажется, органически им не свойственна. Человечество инстинктивно не подпускало их к общественной деятельности; оно, бог даст, дойдет до этого и умом…’’:

Ի՞նչ ենք հասկանում կրթված ասելով, ուսում ստացա՞ծ, որովհետեւ կրթվածությունը հենվում է բարոյական նորմերի վրա, իսկ ահա ուսում ստացած, գրել սովորած կանայք, որոնք այսօր ֆեյքֆաբրիկաներում են աշխատում,  հայհոյանքի մեջ իրար հետ մրցելով ի՛նչ զազրելի բաներ են գրում որդեկորույս ծնողների էջերում: Սակայն ես չէի առանձնացնի մարդկանց գենդերային սկզբունքով. եւ տղամարդը, եւ կինը ընդունակ են ստեղծագործել, սակայն ինչպես տեսնում եք արձանները դնում են տղամարդկանց պատվին, ինչո՞ւ, որովհետեւ կանայք նաեւ ճաշ են եփում եւ սպասարկում տղամարդ ստեղծագործողներին:

 - Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:

 -Կարծում եմ, որ ժամանակակից ոչ հույները, ոչ հայերը իրենց նախնինների քաղաքակրթության ժառանգները չեն եւ այդ իմաստով պատմությունը ավելի շատ կորուստների, քան ձեռքբերումների գորընթաց է:

- Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:

 -Ամեն գնով պետք է պահպանել այս մի կտոր հողը, որ մնացել է մեզ որպես հայրենիք, մենք իրավունք չունենք այն կորցնելու:

- Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:

 -Ես միշտ գրում եմ մեր օրերի մասին: Գրում եմ, կարծես, կարդում եմ այս օրերի տողերը՝ դա օգնում է տեսանելի դարձնել ընդհանուր պատկերը եւ բացահայտել անտեսանելի կապերը իրադարձությունների միջեւ:

- Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

-Ամեն ինչ գրական նյութի է վերածվում, նույնիսկ խոչընդոտները:

- Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։

-Այս արժեքների անկման ժամանակաշրջանում եւ դրան հաջորդած այս անիրական իրականության պայմաններում, երբ քեզ թվում է, որ դու այլեւս Հայաստանում չես, որ դա սեւ երազ է, որովհետեւ արգելվում են մեր հերոսներին հիշատակելը, Արցախն է արգելքի տակ, Արցախի դրոշը եւ նույնիսկ Արցախի անունը, մենք սովորեցինք այլեւս չզարմանալ եւ ապավինել մեր դեռեւս չխորտակված ուժերին: Վերջապես, Լաոն արթնացավ, իսկ դա նշանակում է, որ մեր ապագան ոտքի ելավ…

-Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

-Հայրենիք, որտեղ կլինի պետական պաշտպանվածություն պետական ինստիտուտների կողմից: Անկախացումից հետո «պետական» եզրը փոխարինեցին «ազգային» եզրով. պետական պատկերասրահը դարձավ ազգային, օպերան՝ ազգային, ազգային Կինոկենտրոն եւ ի՞նչ, հիմա ազգը պիտի հոգա եւ կռիվ տա պետականության համա՞ր: Ո'չ, պետական շահերը պետք է  պաշպանված լինեն պետական կառույցների կողմից: Պետություն եւ պետականությունը օրվա պաշտոնավորը չի ներկայացնում, այլ օրենքը: Բոլորն այսօր նայում են ընդդիմադիր շարժմանը եւ նրանց միայն մի բան է հետաքրքրում «Իսկ ո՞վ է գալու այս իշխանության փոխարեն»: Ովքերը գալու են եւ գնալու են, օրենքը պիտի վերահսկի, որ նրանցից հետո մեր հայրենիքը մնա իր սահմաններում անձեռնմխելի:

Տարիներ առաջ փիլիսոփայորեն գրել էի.   

«Եթե ամեն ինչ անցնում է, ուրեմն ի՞նչ իմաստ ունի:

  • Ոչ թե ինչ, այլ ինչը. այն, ինչ մնում է…»:

Քրիստինա Աբրահամյան



Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода