ԱՄՆ-ն ողջունում է Փաշինյան֊Ալիև հանդիպումը. ԱՄՆ պետդեպ
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը: Դրա շրջանակում՝ մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական ու բարգավաճ ապագան»,֊այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: «Մենք հորդորում ենք, որ կողմերն ավելի հաճախակի դարձնեն հանդիպումները՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրա հետևանքով առաջացած բոլոր կարևոր խնդիրների լուծմանը, ինչպես նաև կարգավորելու իրենց հարաբերությունները։ Մենք պատրաստ ենք աջակցելու այս գործընթացին՝ այդ թվում՝ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր դերում»,- ասել է Նեդ Փրայսը: