ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
(Կարդա՛լ բջջային տարբերակը)
Համացանցում արդեն եղել է զուգահեռ տեսանյութերի համադրում, թե ինչպես են ազերի ասկյարները վարվում հայ պապիկի հետ, եւ ինչպես են հայ պապիկի հետ վարվում «հայ» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ: Զարմանալի է, բայց ոչ մի տարբերություն: Ավելին, 75 տարեկան Գեորգի Արիստակեսյանի` Ժորա պապիկի նկատմամբ, մի մարդու, որ երեք պատերազմի մասնակից է, հայրենիքին ծառայելու օրինակ է հանդես բերել, բոլորը տեսան, թե ինչ բիրտ ուժ է գործադրվել: 75-ամյա պապիկի հասցեին ամենակեղտոտ հայհոյանքներն են հնչեցվել: Եվ ի դեպ, նա ավտոերթի պահին եղել է իր հեծանիվով... Եվ այդպիսի այլանդակ ոստիկանական բռնությունից հետո քրեական հետապնդման է ենթարկվում ոչ թե ասկյարից չտարբերվող ոստիկանը, այլ ծերունազարդ վետերանը: Դրա առնչությամբ ՀՀԿ-ական Միքայել Գրիգորյանը ներկայացրել է այսպիսի երկխոսություն: «Հա՞յ ես»-«Այո»-«Ծալեք տարեք սրան բաժին, արաա՜գ»: Այսինքն` զարմանալիորեն կյանքի է կոչվում հայտնի ժեխուհու` Նիկոլին ուղղված «հայերի հախից գալու» կոչը: Չէ՛, սրանք նույնիսկ թուրք չեն, այլ` թուրքից վատթար:
Առավել քան զարմանալի արկածներ է ունեցել ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Օրերս Գավառ կատարած այցի վերաբերյալ մամուլ են սպրդել որոշ մանրամասներ: Պարզվում է` Գավառի պետական համալսարանում Նիկոլի կնիկը մի «գաստրոլներ» է տվել. 44-օրյա պատերազմի զոհերի անվան լսարանում, դասի ժամանակ, երիտասարդ դասախոսին հակաճառելով, կոչ է արել խոսել ոչ թե 44-օրյա պատերազմի ու դրանում հերոսացածների թեմայով, այլ պատմել նախկինների թերությունների մասին, թե` 20 տարի շարունակ դաստիարակվել է կաշառակեր սերունդ, նախկինների ժամանակ էլ են եղել զոհեր, ինչո՞ւ այդ մասին չեն խոսում: Արդյունքում վիճաբանութուն է տեղի ունեցել, ու դասն ընդհատվել է: Դե ինչ ասես, արդյո՞ք պարզ չէ, որ հայկական ծագում ունեցողն իրեն այդպես երբեք չի պահի, չի սպասարկի թշնամու ցանկությունները: Մեկ էլ 1965-ին իրենց այդպես էին պահում որոշ կոմսոմոլիկներ, որ Ցեղասպանության 50-ամյակի առնչությամբ ցույցի դուրս եկած ուսանողներին փորձում էին հող կերցնել, ասելով` հո՞ղ ես պահանջում, դե կե՛ր: Ուստի երիցս իրավացի էր մեծն Հրաչյա Աճառյանը, երբ 1930-ականներին զգուշացնում էր` ամեն «յան» հայ չէ:
Ի դեպ, ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ էլ նկատել է զարմանալի համընկնումներ ՔՊ-ականների եւ ազերիների միջեւ. «Քիչ առաջ կարդացի Ալիեւի պաշտոնակայք Haqqin.az-ի այսօրվա հրապարակումը հայաստանյան ընդդիմության մասին: Ու մի մուննաթ, մի խայտառակ վարկաբեկում հայ ընդդիմադիրների, ովքեր, վիդիծե լի, համարձակվում են պահանջել ադրբեջանցիների սրտի հայ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մի պահ մտածեցի, թե Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը բնակվում է «Իմ Քայլը» խմբակցությունում, որովհետեւ հնչյունի նույնականությամբ կրկնում էր քայլականների ելույթները: Haqqin.az-ը եւս, ինչպես Նիկոլի իշխանության հպատակները, ծաղրում է ընդդիմությանն ու ինչպես Նիկոլի հպատակները, մի քանի անգամ պակասեցնելով հանրահավաքների մասնակիցների թիվը, վստահ է, որ եւս մի քանի օր ու ընդդիմությունը շպրտվելու է քաղաքական աղբանոց»: Դե ինչ ասես, երբ ռեժիսոր Արմեն Գրիգորյանը փաստում է բազում «թուրքի եթիմների» առկայությունը, ոմանք վրդովվում են:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ