Iravunk.com | «Այսօրվա Հայաստանում իմ մուսաները մեռել են».ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում

«Այսօրվա Հայաստանում իմ մուսաները մեռել են».ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ

Մշակութային

 «Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք գրող, հրապարակախոս, «Դեպի Արարատ» շարժման հիմնադիր ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆԻ հետ:

 - Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:

 Ես չգիտեմ, թե ով եմ մասնագիտությամբ։ Դեռևս, 1985թ-ին, երբ ես սովորում էի Ռուսական մի ԲՈւՀ-ում, ինձ ուզում էին հեռացնել այն պատճառով, որ ես «ազգայնական» եմ ու հանրակացարանում արգելված թեմաներից եմ խոսում։ Անգամ,  նամակ էին ուղարկել ծնողներիս։ Հետո այդ ԲՈւՀ-ից, մեկ տարի անց, ինձ զորակոչեցին խորհրդային բանակ, և ես երկու տարի ծառայեցի ադրբեջանական Սումգայիթի մոտակայքում։ 1988 թ-ի Սումգայիթյան ջարդերի, հետևանքների ականատեսն եմ եղել և այդ սահմռկեցուցիչ հանցագործություններն ու ցավը մեծ հետք են թողել իմ սրտում։ Ես դեռևս այնտեղ որոշեցի թողնել առաջին մասնագիտությունս ու իրավաբան դառնալ, ծառայել Հայ մարդու իրավունքների պաշտպանության գործին։ Հետո պատերազմ էր, կռիվ էր, հհշ-ական խառնաճփոթ էր։ Սովորելու ժամանակ չկար։ Իրավաբան դարձա, սակայն չսիրեցի՝ մեկ ուրիշի պրոբլեմներով պամանավորվածությամբ բարօրություն բերող այդ մասնագիտությունը։ Այնպես որ, ես չգիտեմ ով եմ մասնագիտությամբ։ Հիմա քաղաքական-հասարակական գործիչ եմ, փորձում եմ գրել ը սեպել անդունդ ընթացող մեր գնացքի անիվները։

 - Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:

 Շուտով պիտի հրատարակվեն իմ երկու գրքերը՝ արձակ և պոեզիա։ Հրատարակելու մեծ նյութ ունեմ։ Կինոսցենար եմ գրում։ Երազում եմ ֆիլմ նկարահանել։ Հնարավոր է, որ լավ գրող եմ։ Հնարավոր է, որ հակառակը լինի։ Ժամանակը ցույց կտա։ Այսօրվա Հայաստանում գրքերը հրատարակում են գրողները, այսինքն՝ հեղինակները՝ հարյուրից հինգհարյուր տիրաժով։ Սա, ինչպես ասում են, ծիծաղելի էլ կլիներ, եթե ողբերգություն չլիներ։ Սակայն, միևնույնն է, հարկավոր է գրել։ Ես դադարել եմ բանաստեղծություններ գրելը։ Այսօրվա Հայաստանում իմ մուսաները մեռել են։ Սակայն արձակը ինձ ոգևորում է։ Մեծ պլաններ ունեմ։ Տեսնենք։

 - Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:

 - Ես կարծում եմ, մեր բոլոր հիմնահարցերը լուծելու համար, հարկավոր է ընդհանուր հայտարարի բերել ողջ հայությունը։ Այսինքն, անհրաժեշտ է մշակել քաղաքական նորմերի մի կանոնագիրք, որը կարմիր գծերը չխախտելու սկզբունքով պիտի միավորի աշխարհի հայությանը՝ Հայաստան, Արցախ, համայնքներ, քաղաքական ու հասարակական կազմակերպություններ, եկեղեցի։ Այդ սկզբունքների ամբողջությունը ես անվանում եմ «Դեպի Արարատ․ Հիմնարար Հայակենտրոնություն»։ Ապագայում, ես տեսնում եմ երկպալատ պառլամենտ, որի պալատներից մեկը պիտի ներկայացնեն աշխարհում մեր կառույցները, սկզբում՝ գուցե խորհրդակցական ձայնի իրավունքով, իսկ մյուսը՝ Հայաստանի Հանրապետությունը։

- «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:

 - Մխիթար Գոշին մեծ հարգանքով եմ վերաբերվում։ Կրթված կանանց շատ եմ սիրում։ Սակայն, «չկրթված» կանայք էլ են շատ լավը։ Կրթությունը հարաբերական բան է։ Ես Ձեզ հովվի հետ կծանոթացնեմ, որի կողքին խամրում են ժամանակակից ակադեմիկոսները։ Չինարի գյուղում ապրած, չկրթված տատս ավելի իմաստուն էր, քան այսօրվա բազմաթիվ գիտնականներ։ Կարծում եմ՝ դաստիարակությունն է շատ կարևոր։ Եվ, եթե այն կրթության հիմնական բաղկացուցիչն է, ավանդական է, առողջ պահպանողականություն է ամբարում, ապա, հարյուր առ հարյուր ճիշտ է Մխիթար Գոշի պնդումը։ Անկախ կրթական ցենզից, ես շատ եմ սիրում այն կանանց ու մայրերին, ովքեր իրենց զավակներին ոգեղեն են դաստիարակում, հոգով՝ զինվոր ու ռազմիկ։ Այդպիսի կին ու մայր կարող է լինել և գեղջկուհին, և մտավորականը։

Սակայն, մյուս կողմից, մենք մայրապաշտ ազգ ենք և մեր հասարակության մեջ կանայք, իմ կարծիքով, ավելի պատվախնդիր են, ավելի վսեմ, ավելի կառչած ազգային արժեքներից։ Այս դեպքում Մխիթար Գոշին երկրորդում եմ։

Սերբ գրող Միլորադ Պավիչը առանձնացնում է կնոջն ու տղամարդուն՝ նրանց աշխարհընկալումներով, ասելով, որ կինը աշխարհն ընկալում է իր ներսում, իսկ տղամարդը իրենից դուրս։ Կնոջ՝ հայրենիքի, իր ներսում ընկալելու ձևն ինձ համար ավելի ընդունելի ու օրինակելի է։ Կինը մարդ է ծնում։ Նրան կրում է իր սրտի տակ։ Նրա հայրենասիրության մեջ ճշմարիտը շատ է։

 - Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:  

 - Չգիտեմ։ Պատմությունը նման հարցադրումներ չի ընդունում, և ունենք այն, ինչ ունենք։ Այսօրվա քաղաքակիրթ աշխարհը կազմակերպված է հունական ողբերգության, հռոմեական իրավունքի և քրիստոնեական բարոյականության հիմքերով։ Սակայն այս ամենը չի խանգարում մեզ՝ մեր շուրջ լինելու, մեզանով՝ աշխարհը ընկալելու ու բացատրելու։ Մեր պատմագիտությունն ու գիտությունն ընդհանրապես շատ անելիքներ ունի այս բնագավառում։

- Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:  

 -Միասնական ազգ, Միացյալ, անկախ Հայաստան, ուժեղ, ինտենսիվ տնտեսությամբ պետություն։ Մենք պարտավոր ենք հասնել այն բանին, որ օտարը Հայաստան ասելիս՝ հասկանա Համաշխարհային Հայություն։

 - Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:

 -Արդեն ասացի, որ մենք ապրում ենք դեգրադացիայի ու արժեքների փլուզման, արժեքների ինֆլյացիայի մի նոր դարաշրջանում, և փրկվելու են նրանք, ովքեր կկարողանան ռացիոնալ հինը, սեփականը, ազգայինը, հավատը պահել։ Ես այդ մասին գրում եմ։ Ընդհանրապես, ես, բացառությամբ մեկ տասնյակ բանաստեղծությունների, սկսել եմ գրել ուշ, տաս տարի առաջ, այն էլ՝ այս համաշխարհային արժեզրկումից փրկվելու ու փրկելու,  ժամանակակից աշխարհի կեղծ արժեքների դեմ պայքարելու համար։

- Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

 -Ինձ համար բարդ է այդ մասին ճշմարիտ դատելը, որովհետև իմ ծնողները ինձ դաստիարակել են մեկ ուրիշ տիպի հասարակության համար։ Ես ու իմ նմանները այստեղ ու այսօր օտար ենք՝ ռոմանտիկ ու միայնակ։ Մենք, ես, հաջողակ լինելու համար պիտի խղճիս հետ, ինձ համար անթույլատրելի պայմանագիր կնքենք։ Սակայն, դա անհնար է, որովհետև մենք՝ Մենք չենք լինի։

 

- Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։

 

- Խորշելի, երբեմն էլ՝ զզվելի է մեր իրականությունը։ Սակայն այդպես էլ է լինում։ Մեր առաքելությունը թունելների վերջում լապտերներ կախելն է։ Ես չեմ հասկանում այսօրվա համաձայնողական հայ մտավորականներին։ Ես հասկանում եմ, որ բոլոր ձկները հոսանքին հակառակ լողալ չեն կարող։ Սակայն, կարելի էր, առնվազն, հոսանքի ուղղությամբ չլողալ,  երբ այն նեխած է ու գարշահոտ, որովհետև, այն իր վարարումների մեջ կարող է ջնջել ազգայինն ու հավատը։

- Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

 -Մենք, արդեն 30 տարի կառուցում ենք միջակների պետություն։ Լավագույնները՝ կամ մեռնում են մոռացության մեջ, կամ լքում են Երկիրը, որը մնացել է սահմանի վրա ապրող ազնիվ շինականի ու զինվորի ուսերին։ Մենք պարտավոր ենք հատել միջակության այս շքերթը։ Իսկ ինչ վերաբերվում է վերջին չորս տարիներին՝ մեր խայտառակության շրջանն է սա։ Ես հավատում եմ մեր ազգի ու ժողովրդի հանճարին, և այս վիհից, այս թավշյա կախաղանից մենք դուրս ենք գալու, կառուցելու ենք ուժեղ ինտենսիվ ազգային մեր պետությունը։

Քրիստինա Աբրահամյան



Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода