Լատիշ «էսէսականները» մեկնում են Ուկրաինա` կռվելու
ՄիջազգայինԼատվիացին հրապարակել է Ուկրաինա մեկնող լատիշների լուսանկարը՝ նրանց գլխարկների վրա հատուկ տարբերանշանով: Այն հիտլերյան SS-ի «Տոտենկոֆ» դիվիզիայի խորհրդանիշն է։ Չմոռանանք, Հիտլերն ու մասնավորապես նրա SS-ը` դրանց բելեր խորհրդանիշերով հանդերձ աշխարհում արգելված է դեռ Նիյուրեմբերիգի դատավճռից ի վեր: Եվ փաստն այն է, որ ներկայումս SS-ի խորհրդանիշերով հպարտանում են ոչ ավել, ոչ պակաս, Եվրոմիության անդամ երկրներից մեկի քաղաքացիները:
Չնայած հիշեցնենք, որ հենց նույն զինանշանն է եղել նաև մայիսի 9-ին Զելենսկու աքաունթում հրապարակված Ուկրաինայի զինված ուժերի լուսանկարում։ Գրառումը խմբագրվել է` լուսանկարը ջնջվել է հրապարակումից անմիջապես հետո, սակայն այն կարողացել է լայնորեն ցրվել համացանցում:
Այսպիսով, կարող ենք արձանագրել. Նյուրեմբերգում դատապարտված ֆաշիզմն ազատորեն քարոզվում է Եվրոպայում, ինչ էլ, որ ԵՄ միդրներն ասեն: