Iravunk.com | ՆԵՌԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ
Էրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմի Գլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց... Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ Պետրոսյան Ականի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից «Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ   Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքը ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԲԱՄԲԱՍԱՆՔ ԶԱՐՄԱՆՔ ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ

ՆԵՌԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ

Վերլուծություն

(Կարդալ բջջային տարբերակը)

Նույնիսկ Հոլանդիայում կապիտուլյանտը չփրկվեց «սյունյաց ողջույններից», թեեւ այդտեղի հայ համայնքը փոքր է: Խայտառակ տեղեկությունների պակաս չկա` հոլանդական կողմը դիմավորելու ուղարկեց անհասկանակի կերպարների, ուղեգորգ չկար, օդանավի դռան հարեւանությամբ էլ STOP նշանն էր... Իսկ դրսում հայերը դիմավորում են «դավաճան» վանկարկումներով, հայհոյանքով, բողոքի պաստառներով... Նույնիսկ Հոլանդիայի բուհերի հայ ուսանողներին թույլ չտվեցին ներկա գտնվել Նիկոլի դասախոսությանը: Կարճ ասած` աշխարհի որ ծայրում էլ թեկուզ մի քանի հայ տեսնեն Նիկոլին, նրան այդպես են «ողջունելու»: Ազգը մերժում է Հայաստանի եւ հայության փաստացի դահիճ դարձած այդ նեռին...

ՎԱՏ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ ԽՈՒՆՏԱՅԻ ՀԱՄԱՐ

Թեեւ Նիկոլի առջեւ խոնարհվող ԵՄ դեսպանը անտեսեց ՀՀԿ-ի բողոքի ակցիան եւ ոստիկանության դաժանությունների լուսանկարներով պաստառները, այնուամենայնիվ նաեւ խուլ Եվրոպայում կան տեղաշարժեր` ի վնաս գլխակեր Նիկոլի: Այսպես, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի` բոլոր իրավասու կառույցներին ուղղված նամակներն առաջին արձագանքների են արժանանում: Տիկին Թովմասյանը նշում է. «Լրագրողների նկատմամբ ենթադրյալ անհամաչափ բռնության կապակցությամբ արդեն նախազգուշացում է տեղադրվել մեր հարթակում` խթանելու լրագրության պաշտպանությունն ու լրագրողների անվտանգությունը: Սպասում ենք իշխանությունների պատասխանին», - Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է ոստիկանական բռնությունների մասին իմ գրություններին:

...Գլխավոր քարտուղարը, պատասխանելով իմ գրություններին, նշել է, որ խաղաղ հավաքներ իրականացնելու ազատությունը ժողովրդավարական, հանդուրժող եւ բազմակարծիք հասարակության հիմքերից է, որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ինչպես մեկնաբանվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, այդ թվում` Հայաստանին վերաբերող գործերով:

ԵԽ գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ իր գործողություններում ոստիկանությունը որդեգրի մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում, եւ իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառումը լինի օրինական, անհրաժեշտ, համաչափ եւ սահմանափակվի այն դեպքերով, երբ դա խիստ անխուսափելի է: Ուժը պետք է կիրառվի միայն անհրաժեշտության նվազագույն աստիճանով:

«Վստահ եղեք, որ Եվրոպայի խորհուրդը եւ նրա համապատասխան կառույցները կշարունակեն ուշադրությամբ հետեւել ստեղծված իրավիճակին եւ աշխատել ՀՀ իշխանությունների հետ ինչպես անդամ մյուս երկրներում` այս սկզբունքները պահպանելու համար»:

Տիկին Բուրիչն ամփոփում է, որ «Լրագրողների նկատմամբ ենթադրյալ անհամաչափ բռնություն կիրառելու կապակցությամբ նախազգուշացում է տեղադրված մեր հարթակում` խթանելու լրագրության պաշտպանությունն ու լրագրողների անվտանգությունը: Սպասում ենք իշխանությունների պատասխանին»:

Կշարունակեմ ներկայացնել միջազգային մյուս կարեւորագույն կառույցների արձագանքները հրապարակման մասով նրանց համաձայնությունները ստանալուն պես»:

Սակայն անցնենք առաջ: ԱՄՆ Պետքարտուղարությունը խունտային զորակցելու եւ ընդդիմությանն անտեսելու գործելաոճից անցավ կողմերին հավասարապես դիմելու` զերծ մնալ ուժի կիրառումից եւ բռնությունից: Թեեւ ԱՄՆ կոչը զսպող կարող լինել ոստիկանների համար, բայց միաժամանակ ամերիկացիները դեռ պատրաստ չեն ընդունելի համարել հոգեբանական ճնշման այն մեթոդների կիրառումը, որ 2018-ին Նիկոլն էր գործադրում, Նիկոլի դեմ ուղղելուն:

Ինչ վերաբերում է ռուսական արձագանքներին, ապա նախագահի խոսնակ Պեսկովը արդեն քանիցս շեշտում է, որ անհնազանդության ակցիաները բացառապես ՀՀ ներքին գործն են: Հուսադրող է, որ չկա սանձարձակ քարոզչություն, թե Հայաստանում իբր «մայդան» է, եթե չհաշվենք առանձին գործիչների խոսքը: Բայց կան նաեւ գործիչներ, որ ողջունում են հայերի «ժողովրդական ապստամբությունը»:

Կարճ ասած, աշխարհը տեր չի կանգնում Նիկոլին, ինչքան էլ Նիկոլը հարմար խամաճիկ լինի: Անգամ ԱՀԿ-ի պես կառույցը լույս աշխարհ է հանել մի խայտառակություն, որ կովիդի մահերի վիճակագրությունը խունտան ուռճացրել է` այդտեղ խցկելով 44-օրյա պատերազմում զոհվածներին:

musorner

ՆԻԿՈԼԻ «ԿԱԶԻՆՈՅԻ» ԱՆԻՎԸ ԹԱՐՍ ՊՏՏՎԵՑ

Ինչպես հայտնի է, Նիկոլը շատ է սիրում Սերժ Սարգսյանին Բադեն-Բադենի խաղատների հաճախորդ զրպարտիչ ձեւով ներկայացնել: Սակայն հիմա «կազինո» սկանդալը պայթեց հենց գլխակեր նեռի մերձավոր շրջապատի գլխին: Մամուլում է հայտնվել Նիկոլի շոֆեռի մասնակցությամբ մի տեսանյութ` նկարահանված Ծաղկաձորի խաղատներից մեկում: Խոսքն Արթուր (Ամիգո) Ղուկասյանի մասին է, որն, ըստ տեղեկությունների, խաղատներից մեկում 7-10 հազար դոլար գումար է կրվել, իսկ այնուհետեւ հայտնվել խաղատան սեւ ցուցակում:

Փաշինյան Նիկոլի ու նրա ողջ խունտայի քաղաքական կարիերայի վրա խիստ դրական ազդեցություն ունեցած թեզիսներից մեկն էլ ժամանակին կազինոների թեման էր: Մասնավորապես` ընդդիմադիր Նիկոլը տարբեր ամբիոններից ու իր աղբաթերթոնի էջերից ճղճղան ձայնով պարբերաբար գուժում էր այս կամ այն «նախկինի»` այս կամ այն կազինոյում պարտված գումարների մասին, հորինում մանրամասներ: Բայց կազինոների թեմայի մեծագույն սիրահարը, անկասկած, մեծն թրքասեր Գռզոն է, որ հատկապես իշխանազավթումից հետո սկսեց  մանավորապես Սերժ Սարգսյանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել, դատվել` խոստանալով ապացուցել սեփական խոսքերը փաստերով: Անցավ ժամանակ, բայց Գռզոն այդպես էլ չապացուցեց իր խոսքերի իսկությունն ու խայտառակվեց:

Հիմա Գռզոյի շեֆի (կամ գուցե ենթակայի՞) շոֆեռի հայտնվելը նման աղմկահարույց պատմության կենտրոնում կամա-ակամա վարկաբեկելու է նաեւ այդ օլիգարխին` նկատի ունենալով այն, թե ում թիմից է Ամիգոն, որը, ասում են, նախքան իշխանազավթումը շատ վատ պայմաններում է ապրել: Հարցն այստեղ, սակայն, ոչ թե Ամիգոն է` իր 10 հազար դոլարով, այլ... Եթե շոֆեռն է 10 հազար դոլար կրվում, ապա որքա՞ն են կրվում նույն գռզոները եւ նիկոլաչինովնիկները արտերկրյա կազինոներում:

Նիկոլի «կազինոյի» աթոռը թարս է ֆռռում: Եվ նրան չի օգնի ո՛չ այլանդակ ոստիկանական տեռորը, ո՛չ սադրանքները, ո՛չ կեղտոտ քարոզչությունը եւ ո՛չ էլ ընդդիմությանն աթոռակռվի մեջ մեղադրելը: Ինչպես նկատում է Անժելա Էլիբեգովան. «Աթոռակռվի» մասին: Էդ աթոռը չկա, ուղղակի չկա: Կռիվ կարելի է տալ ստաբիլ զարգացող, ապահով ու անվտանգ երկրում աթոռի համար: Խորը ճգնաժամում գտնվող երկրում էդ աթոռի տեղը փլատակներ են մնացել:

Գուցե մինչեւ վերջ դեռ չենք գիտակցում ինչ ծանր, բարդ, երկար ու ամենակարեւորը անշնորհակալ աշխատանք ա սպասվում նրանց, ով պատասխանատվությունը կվերցնի այս իրավիճակից դուրս գալու համար: Որովհետեւ դժգոհներ լինելու են, արագ ու էֆեկտիվ լուծումներ պահանջողներ լինելու են, հեգնողներ լինելու են:

Ու ես ազնվորեն չգիտեմ մարդ, ով երազում է էդ փլատակների մասին: Բայց ես գիտեմ լիքը մարդ, ով սաղ կդնի մի կողմ ու կկպնի գործի, համակարգը վերականգնելու համար, հենց էդ հնարավոր պայմանները ստեղծվեն»:

Դե եթե վերաձեւակերպենք Վազգեն Սարգսյանի խոսքը` ընդդիմությունը փորձում է կռիվ տալ այն հողի համար, որի վրա հնարավոր լինի աթոռ դնել, տուն կառուցել, ապրել եւ արարել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



Էրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода