Կոչ եմ անում չենթարկվել մանիպուլատիվ, այսպես կոչված, իբր «արտահոսքերին». Աբովյան

Ներքաղաքական

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` հանրային անհնազանդությունների ֆոնի աճին զուգընթաց` ՔՊ-ականների ճամբարում խմորումներ են ընթանում։ Ըստ նույն աղբյուրների` ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ձեռամբ, օգտվելով Նիկոլ Փաշինյանի բացակայությունից, հանդիպում է հրավիրել ՔՊ-ական որոշ պատգամավորների ու պաշտոնյաների հետ։ Հանդիպման ընթացքում Սուքիասյանը տեղեկացրել է, թե միջազգային հանրությունը, մասնավորապես` ՌԴ-ն ու Արեւմուտքը, չեն պատրաստվում աջակցել Փաշինյանին եւ ներկայանալով ՔՊ-ական իրականության միակ այլընտրանք` առաջարկել է վարչապետի իր թեկնածությունը, ինչի մասին դեռ պետք է լուռ մնալ: Ավելին` վերջինս իբրեւ նշել է, թե այս թեմայով արդեն զրույցներ է ունեցել նաեւ խնամի ԲՀԿ նախագահի եւ մի շարք նախկին պաշտոնյաների հետ` արժանանալով նաեւ նրանց դրական վերաբերմունքին: Այս եւ ներքաղաքական ստեղծված իրավիճակի վերաբերյալ, «Իրավունքը» զրուցեց ԱԺ յոթերորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ հետ:

– Համապատասխանո՞ւմ է իրականությանն այն, որ «Բարգավաճ Հայաստանն» ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել ՔՊ-ական պատգամավորների, մասնավորապես` Խաչատուր Սուքիասյանի հետ:

– Թույլ տվեք ասեկոսեներ չմեկնաբանել: Ինչ վերաբերում է ինչ-ինչ պայմանավորվածություններին, գործընթացներին, կարող եմ ասել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եղել է, կա եւ մնում է հայկական քաղաքական դաշտի առանցքային «խաղացողներից» մեկը, ուստի` բնավ, զարմանալի չէ, երբ փորձեր են արվում այս կամ այն կերպ ինչ-որ ասեկոսեներ շրջանառել: Այդ ամենին շատ հանգիստ եմ վերաբերվում: Միշտ էլ «Բարգավաճ Հայաստանի» շուրջ տարբեր ուժեր, տարբեր նպատակներով ասեկոսեներ են գեներացրել: Պարզապես, կոչ եմ անում չհավատալ եւ չենթարկվել մանիպուլյատիվ, այսպես կոչված, իբր «արտահոսքերին»: 

– Մյուս կողմից էլ, Ֆրանսիայի հրապարակում են խոսակցություններ պտտվում, թե հնարավոր է ԲՀԿ-ն միանա ընդդիմության փողոցային պայքարին, հատկապես, որ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հարթակից կոչով դիմել էր քաղաքական կուսակցություններին: ԲՀԿ-ն նման մտադրություն ունի՞:

– Ամենայն հարգանքով վերաբերվելով եւ ընդունելով այն դրդապատճառները, թե ինչով է պայմանավորված նման դիրքորոշումը, պարզապես, մեջբերում եմ փողոցում պայքարող լիդերների կողմից բազմիցս հնչեցված այն խոսքը, որ «սա քաղաքական պայքար չէ»: Այսինքն` այստեղ խնդիր դրված չէ` քաղաքական ուժի միանալ-չմիանալու: Հետեւաբար, ուռճացնել եւ կուսակցականացնել գործընթացը, համարում եմ ոչ այնքան ճիշտ: Ուզում եմ շեշտել, որ յուրաքանչյուր գործընթաց, որը գեներացվում է «Բարգավաճ Հայաստանի» կողմից, գեներացնում է միայն եւ միայն հենց կուսակցությունը: Այնպես որ, հորդորում եմ` այս կամ այն տեղեկությանը, որը դուրս չի գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական լրահոսից, պարզապես, վերաբերել շատ հանգիստ: 

– Ֆրանսիայի հրապարակից կոչ է հնչում, որ քաղաքական ուժերը գան եւ միանան պայքարին, բայց, օրինակ, խորհրդարանում ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ասում է, որ անգամ հրապարակում կան անընդունելի մարդիկ, որոնք հարվածում են շարժմանը: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին:

– Այն, ինչ կատարվում է Երեւանի փողոցներում, ըստ իս, լրիվ տրամաբանական է, որովհետեւ մարդիկ ունեն հիմնավորված մտահոգություններ` կապված Հայաստանի եւ Արցախի առհասարակ գոյության հետ: Այստեղ առաջին հերթին գոյաբանական խնդիր կա, եւ յուրաքանչյուր քաղաքացի իր ձեւով է ընտրում պայքարի ձեւաչափը, ուստի` թույլ տվեք զերծ մնալ մեկնաբանելուց իմ կողմից շատ հարգված յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցիչների ինչ-որ կարծիքներ: Ամեն ոք իրավունք ունի` իր կարծիքն արտահայտելու: Իմ անձնական կարծիքը բազմիցս հնչեցրել եմ, որ այն գործընթացները, որոնք այսօր Հայաստանի իշխանությունները փորձում են գեներացնել իրենք էքզիստնեցիալ խնդիր են մեր գոյութան համար, որովհետեւ ո՛չ թուրքի, ո՛չ ադրբեջանցու հետ նվազագույնն այս փուլում հնարավոր չէ կառուցել խաղաղություն: Ավելին` փաստացի թրքահաճո եւ ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջանի» տեսլականը բերելու է Հայաստանի ինքնիշխան տարածքների կորստի լեգիտիմացմանը եւ, ըստ էության, Արցախի, որպես քաղաքական միավոր, ապամոնտաժմանը, արցախահայության գոյաբանական խնդրին եւ Հայաստանի Հանրապետության մասնատմանը:

– Եթե հանգել ենք երկրում քաղաքական ճգնաժամի, ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը: 

– Բոլորիս համար պարզ է, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները չեն հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը, ինչի մասին բազմիցս ասել եմ: Ակնհայտ է, որ այսօր ապրում ենք մի իրավիճակում, երբ ծանրագույն քաղաքական ճգնաժամ է: Այսօր պառլամենտում ներկայացված չեն ընդդիմադիր խմբակցությունները, ինչը խոսում է այն մասին, որ խորհրդարանի ընդունած օրինագծերը, պառլամենտական աշխատանքը լիարժեք չէ: Հաշվի առնելով այս հանգամանքը, եթե խնդիրը դիտարկենք զուտ չոր քաղաքագիտական տեսանկյունից, ապա պետք է ընդգծենք, որ յուրաքանչյուր ճգնաժամ հանգուցալուծվում է շատ պարզ, օրինակ` 4 քայլի տրամաբանությամբ: Ի վերջո, ամեն մի գործընթաց ունի սկիզբ, վերջ եւ ավարտ: Նման դեպքում, որպես կանոն, հասարակությունից, անհատներից կամ քաղաքական ուժերից, ընտրվում են բոլոր կողմերի համար ընդունելի միջնորդ, որը, պարզապես, նստեցնում է կլոր սեղանի շուրջ եւ ոչ թե բանակցություններ է վարում, այլ ապահովում է, որ կողմերի միջեւ բախումներ չլինեն ու արյուն չթափվի: Այսինքն` կարմիր գծեր եւ խաղի կանոններ են մատնանշվում, որն, ի դեպ, եղել է նաեւ 2018 թվականին: Իսկ  ամենավերջում քաղաքական «լանդշաֆտի» փոփոխությունը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչն անխուսափելի է: Ընդ որում` սա ընդունում են գրեթե բոլոր քաղաքական խաղացողները, իսկ իշխանության որոշ ներկայացուցիչներ քողարկված ու չուզելով` նման ակնարկներ են անում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի. ՔերոբյանԱԺ-ն ընդունեց ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպային Երևանում բնակարանով ապահովելու նախագիծըՀայաստանի հետ բանակցություններում առանձնապես առաջընթաց չկա․ ԲայրամովՀայտնի փաստաբանը ահազանգում է. Ինչ իրավական խնդիրներ է առաջացրել այսօրվանից ուժի մեջ մտած օրենքը«Կարո՞ղ ա ես ձեզ պետք ա հիշեցնեմ՝ էս ինչ օրը սենց եմ ասել ու ոչ մի ռեակցիա». Փաշինյանը բարկացավԱշոտ Փաշինյանը դիմում է գրել և դուրս եկել բուհից․ Գեղարվեստի պետական ակադեմիաԲորիս Ջոնսոնը հրաժարական է տալիսԳՇ պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ. խորհրդարանն ընդունեց նախագիծը«3 ամիսն ամռան համար քիչ ա»․ Արեւիկ ՈւդումյանԳողացել են ատամները․ Կատյա Լելը պատմել է այլմոլորակայիններ տեսնելու դեպքի մասինԲրեդ Փիթն անբուժելի հիվանդություն ունիԼիլի Մորտոն լողազգեստով ցուցադրել է փարթամ բարեմասնություններըԿոմիտասի անվան պանթեոնում բացվեց Ջիվան Գասպարյանի կիսանդրինՀայաստանը, ըստ ՄԱԿ-ի հրապարակած վիճակագրության, ունի 500.000 թերսնվողներ` ամեն 6-րդը թերսնված է. Արթուր Թովմասյան«Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի Ցեղասպանությունից հրաշքով փրկված և ԱՄՆ գաղթած հայ երիտասարդի մասին ֆիլմով «Ո՞ւմ հետ, ի՞նչ խոսենք։ Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա տեսնողներին ի՞նչ բացատրենք՝ բանակի կարևորությունը». Տիգրան ԱբրահամյանԴեն Բիլզերյանը եկել է Հայաստան «Ծնունդդ շնորհավոր արկածախնդիր իմ սիրելի էակ»․ Լուսինե Թովմասյանը հրապարակել է ամուսնու հետ լուսանկարԱյդ որոշումը նրան օգուտ կտա. Յուրա Մովսիսյանը` Սպերցյանի ապագայի մասինԵզակի պրոֆեսիոնալների մեջ կարող եմ առանձնացնել լրագրող Գայանե Զարգարյանին, ով միշտ կարողանում է գտնել ոսկե բանալին ու ժանգոտած կողպեքը3 մլն բնակչություն ունեցող Հայաստանն ունի 500.000 թերսնվողներԱրցախցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ«Մանչեսթեր Յունայթեդում» համակերպվել են, որ Ռոնալդուն հեռանալու է2022թ. աշխարհում 40 մլն մարդ Ուկրաինայում իրավիճակի պատճառով կբախվի սովի խնդրինՀՈՒԼԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՅՈՒՆԵՍԿՕ-ի անդրադարձը «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» Իրան-Հայաստան հայտինԴուք ինձ հունից հանում եք, համառորեն ուզում եք ինձանից ինչ-որ պատասխան ստանալ. Վահե Հակոբյանի նյարդերը այլեւս տեղի են տալիսՎրաստանն առաջարկել է Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների անդամների հանդիպում անցկացնելՀայաստան է ժամանել Իրանի ԱԽ քարտուղար Ալի ՇամխանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԸնդդիմադիրների գրպանից՝ ՔՊ-ականների գրպանը.ինչո՞ւ են պահում աշխատավարձերը․ «Հրապարակ»Ինչու Փաշինյանը չէր գնացել Բրյուսովի միջոցառմանը․ «Հրապարակ»Հուլիսի 7. Օրվա խորհուրդԱմեն ինչ թանկացել է. ինչ գներ են շուկայում (Video)Ալեքս Միրզոյանը հայտնվել է ռուսական ֆիլմում՝ իտալացի լեգենդար ֆուտբոլիստների հետԳոնե մեկ տրամաբանական պատճառ ներկայացրեք մարդկանց՝ մանդատները պահելու այս ինքնամոռաց ելույթներից հետո. ԲաբայանՁեր պաշտպանած հայրենիքում գինու փառատոն է, 50 cent-ի համերգ ու երկրի սահմաններին զորավարժություններ անող թշնամի. Հենրիխ ԴանիելյանՆիկոլն ամենաշատը վախենում է իրականությանն ուղիղ աչքերով նայելու փաստից․ Արթուր ԹովմասյանԱլթայի Հանրապետությունում անցկացվող «Манжерок» միջազգային երիտասարդական փառատոնին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնում է Հայաստանը. Հենրիխ ԴանիելյանՀայրենիք կործանողն ու սեփական ժողովրդին հայրենազրկողը արժանի չէ առողջ ուժերի հետ համագործակցության. Արտակ ԶաքարյանԻնչպես է անցել դերասան Հովհաննես Գասպարյանի հարսանիքը եւ ովքեր էին ներկա (Ֆոտոշարք)«Ֆիլիպին պատմել էի Գառնիի մասին». ԲԵԴ­ՐՈՍ  ԿԻՐ­ԿՈ­ՐՈՎՀայկոն ինձ համար ոչ միայն եղբայր էր, այլ` երկրորդ հայր. երգչի եղբոր բացառիկ զրույցըՊետք է մեր գրականությունը «զենք» դարձնենք. Հերմինե ԱվագյանԱնդրեյ Ռազինը Յուրի Շատունովի մահվան մեջ մեղադրել է Ստավրոպոլի դատավորինԵղանակը՝ առաջիկա օրերինԿարլոս Սանտանան բեմում ուշագնաց է եղելԱՄՆ-ն Ուկրաինայի վերաբերյալ «անկեղծ զրույց» կունենա Չինաստանի հետՔաղաքացուն խեղդող ոստիկանի կոչումը բարձրացրե՞լ են. Ֆիդանյանի մեկնաբանությունըՏարածաշրջանում բարդություններ կլինեն. ՀԱՊԿ֊ը զգուշացնում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ