Iravunk.com | Կոչ եմ անում չենթարկվել մանիպուլատիվ, այսպես կոչված, իբր «արտահոսքերին». Աբովյան
Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան Էրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմի Գլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց... Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ Պետրոսյան Ականի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից «Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ   Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքը ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԲԱՄԲԱՍԱՆՔ ԶԱՐՄԱՆՔ

Կոչ եմ անում չենթարկվել մանիպուլատիվ, այսպես կոչված, իբր «արտահոսքերին». Աբովյան

Ներքաղաքական

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` հանրային անհնազանդությունների ֆոնի աճին զուգընթաց` ՔՊ-ականների ճամբարում խմորումներ են ընթանում։ Ըստ նույն աղբյուրների` ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ձեռամբ, օգտվելով Նիկոլ Փաշինյանի բացակայությունից, հանդիպում է հրավիրել ՔՊ-ական որոշ պատգամավորների ու պաշտոնյաների հետ։ Հանդիպման ընթացքում Սուքիասյանը տեղեկացրել է, թե միջազգային հանրությունը, մասնավորապես` ՌԴ-ն ու Արեւմուտքը, չեն պատրաստվում աջակցել Փաշինյանին եւ ներկայանալով ՔՊ-ական իրականության միակ այլընտրանք` առաջարկել է վարչապետի իր թեկնածությունը, ինչի մասին դեռ պետք է լուռ մնալ: Ավելին` վերջինս իբրեւ նշել է, թե այս թեմայով արդեն զրույցներ է ունեցել նաեւ խնամի ԲՀԿ նախագահի եւ մի շարք նախկին պաշտոնյաների հետ` արժանանալով նաեւ նրանց դրական վերաբերմունքին: Այս եւ ներքաղաքական ստեղծված իրավիճակի վերաբերյալ, «Իրավունքը» զրուցեց ԱԺ յոթերորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ հետ:

– Համապատասխանո՞ւմ է իրականությանն այն, որ «Բարգավաճ Հայաստանն» ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել ՔՊ-ական պատգամավորների, մասնավորապես` Խաչատուր Սուքիասյանի հետ:

– Թույլ տվեք ասեկոսեներ չմեկնաբանել: Ինչ վերաբերում է ինչ-ինչ պայմանավորվածություններին, գործընթացներին, կարող եմ ասել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եղել է, կա եւ մնում է հայկական քաղաքական դաշտի առանցքային «խաղացողներից» մեկը, ուստի` բնավ, զարմանալի չէ, երբ փորձեր են արվում այս կամ այն կերպ ինչ-որ ասեկոսեներ շրջանառել: Այդ ամենին շատ հանգիստ եմ վերաբերվում: Միշտ էլ «Բարգավաճ Հայաստանի» շուրջ տարբեր ուժեր, տարբեր նպատակներով ասեկոսեներ են գեներացրել: Պարզապես, կոչ եմ անում չհավատալ եւ չենթարկվել մանիպուլյատիվ, այսպես կոչված, իբր «արտահոսքերին»: 

– Մյուս կողմից էլ, Ֆրանսիայի հրապարակում են խոսակցություններ պտտվում, թե հնարավոր է ԲՀԿ-ն միանա ընդդիմության փողոցային պայքարին, հատկապես, որ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հարթակից կոչով դիմել էր քաղաքական կուսակցություններին: ԲՀԿ-ն նման մտադրություն ունի՞:

– Ամենայն հարգանքով վերաբերվելով եւ ընդունելով այն դրդապատճառները, թե ինչով է պայմանավորված նման դիրքորոշումը, պարզապես, մեջբերում եմ փողոցում պայքարող լիդերների կողմից բազմիցս հնչեցված այն խոսքը, որ «սա քաղաքական պայքար չէ»: Այսինքն` այստեղ խնդիր դրված չէ` քաղաքական ուժի միանալ-չմիանալու: Հետեւաբար, ուռճացնել եւ կուսակցականացնել գործընթացը, համարում եմ ոչ այնքան ճիշտ: Ուզում եմ շեշտել, որ յուրաքանչյուր գործընթաց, որը գեներացվում է «Բարգավաճ Հայաստանի» կողմից, գեներացնում է միայն եւ միայն հենց կուսակցությունը: Այնպես որ, հորդորում եմ` այս կամ այն տեղեկությանը, որը դուրս չի գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական լրահոսից, պարզապես, վերաբերել շատ հանգիստ: 

– Ֆրանսիայի հրապարակից կոչ է հնչում, որ քաղաքական ուժերը գան եւ միանան պայքարին, բայց, օրինակ, խորհրդարանում ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ասում է, որ անգամ հրապարակում կան անընդունելի մարդիկ, որոնք հարվածում են շարժմանը: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին:

– Այն, ինչ կատարվում է Երեւանի փողոցներում, ըստ իս, լրիվ տրամաբանական է, որովհետեւ մարդիկ ունեն հիմնավորված մտահոգություններ` կապված Հայաստանի եւ Արցախի առհասարակ գոյության հետ: Այստեղ առաջին հերթին գոյաբանական խնդիր կա, եւ յուրաքանչյուր քաղաքացի իր ձեւով է ընտրում պայքարի ձեւաչափը, ուստի` թույլ տվեք զերծ մնալ մեկնաբանելուց իմ կողմից շատ հարգված յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցիչների ինչ-որ կարծիքներ: Ամեն ոք իրավունք ունի` իր կարծիքն արտահայտելու: Իմ անձնական կարծիքը բազմիցս հնչեցրել եմ, որ այն գործընթացները, որոնք այսօր Հայաստանի իշխանությունները փորձում են գեներացնել իրենք էքզիստնեցիալ խնդիր են մեր գոյութան համար, որովհետեւ ո՛չ թուրքի, ո՛չ ադրբեջանցու հետ նվազագույնն այս փուլում հնարավոր չէ կառուցել խաղաղություն: Ավելին` փաստացի թրքահաճո եւ ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջանի» տեսլականը բերելու է Հայաստանի ինքնիշխան տարածքների կորստի լեգիտիմացմանը եւ, ըստ էության, Արցախի, որպես քաղաքական միավոր, ապամոնտաժմանը, արցախահայության գոյաբանական խնդրին եւ Հայաստանի Հանրապետության մասնատմանը:

– Եթե հանգել ենք երկրում քաղաքական ճգնաժամի, ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը: 

– Բոլորիս համար պարզ է, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները չեն հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը, ինչի մասին բազմիցս ասել եմ: Ակնհայտ է, որ այսօր ապրում ենք մի իրավիճակում, երբ ծանրագույն քաղաքական ճգնաժամ է: Այսօր պառլամենտում ներկայացված չեն ընդդիմադիր խմբակցությունները, ինչը խոսում է այն մասին, որ խորհրդարանի ընդունած օրինագծերը, պառլամենտական աշխատանքը լիարժեք չէ: Հաշվի առնելով այս հանգամանքը, եթե խնդիրը դիտարկենք զուտ չոր քաղաքագիտական տեսանկյունից, ապա պետք է ընդգծենք, որ յուրաքանչյուր ճգնաժամ հանգուցալուծվում է շատ պարզ, օրինակ` 4 քայլի տրամաբանությամբ: Ի վերջո, ամեն մի գործընթաց ունի սկիզբ, վերջ եւ ավարտ: Նման դեպքում, որպես կանոն, հասարակությունից, անհատներից կամ քաղաքական ուժերից, ընտրվում են բոլոր կողմերի համար ընդունելի միջնորդ, որը, պարզապես, նստեցնում է կլոր սեղանի շուրջ եւ ոչ թե բանակցություններ է վարում, այլ ապահովում է, որ կողմերի միջեւ բախումներ չլինեն ու արյուն չթափվի: Այսինքն` կարմիր գծեր եւ խաղի կանոններ են մատնանշվում, որն, ի դեպ, եղել է նաեւ 2018 թվականին: Իսկ  ամենավերջում քաղաքական «լանդշաֆտի» փոփոխությունը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչն անխուսափելի է: Ընդ որում` սա ընդունում են գրեթե բոլոր քաղաքական խաղացողները, իսկ իշխանության որոշ ներկայացուցիչներ քողարկված ու չուզելով` նման ակնարկներ են անում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода