Հայաստանը «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած երկրների շարքում է
Մշակութային«Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած տասը երկրների շարքում է Հայաստանը: Մրցույթում մեր երկիրը ներկայացնող Ռոզա Լինը հանդես եկավ իր հեղինակային Snap երգով: 21-ամյա երգչուհին, որը ծնունդով Վանաձորից է, պատմում է, որ եվրատեսիլյան ստեղծագործությունն իր ապրումների ու դժվար փուլի արդյունքում ծնված երգ է, որն իր համար այսօր ունի դրական նշանակություն, քանի որ հենց այդ ապրումներն են իրեն բերել «Եվրատեսիլ»:
Նշենք, որ առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրների շարքում են նաեւ Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Նիդերլանդները:
«Եվրատեսիլ 2022»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 12-ին, որից հետո պարզ կդառնա եզրափակիչ հասած երկրների ամբողջական պատկերը, որը տեղի կունենա մայիսի 14-ին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ