ԱԱ. Անի Հովսեփյանի փայլուն հաղթանակը Ստամբուլում
ՍպորտՍտամբուլում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը վստահ հաղթանակով է մեկնարկել։
Մինչև 70 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչի մենամարտում Անի Հովսեփյանը ժամանակից շուտ գրանցել է իր հաղթանակը ուկրաինացի մրցակցի` Մարիա Սեդայայի նկատմամբ։
Հանդիպման ավարտն ազդարարվել է 3-րդ ռաունդի 2-րդ րոպե 55-րդ վայրկյանին։
Մայիսի 13-ին՝ երեկոյան մրցահերթում, Հովսեփյանը մրցելու է ճապոնուհի Արիսա Ցուբատայի հետ։