Iravunk.com | Դավադիր լռություն՝ նիկոլական Հայաստանի առաջին զոհի մահվան տարելիցին
Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ Չի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանին ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ժողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը ԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ) «Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ Նիկոլ

Դավադիր լռություն՝ նիկոլական Հայաստանի առաջին զոհի մահվան տարելիցին

Ներքաղաքական

Լրացավ «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախկին փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի սեփականատեր եւ գլխավոր խմբագիր ՄՀԵՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ մահվան երրորդ տարելիցը, ինչի մասին լռեց ե՛ւ մամուլը, ե՛ւ ընդդիմությունն ու, իհարկե, իշխանությունը: Մինչդեռ նա նիկոլական Հայաստանի թերեւս առաջին «զոհն» էր, ում ձայնը խլեցվեց «թավշյա» աղմուկի մեջ: Մհեր Եղիազարյանի մահից հետո՝ ժամանակ առ ժամանակ ընդդիմությունը հիշատակում է նրա անունը՝ տարբեր քաղաքական շարժառիթներով, բայց այդպես էլ որեւէ մեկը հետեւողական չեղավ նրա առեղծվածային մահվան բացահայտման գործում:

ՈՎ Է ՄԵՂԱՎՈՐ ՄՀԵՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ

Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Մհեր Եղիազարյանը, իր դեմ հարուցված մեղադրանքը համարելով շինծու եւ սարքված, իսկ անազատության մեջ գտնվելն՝ անարդար, հացադուլ հայտարարեց եւ մեր ազգի համար արդեն չարաբաստիկ դարձած 44 օր մնաց հացադուլի մեջ:  Իսկ հացադուլից շուրջ 10 օր հետո՝ 2019թ. հունվարի 26-ին` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնար հիվանդասենյակում, ինքնազգացողությունը կտրուկ վատացավ եւ մահը վրա հասավ սրտամկանի ինֆարկտից՝ այդպես էլ չհասնելով արդարության: Մ. Եղիազարյանի մահվան հանգամանքներին վերաբերող քրեական գործը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը շուրջ տարիուկես քնեցնելուց հետո, երբ ստացավ դատաբժշկական քննության եզրակացությունը, խիստ առեղծվածային ձեւով կարճեց այն:

ՀՀ Քննչական կոմիտեից «Իրավունքի» հարցմանն ի պատասխան ասել էին, թե  մինչ դատաբժշկական եզրակացությունը ստանալը՝ քրեական գործով վարույթը կասեցվել էր. «Իսկ 2020 թ. մայիսի 13-ին ստացված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, պարզվել է, որ Մ. Եղիազարյանի հացադուլի ժամանակ, դրանից հետո ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ստացիոնար բուժում ստանալու, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժաշխատողների կողմից հետազոտությունների ընթացքում բուժօգնություն ցուցաբերելիս թերություններ եւ բացթողումներ, որոնք նրա մահվան հետ գտնվեին պատճառական կապի մեջ, չեն հայտնաբերվել»: 

2020 թ. մայիսի 13-ին քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է, ապա կարճվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Ահա, թե ինչպես է նիկոլական Հայաստանում մարդը զոհվում, բայց դրա համար որեւէ մեկը պատիժ չի կրում: Չնայած այստեղ տեղին է հիշել «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հնչեցրած տեսակետը. «Մհեր Եղիազարյանի մահվան մեջ բոլորս ենք մեղավոր, որովհետեւ նրա հացադուլի հետ կապված լռություն էր ե՛ւ մամուլում, ե՛ւ քաղաքական դաշտում»:

Ի ՎԵՐՋՈ, ԻՆՉՈՒՄ ԷՐ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ՄՀԵՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մհեր Եղիազարյանի դեմ առաջադրված մեղադրանքի հիմքում մոտ հինգ միլիոն դրամի կոռուպցիոն մի պատմություն էր: Ուշագրավ է այն, որ հիմա շատ ավելի ծանր հանցանքների մեջ մեղադրվող մարդիկ գրավի դիմաց ազատ են արձակվում կամ նույնիսկ իրենց դեմ հարուցված քրեական գործի ողջ դատավարության ընթացքում երբեւէ չեն էլ կալանավորվում, բայց Մ. Եղիազարյանի դեպքում՝ ընտրվեց ամենախիստ պատիժը: Դատարաննը հաշվի չէր առել անգամ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ եւս մի պատգամավորի երաշխավորագրերը։ գործով ԱԱԾ-ն ժամանակին իսկական թրիլեր հիշեցնող մի աղմկոտ տեսանյութ էր պատրաստել, որտեղ ներկայացրել էին, թե զորամասի հրամանատարից ինչ-որ կաշառք ստանալու դեպք է: Մինչդեռ հետագայում ի հայտ եկած փաստերը պարզել են, որ խոսքը ոչ թե զորամասի հրամանատարի մասին է, այլ սովորական մի սպայի եւ նրա հետ կապված ինչ-որ սուբյեկտիվ հարաբերությունների: Ավելին՝ այդ դեպքի  դրվագով առերեսման ժամանակ Մհեր Եղիազարյանը պնդել է եւ հաստատել է նաեւ տվյալ սպան, որ ինքը Մհեր Եղիազարյանին անձամբ գումար չի տվել, ինչ-որ երրորդ անձանց միջոցով է եղել: Սակայն, ԱԱԾ-ի հայտարարության համաձայն, ինչ-որ զորամասի հրամանատարի առաջխաղացման համար կաշառք էր տրվել: Բայց այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպե՞ս պետք է կայքի խմբագիր Եղիազարյանը ինչ-որ զորամասի հրամանատարի առաջխաղացում կազմակերպեր, երբ ոչ մի պաշտոն չէր զբաղեցնում: Ինչեւէ, 20 եւ ավել օր տեւեց քրեական գործի փոխանցումը ԱԱԾ-ից տարածքային քննչական բաժին՝ այն դեպքում, երբ Մհեր Եղիազարյանն արդեն այդ ժամանակ 20 օրից ավել հացադուլի մեջ էր:

ԻՆՉՈՒ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ԱՎԵԼԻ ՎԱՂ ԴՈՒՐՍ ԳԱ ՀԱՑԱԴՈՒԼԻՑ

Մհեր Եղիազարյանն իր հացադուլի մասին ասել էր, որ «քաղաքական պատվերի դեմ այլ տարբերակ իրեն չի մնում»: Սակայն հարազատները դեպքից հետո՝ պատմում էին, որ թեպետ դժվար կլիներ, բայց կկարողանային համոզել նրան, որ դուրս գա հացադուլից, բայց այցելություն այդպես էլ չթույլատրվեց՝ անգամ քննիչի ներկայությամբ: Փաստացի 44 օր հացադուլի մեջ անցկացնելու ընթացքում Եղիազարյանին ընտանիքի անդամների չեն տեսնել նրան, որպեսզի փորձեին համոզել դուրս գալ հացադուլից: Եվ միայն հացադուլից հետո՝ «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխելու ժամանակ, որդին է նրան տեսել մի ակնթարթ: Տեսակցության, հեռախոսազանգերի, նամակագրության արգելանքն այդպես էլ չհանվեց՝ մինչեւ մահը նրան այցելեց…

ՄԻ՞ԹԵ ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՄՈՒԼԻՆ ՈՉ ԹԵ ԼՌԵՑՐԵՑԻՆ, ԱՅԼ՝ ՍՊԱՆԵՑԻՆ…

Քանի որ Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքի մեջ ընդհանրապես ինչ-որ քաղաքական կամ մամուլի հետ կապված հարցեր չկան, առ այսօր բարդ է մինչեւ վերջ պնդել, թե Մհեր Եղիազարյան փորձում էին լռեցնել մամուլում ծավալած գործունեությա՞ն համար, թե՞ այլ պատճառ կար: 
Այնուամենայնիվ, Մհեր Եղիազարյանը նեղ շրջապատում բազմիցս ասել է, որ իր հեռախոսը գաղտնալսվում է, ինչին վերաբերում էր, մեղմ ասած, ոչ զգուշորեն: Ասում են՝ հեռախոսով շատ անկեղծ կարծիք էր արտահայտում այն իրադարձությունների վերաբերյալ, ինչ տեղի էր ունենում 2018 թվականի ապրիլից հետո՝ նիկոլական Հայաստանում: Շատ հստակ կարծիք ուներ այդ «հեղափոխություն» կոչվածի հետ կապված եւ մինչեւ վերջ էլ վստահ էր, որ սա շատ հստակ գծված գործողություն էր, որը սկիզբ էր առել դեռ շատ տարիներ առաջ: Իսկ գուցե հենց սա՞ էր պատճառը, որ լռեցվեց քաղաքական վերլուծաբանը, այս հարցն այդպես էլ կմնա օդում կախված:

ԻՆՉ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ ՉԳԻՏԵՆՔ ՄՀԵՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Ասում են՝ քաղաքականությունը Մհեր Եղիազարյանի տարերքն էր՝ սկսած 1988 թվականից: Մշտապես խոսում էր, հարցեր բարձրացնում, քննարկում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները եւ նաեւ գրավոր հրապարակում իր քաղաքական վերլուծությունները: տարբեր հարցերի մասին, քննարկումներ իրականացնել, խոսել այսինչ երեւույթների մասին: Այնպես չէ, որ նա ունեցել է իշխանության ցանկալի ներկայացուցիչ կամ ամենաընդդիմադիրն է եղել: Միշտ ներկայացրել է իր պատկերացրած օբյեկտիվ իրականությունը՝ քննադատելով թե՛ նախկին կառավարության ինչ-որ անդամների, մանավանդ այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը նոր էր նշանակվել վարչապետ: Հենց այդ շրջանում, երբ շատերը զբաղված էին Կարեն Կարապետյանին ինքնամոռաց գովերգելով՝ հրապարակվեց Մհեր Եղիազարյանի բավական ծավալուն հոդված՝ «Յո՞ երթաս, Հայաստան» վերնագրով: Մասնավորապես նա այդ հոդվածում գրում էր, որ սթափվե՛ք, մարդի՛կ, ձեր հույսերը չեն արդարանալու եւ այսօր, ըստ էության, կարելի է մարգարեություն համարել նրա գնահատականը: Ամեն դեպքում, Մհեր Եղիազարյանն իր հոդվածներում եւ վերլուծություններում երբեք չէր անցնում կոռեկտության սահմանները, պարզապես, ներկայացնում ու խոսում էր այն մասին, ինչն իր դուրը չէր գալիս, ինչն իր կարծիքով սխալ էր ընթանում: Իսկ այն, ինչ վերաբերում էր Սյունիքին, նա երբեք անտարբեր չէր մնում: Կապանն իր ամենահարազատ ու ամենասիրելի քաղաքն էր՝ իր ծննդավայրից հետո, որովհետեւ ուսանողական տարիներն էր անցկացրել այնտեղ: Եվ այսօր, նրա մահից երեք տարի անց հարազատներին մնում է միայն մխիթարվել մի փաստով՝ գուցե Մհեր Եղիազարյանի սիրտն ազատության մեջ էլ չդիմանար՝ տեսնելով սիրելի Սյունիքի շուրջ օր օրի ահագնացող վտանգը…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода