Iravunk.com | Օրվա աստղագուշակ. Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 21-ին
Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում Գրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանը Այսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. Լոքմագյոզյան Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան Էրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմի Գլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց... Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ Պետրոսյան Ականի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից

Օրվա աստղագուշակ. Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 21-ին

Աստղագուշակ

Բարենպաստ օր է: Շատ բան լավ կստացվի: Երբեմն բավական կլինի ինչ-որ բան մտածել, որպեսզի արդեն նպատակից մեկ քայլ բաժանի: Հավանական են հաջող զուգադիպություններ. դուք կփորձեք առավելագույն օգուտ քաղել և կհաջողեք այդ հարցում: Հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք, այդ թվում՝ մարդկանց, որոնք հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը:

Հին սխալներն ուղղելու և հաշտվելու հնարավորություն կունենաք: Նշանի որոշ ներկայացուցիչների ռոմանտիկ անակնկալներ ու սիրային խոստովանություններ են սպասվում: Օրը հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, զգացմունքների մասին զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը: Ամենահասարակ օրը չէ շփումների տեսանկյունից, ձեզ հաճախ չեն հասկանա նույնիսկ մտերիմ մարդիկ: Կհիշվեն հին վիրավորանքներն ու տարաձայնությունները, տրամադրությունն էլ դրանից բնականաբար չի լավանա: Աշխատեք հանգիստ արձագանքել նկատողություններին, նույնիսկ եթե դրանք ձեզ հիմար են թվում:

Կարող եք հաջողությունների հասնել ինքնուրույն գործելով: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, դրանց իրագործման համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Օրվա երկրորդ կեսին հանգստանալու, լավ ընկերախմբում ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք չտաքանալ: Հանգստություն պահպանելն այսօր ավելի բարդ կլինի, քան սովորաբար, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի: Առանց մտածելու ոչ մի բան մի արեք ու մի ասեք. տաք գլխով ասված նույնիսկ մի երկու բառը կարող է տհաճ հետևանքներ ունենալ:

Առավոտը բարդ կլինի, բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Հնարավոր են դրամական մուտքեր, նշանի որոշ ներկայացուցիչների կվերադարձնեն հին պարտքերը: Երեկոյան արժե հարազատների հետ քննարկել ընտանեկան գործերը. չի բացառվում՝ ձեր առաջնահերթությունները փոխվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք էներգիայով լի ու վճռական կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք դրված նպատակներին հասնելու համար: Օրվա առաջին կեսը հետաքրքիր հնարավորություններ կբացի, աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Այդ հատվածը հարմար է փորձարկումների, նաև գաղափարներով ու ծրագրերով կիսվելու, դրանք մտերիմների և ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ քննարկելու համար:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, կենտրոնանալը կդժվարանա, սխալվելու հավանականությունը կաճի: Նշանի որոշ ներկայացուցիչների կհիասթափեցնեն հին համախոհները: Ուշադիր եղեք. շատ բան կախված կլինի մանրուքները նկատելու ձեր ունակությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Թեթև, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու փայլուն գլուխ կհանեք դրանցից, նույնիսկ եթե պայմանները լավագույն ձևով չդասավորվեն: Հավանական են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ: Նշան իորոշ ներկայացուցիչներ աջակցություն կստանան, որի հույսը չունեին:

Տրամադրությունը կբարձրացնեն հին ծանոթների այցերը: Հարմար ժամանակ է անցյալի իրադարձությունների մասին զրուցելու համար: Չի բացառվում՝ հաջողվի շատ բան պարզաբանել, հասկանալ, թե ինչու են շրջապատողները վարվել այս և ոչ թե այլ կերպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Ձեզ հեշտությամբ կարելի կլինի պրովոկացիայի ենթարկել, հանել հավասարակշռությունից: Ինչ-որ մեկը կփորձի դրանից օգտվել: Ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի, շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, ապագային էլ մեծ լավատեսությամբ կնայեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր գործեր սկսելու համար: Ձեզ կհաջողվի արագ ամեն ինչից գլուխ հանել, հասկանալ, թե որտեղ կարելի է հենվել ուրիշի փորձի վրա, իսկ որտեղ ձեր ձևով գործել: Մարդիկ, որոնք այսօր կօգնեն մանրուքներում, ժամանակի ընթացքում հուսալի համախոհներ և նույնիսկ ընկերներ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, փոխհասկացողության հասնել նրանց հետ, որոնց հետ պայմանավորվել նախկինում չէր ստացվում: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչ են ձեզանից սպասում շրջապատողները, ինչ հույսեր են փայփայում:

Գաղափարները, որոնք այսօր կունենաք, շատերին դուր կգան: Հնարավորություն կունենաք ազդեցիկ համախոհներ գտնել, ստանալ կարևոր անձանց աջակցությունը: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների և ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն անհանգիստ ու բավական հոգնեցնող կլինի: Գործեր շատ կլինեն, ամեն անգամ չեք կարողանա սկսածն ավարտին հասցնել: Հավանական են թյուրիմացություններ, որոնք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց կարող են փչացնել տրամադրությունը: Ընկերները և մյուս մտերիմները կօգնեն ձեզ չհուսահատվել, ուրախության համար առիթներ գտնել:

Երեկոն հարմար է սիրելի գործով զբաղվելու կամ պարզապես մի փոքր զվարճանալու համար: Դրական հույզերը կոգեշնչեն, կօգնեն ապագային լավատեսությամբ նայել: Բացի այդ, նշանի որոշ ներկայացուցիչներ այդ հատվածում հրաշալի լուրեր կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հեշտ չի լինելու, բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք: Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, նույնիսկ երբ շրջապատողները կարծես հատուկ փորձեն հանել ձեզ հավասարակշռությունից: Պրովոկացիաներին մի տրվեք, աշխատեք հեռու մնալ մարդկանցից, որոնք միայն փչացնում են ձեր տրամադրությունը:

Հնարավոր են թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ, նաև կորուստներ, որոնք ձեր փոքրիկ սխալների հետևանքը կդառնան: Բայց դուք կգտնեք արագ ամեն ինչ ուղղելու, իրավիճակը ոչ միայն դեպի լավը փոխելու, այլև նախկին իրադարձություններից օգուտ քաղելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսի համար լավ է ոչ մի բարդ բան չծրագրեք. դա ամենահեշտ ու բարենպաստ ժամանակը չի լինելու: Փոխարենը այդ շրջանը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, ընթացիկ հարցերը լուծելու համար:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք աստղերի աջակցությունը: Պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Երեկոն հարմար է ուսման ու ստեղծագործելու, նաև երևակայություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Դուք հաճույք կստանաք նոր բան հորինելով, մտերիմներն էլ հաճույքով կընկերակցեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին ինչ-ինչ խնդիրներ կծագեն, բայց դուք չեք էլ հասցնի վշտանալ, քանի որ իրավիճակը շատ արագ կփոխվի: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, այնպես որ՝ գործերը, որոնցից չհաջողվի արագ գլուխ հանել, կարելի է պարզապես կարճ ժամանակով հետաձգել:

Հնարավոր են անսպասելի լուրեր, որոնք ձեզ հետաքրքիր գաղափարներ կտան կամ կհուշեն՝ ուր շարժվել: Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր նախաձեռնությունների համար: Կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ կյանքի կոչել մտածածը: Չի բացառվում՝ ընդհանուր հետաքրքրությունները երկարաժամկետ ընկերության հիմք դառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը լավ կսկսվի: Առավոտը հարմար է կարևոր ու բարդ գործերի համար, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու, որոնց հետ սովորաբար լեզու գտնելը բարդ է: Ձեզ կհաջողվի եթե ոչ խուսափել վեճերից, ապա գոնե ապացուցել ձեր ճշմարտացիությունը՝ ոչ ոքի չվիրավորելով: Նույնիսկ նրանք, որոնք սովորաբար ոչ ոքի հետ չեն համաձայնում, ձեզ համար բացառություն կանեն:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Ստիպված եք լինելու վերադառնալ այն խնդիրներին, որոնք վաղուց լուծված էիք համարում: Որոշ Ձկներ ստիպված կլինեն ուղղել ուրիշների սխալները: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց ժամանակ և ուժեր կպահանջվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

 

 



Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода