Ազգերի լիգա. Մակեդոնիա-Հայաստան. Առաջին խաղակեսից հետո պարտվում ենք 0-2 հաշվով
ՍպորտՀյուսիսային Մակեդոնիայի հավաքականը առաջին խաղակեսում հաղթում է 2-0 հաշվով։
Հանդիպման մեկնարկային րոպեներին Վարազդատ Հարոյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, և նշանակվեց 11-մետրանոց, որն անվրեպ իրացրեց Էզգյան Ալիոսկին։
Իսկ արդեն խաղակեսի 38-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց Հովհաննես Համբարձումյանը, և մեր դարպասին նշանակվեց արդեն 2-րդ 11-մետրանոցը: Այն դիպուկ իրացրեց Իլյա Նեստորովսկին:
Այսպիսով,արտագնա խաղում առաջին խաղակեսից հետո պարտվում ենք 0-2 հաշվով։