ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները հստակ պատասխան չեն ստանում. Ակցիա ԱԺ-ի մոտ
ՆորություններՀասկանալի բան չեն ասում, ռեալ պատասխան չենք ստանում։ Այս մասին ԱԺ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Քաղաքացիները պահանջում են՝ ՌԴ մեկնելու հնարավորություն։
«ԱԳՆ նախարարին հարց են տալիս՝ ինչ պրոցեսում է բանակցությունները, ռեալ պատասխան չենք ստանում։ Միայն ասում են՝ առավոտից երեկո բանակցում ենք, բայց ի՞նչ փուլերով են բանակցում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ակցիա են իրականացնում բոլորի շահերը պաշտպանելու համար, իրենց համար կարևոր չէ՝ ԱԳՆ-ից են իրենց պատասխանելու, թե կուսակցությունից, իրենց համար կարևոր է հստակ պատասխան ստանալը։
«Մեր պահանջը՝ կոնկրետ հասկանանք՝ բացվելու է սահմանը, թողնենք գնանք, չի բացվելու՝ հասկանանք հետագա անելիքները»,- ասաց նա՝ նշելով, որ պատրաստվում են սպասել ԱԺ-ի դիմաց այնքան, մինչև չմոտենան իրենց։