Iravunk.com | Ինչու Նիկոլը համաձայնեց Թորոսյանին արձակուրդ ուղարկել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ «Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում է ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյանխ Ապրիլի 27. Օրվա խորհուրդ Որոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցները Գնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպա Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ

Ինչու Նիկոլը համաձայնեց Թորոսյանին արձակուրդ ուղարկել

Արխիվ 16-20

Եվ այսպես, Առողջապահության նախարարի պաշտոնը գրաված Արսեն Թորոսյանի անվան հետ կապված վերջին օրերին ծավալվող թնջուկը ժամանակավոր դադարի մեջ մտավ։ Հիշեցնենք, Թորոսյանի հրաժարականի մասին տարածվող համառ լուրերին ի պատասխան, Նիկոլը նրան մինչեւ սեպտեմբերի 18-ը ուղերկեց արձակուրդ։ Առաջին հայացքից աբսուրդ է՝ երկրում կորոնավիրուսի հետ կապված դեռ արտակարգ դրություն են պահում, եւ այդ պահին նախարարին ուղարկում են արձակուրդ։ Սա ուղղակի խոստովանություն է, որ արտակարգ դրություն ասվածն արհեստական միջոցառում է։ Սակայն միայն դա չէ խնդիրը։ Ավելին,, ըստ մեր միանգամայն արժանահավատ աղբյուրի, Նիկոլն «այդ քայլին գնաց լավ հասկանալով, որ դա կարող է իր ամենամեծ սխալներից մեկը դառնալ, բայց այլ տարբերակ չուներ»։

Առաջ ընկնելով նշենք, որ, ըստ աղբյուրի, Թորոսյանի հրաժարականի մասին խոսակցությունները լիովին համապատասխանում են իրականությանը։ Սակայն Նիկոլը, ըստ աղբյուրի․ «Լավ հասկանում էր, որ դա իրեն ոչ մի լավ բան չի խոստանում։ Նախ, թեեւ ի պաշտոնե Թորոսյանն է երկրի առողջապահության համակարգի ղեկավարը, սակայն համակարգի համար թիվ 1 պատասխանատուն հենց Նիկոլն է, նախարարության կանոնադրությունում անգամ այդ մասին ուղղակիորեն մատնանշում կա։ Այսինքն, եթե Թորոսյանը հեռանում է, ավելին՝ երկրից «թռնում» իր հարազատ ՎՕԶ-ի աջակցության տակ, եւ վաղ-մյուս օրը կորոնավիրուսի ու հատկապես՝ կորոնավիրուսային մահերի թեման մտնում է իրավական օրակարգ, ապա ողջ պատասխանատվությունը կմնա հենց Նիկոլի վրա։ Հիմա էլ է մնում, սակայն եթե Թորոսյանին «ժերտվա» տա, ապա կարելի է ինչ-որ ելքեր գտնել։ Օրինակ, թե վարչապետն առողջապահության մասնագետ չէ, նա պետք է առաջնորդվի հենց նախարարի մասնագիտական հուշումներով, իսկ նախարարը իրեն կեղծ հուշումներով ապակողմնորոշել է։ Ի վերջո չմոռանանք՝ խոսքն արդեն 1200-ին մոտեցող մահվան ելքերի մասին է, եւ բոլորն են հասկանում, որ այս հարցը վաղ թե ուշ մասնագիտական քննության օբյեկտ է դառնալու։

Թորոսյանը եւս լավ հասկանում է, որ Նիկոլի հետ քայլել-չքայլելը իր համար ոչ մի երաշխիք չի ստեղծում․ պետք եղած դեպքում ինքը կհայտնվի մատաղացու ոչխարի կարգավիճակում, եւ դրսից ոչ մեկն իրեն օգնության չի վազի։ Հասկանում է նաեւ, որ բավական է արտակարգ դրությունը վերանա, որ այս պատմությունը մեծ հնչեղությունից զատ, նաեւ գործնական օրակարգ մտնի։ Ավելին, Նիկոլը, ով ստիպված եղավ սորոսականների աչքի գրողը դառնալու սպառնալիքն անգամ հաշվի չառնելով, օրինակ՝ Լուկաշենկոյին շնորհավորել, վերջին ժամանակներս բավականին «տարօրինակ խաղերի» մեջ է, որից «ժերտվա տալու» հոտն ավելի է թանձրանում։ Կարճ ասած, լավ կլինի մինչ այդ «թռնել», հաշվի առնելով, որ հերթական անգամ արտակարգ դրությունը երկարացնելն արդեն այն աստիճանի աբսուրդ կլինի, որ հազիվ թե Նիկոլը հանդգնի դրան գնալ» (թեմայից շեղվելով ասեմ, որ քաղաքապետ Հայկոն եւս նույն մտորումներն ունի)։

Այսպիսով, ըստ աղբյուրի, Թորոսյանը տրամադրված էր պնդել՝ հրաժարական եւ վերջ։ «Բայց նրան հասկացրեցին, որ որոշողն ինքը չէ։ Մի կողմից, Թորոսյանի հարազատ ներիշխանական խմբակցությունն է դա համարում դասալքություն։ Մյուս կողմից, ազդակներ եկան Նիկոլից։ Նախ, ըստ նաեւ հրապարակային լուրերի, ուժայինները վերջին շաբաթներին հեսկողության տակ էին առել Թորոսյանին, որին էլ հաջորդեց նրա կորոնավիրուսայի գործերի ստուգումների արդեն բացահայտ սպառնալիքը։ Իսկ դա նշանակում է հետեւյալը՝ «Չես կարող հենց այնպես հրաժարական տալ եւ «թռնել»։ Օդանավակայանի փոխարեն կհայտնվես կալանավայրում»։ Սակայն Թորոսյաանն էլ ինտրիգային հարցերում միամիտներից չէ։ Բոլոր որոշումները, որ նա կայացրել է, եղել են Նիկոլի «դաբրոյով», ինչի բոլոր հիմնավորումները կան։ Այսինքն, «մատաղացու ոչխարի» սցենարի դեպքում այնպիսի փակագծեր կարող են բացվել (խոսվում է Թորոսյանի կողմից Նիկոլին գաղտնի ձայնագրելու մասին), որ դրանից հետո ոչ մի «ժերտվա» էլ Նիկոլի չի օգնի»։

Արդյունքում, ըստ աղբյուրի, նախօրեին կայացել է Նիկոլ-Թորոսյան հանդիպումը․ «Մի լավ վիճել են, խաղաթղթերը մասամբ բացել եւ փորձել գալ կոմպրոմիսի։ Թորոսյանը գնում է արձակուրդ, մինչեւ արտակարգ դրության երկարացման հերթական ժամկետը կանցնի։ Այս ընթացքում կտեսնեն, թե իրավիճակն ուր է գնում, նոր վերջնական լուծում կգտնեն։ Սակայն Նիկոլը լավ գիտակցում է, որ հենց այդ որոշումը կարող է իր ամենակոպիտ սխալներից մեկը դառնալ․ իսկ ի՞նչ է անելու, եթե Թորոսյանն այս ընթացքում երկրից «թռնի» եւ դրսից էլ հրաժարական տա։ Օրինակ, թե հանկարծակի լուրջ առողջական խնդիրներ են իր մոտ ի հայտ եկել, պետք է երկարատեւ բուժում ստանա։ Եվ իհարկե, հարազատ ՎՕԶ-ում նա առողջական ամեն մի թուղթ էլ կկարողանա ճարել։ Դրանից հետո գործ հարուցելն ու Թորոսյանին արտահանձնել պահանջելը կդառնա ժամանակի զուր վատնում։ Բայց այլ տարբերակ եւս Նիկոլը պարզապես չուներ։ Թորոսյանի կալանքը հենց այս պահին նրա համար այնպիսի սկանդալ կդառնա, որ կարող է միանգամից պայթեցնել նիկոլական ողջ համակարգը։ Իսկ այսպես, գոնե դեռ ինչ-ինչ քայլերի համար ժամանակ մնում է»։

Ս․Աբրամյան



Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода