Iravunk.com | Հայոց բանակը, Արցախի պաշտպանության բանակը ստիպված ենք պաշտպանել ոչ թե թուրքից, այլ ՀՀ այսօրվա իշխանությունից եւ նրա խամաճիկներից. Մարգարիտ Եսայան
Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում

Հայոց բանակը, Արցախի պաշտպանության բանակը ստիպված ենք պաշտպանել ոչ թե թուրքից, այլ ՀՀ այսօրվա իշխանությունից եւ նրա խամաճիկներից. Մարգարիտ Եսայան

Արխիվ 16-20

Երբ ի հայտ է գալիս բռնապետը, նա առաջ է քաշվում որպես ժողովրդի դրածո, Պլատոնն է ասել, ցավոք, սա արդիական է նաեւ այսօր։
Իսկ բռնապետերը բոլոր ժամանակներում ձգտել են ոչնչացնել եւ ուրանալ իրենցից առաջ եղած ամեն ինչ եւ հայտարարել, թե աշխարհի կենտրոնն են։ Ահա, սա կատարվեց նաեւ մեր երկրում եւ իզուր են մոլորյարները մտածում, թե մեր երկրում դեմոկրատիա է, չարաչար են սխալվում, բոլոր բռնապետությունները գործում եւ խոսում են ժողովրդի անունից, գլխատելով նույն այդ ժողովրդին։
Այսօր ՀՀ-ում իշխանությյան է եկել միապետ-բռնապետը։ Եվ նա մերժում եւ ոչնչացանում է իրենից առաջ եղած ամեն ինչ, անգամ սրբությունները եւ ազգային արժեքները։ 
Երեկ դիտեցի Հ1-ում Քոչարյան Անդրանիկի հարցազրույցը, (մինչ այդ՝ լսել էի Սամվել Բաբայանի խոսքը), շատ տխուր եւ վտանգավոր է, երբ հայոց բանակի հաղթանակները օրվա իշխանությունը չի ուզում նկատել եւ այդ հաղթանակները իրար հետեւից ժխտում է, մերժում․․․Եվ երբ նույնն անում է բանակի մասին ոչ թե հեռավոր, այլ՝ անմիջական պատկերացում ունեցողը, հարյուրապատիկ ցավալի է։ Տխուր օրինակ, թե ինչպես կարող է պաշտոնը մարդուն (խոսքս այս դեպքում Բաբայանի մասին է), փոխել եւ ստիպել, որ դառնա բանակից փախածի խաղալիքը, ստիպել, որ ինքնակամ անցնի գրեթե սեփական կենսագրության վրայով։
Ստացվում է, որ այս պահին հայոց բանակը, Արցախի պաշտպանության բանակը ստիպված ենք պաշտպանել ոչ թե թուրքից այլ՝ ՀՀ այսօրվա իշխանությունից․․ եւ նրա խամաճիկներից։
Նման աբսուրդ եւ վտանգավոր պահ երբեւէ չի եղել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ․․Բանակը ռազմաճակատներում հաղթանակներ է տանում, ետ է մղում թշնամու հարձակումները, թույլ չի տալիս, որ թուրքը իր նպատակին հասնի, եւ ահա, ՀՀ-ում իշխանությունը զավթածները առանց աչքը թարթելու վարկաբեկում են այդ հաղթանակը,,Չեն ուզում տեսնել, ասում են՝ չի եղել։ Հիմա, որ Հ1-ի եւ «Ազատության» եթերներում այսպես կուրծք տված Ադրբեջանի մուղամախառն երգերն եք երգում, թուրքի ջրաղացին ջուր լցնելով, մերժելով եւ ապրիլյանի եւ, առհասարակ ,բանակի հաղթանակները, ի՞նչ նպատակ եք հետապնդում․։
Եթե ձեզ թվում է դրանով նախկին իշխանությանը, ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանին եք վատություն անում, շատ եք սխալվում, դուք դրանով շատ ավելի վատ բան եք անում՝ ուրանում եք հայ ժողովրդի ստեղծած եւ փայփայած բանակի հաղթանակը։ Իսկ նա, ով ուրանում է զինվորի եւ հրամանատարի հաղթանակը, թափված արյունը եւ հերոսների կատարած սխրանքները, բանակի մարտական ոգին է կոտրում։ Դուք մեր զինվորի եւ հրամանատարի հերոսական պայքարն եք նսեմացնում, չունենալով դրա իրավունքը։ Անցած տարիներին այնքան թույն եւ մաղձ է կուտակվել ձեր հոգիներում,, որ կհերիքի մի ամբողջ ատոմակայան աշխատեցնել․․։
Հիմա, բանակից եք խոսում, որ ի՞նչ անեք․․։
Վստահ եմ, իշխանազավթումից հետո, ի թիվս այլ «հանձնարարականների» ձեզ տրվել է նաեւ այս հանձնարարությունը՝ թուլացնել հայոց բանակը, միակ կայացած եւ ցայսօր անխափան աշխատող կառույցը․ միակ հարստությունը, անվտանգության միակ երաշխիքը,որը մեր երկրի սահմանների անվտանգության երաշխավորն ու պահապան է․․․Այս պահի դրությամբ միակ կառույցը, որը կարող է, պատրաստ է եւ ուզում է թուրքին ցույց տալ իր տեղը եւ ռադ անել մեր երկրի սահմաններից։ Իսկ դուք եւ ձեր նմանները պատրաստ են Արցախում թուրքի հետ թեյ խմել եւ Ստեփանակերտում մուղամ լսել, էս չե՞ք․․։
Թուրքը, որ թուրք է, ընդունում է մեր հաղթանակները եւ, ապրիլյանից հետո Ալիեւը լացակումած հայտարարությունը, թե փակ դռների ետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը հենց դրա մասին է խոսում․․Իսկ դուք ի՞նչ եք անում, պարոնայք․․․
Էս ինչ անսահման ատելություն է, էս ինչ քինախնդրություն է, էս ի՞նչ մռմուռ է, որից չեք կարողանում ձերբազատվել․․Իրոք, ամոթ է, մի քիչ սառեք, նստեք ու մտածեք, հասկացեք, որ դուք ձեր էս ուրացումների շղթայով ինքներդ ձեզ եք խեղդելու շատ շուտով։Ձեր նմանները եկել ու գնացել են, բայց մեր բանակը կա եւ լինելու է․․։Էն աստիճանի եք իջեցրել ձեր մտքերի մակարդակը, որ այլեւս ձեւի ու բովանդակության չափն ու սահմանը կորցրել եք․․Հասկանում եմ, մեջներդ վախը ահագնանում է, ինքներդ էլ զգում եք, որ հողը ձեզ այլեւս չի ուզում հանդուրժել, զգում եք, որ վերջներդ վատ է լինելու․․Բայց, մի՞թե կարելի է էս աստիճան փոքրոգի լինել․․․
Հայկական բանակը՝ հրամանատարներին ու զինվորներին հանգիստ թողեք, ամեն ինչ մեր երկրում ապականեցիք, բանակից ձեռքերդ հեռու։
Ուրացողի քաղաքականությւն եք վարում,իսկ ուրացողին ուրացում է սպասվում, շուտով ինքներդ եք դառնալու մերժված եւ դեն նետված, բայց ինչո՞ւ եք ձգտում հեռանալուց առաջ ամեն ինչ վերջնականապես մրոտել․․․ «Հետո թեկուզ ջրհեղեղ» ձեր նպատակը չի հաջողելու․․․
Թե ինչ ծրագիր կար ապրիլյանի հանձնաժողովը ստեղծելիս, ինձ համար գոնե, որպես երկար տարիներ տարբեր «ժամանակավոր» հանձնաժողովներ լուսաբանած լրագրողի, ի սկզբանե պարզ էր, բայց եւ հիմա պարզ է շատերի համար, ուստի՝ իզուր մի ջղաձգվեք․․․
Բոլոր նրանք, ովքեր դեռ մտածում են, թե խտացնում եմ գույները, թող հիշեն,կրկնում եմ՝ այս պահի դրությամբ միակ կառույցը, որը կարող է, պատրաստ է եւ ուզում է թուրքին ցույց տալ իր տեղը եւ ռադ անել մեր երկրի սահմաններից, երկրի անվտանգության միակ երաշխավորը,միակ կառույցը հայկական բանակն է։ Դա դուր չի գալիս եւ վախեցնում է այսօրվա իշխանությանը։ Իմ կարծիքով, ամեն ջանք դրվում է բանակը վարկաբեկելու եւ բանակի մարտական ոգին կոտրելու համար․․Իսկ սա ամենուղիղ եւ զազրելի ճանապարհն է թուրքի առաջ դարպասները բացելու համար, սա ամենանողկալի վասակություն է, հիշեք մեր պետության տարբեր այսպիսի էջեր, պատմությունից դասեր քաղեք․․․ 
Վերջում, պարզապես հիշեցնեմ՝ կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես։

 

Մարգարիտ Եսայան



Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода