Ունայ Էմերին ամռանը 3 տրանսֆեր կիրականացնի
Արխիվ 16-20![Ունայ Էմերին ամռանը 3 տրանսֆեր կիրականացնի](/timthumb.php?src=disc/old16-20/80489.png&w=780)
Բրիտանական Daily Mirror-ը հայտնում է, որ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մտադիր է ամռանային տրանսդերային պատուհանի ժամանակ 3 նոր տրանսֆեր իրականացնել։
Ըստ աղբյուրի՝ իսպանացի մասնագետին 45 մլն ֆունտի չափով գումար է տրամադրվելու թիմի կազմն ամրապնդելու համար։
Էմերին ցանկանում է փոխարինող գտնել Աարոն Ռեմսիի համար, որը տեղափոխվելու է «Յուվենտուս», Դենիս Սուարեսի փոխարեն նոր վինգեր ձեռք բերել, ինչպես նաև ձախ եզրային պաշտպանի գնել։