Մի խումբ երիտասարդներ լցվել են նորակոչիկներին տեղափոխող ավտոբուս՝ կռվի նպատակով
Արխիվ 16-20ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դեպի ՊՆ կենտրոնական հավաքակայան երթևեկող ավտոբուսում տեղի ունեցած միջադեպին:
«Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածն անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ն համապատասխան նյութեր է նախապատրաստում»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ armtimes.com-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով, սակայն տեսանյութում լսվում է, թե ինչպես են կոչ անում դադարեցնել պլանավորածը՝ «նկարում են, մի արեք»: