Մոուրինյոն կոտրել է Մխիթարյանին. Ջեյմս Բենգ
Արխիվ 16-20![Մոուրինյոն կոտրել է Մխիթարյանին. Ջեյմս Բենգ](/timthumb.php?src=disc/old16-20/72121.png&w=780)
Անգլիական Evening Standard-ի լրագրող Ջեյմս Բենգն իր թվիթերում գրառում է կատարել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Մոուրինյոն իրոք կոտրել է Մխիթարյանին։ Նա փայլեց «Արսենալում» և այնքան էլ վատը չէ, որքան պնդում են նրա քննադատները։ Բայց մենք երբեք չենք տեսնի այն ֆուտբոլիստին, որին «Յունայթեդը» գնեց 2016թ.։ Հարց է առաջանում, թե ինչ կլիներ, եթե այդ ժամանակ Վենգերը գներ նրան» – գրել է Բենգը