Ով է Իրանի նախագահի առավել ռեալ հավակնորդը Փարիզ էլ չմնաց, որ սրանք «հայ դե» անեն Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադարձել (տեսանյութ) Ինչ կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Աստանայում 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանը կրկին հայր կդառնա… Հուզիչ կադրեր.StarNews «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքը Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են ռազմական համագործակցության հարցեր Որ դեպքերում է լոլիկի հյութը վտանգավոր առողջության համար Կադիրովը զարմիկին նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար «Ֆազին» ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից. կադրեր

ՈՒՈՐԼԻՔԸ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՍՏԱՏԵՑ ՄԻԼՍԻ ԱՍԱԾՆԵՐԸ

Արխիվ 16-20

Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահները վերջին ժամանակներս կտրուկ գերակտիվացել են արցախյան հարցի հետ կապված: Մասնավորապես, 1999-2001թթ. համանախագահ, ներկայումս Կենտուկիի համալսարանի դիվանագիտության ու կոնֆլիկտների լուծման հարցերով պրոֆեսոր, դեսպան Քերի Քավանոն վերջին ժամանակներս արդեն որերորդ անգամ է տեսակետ ներկայացնում: Եվ օրերս էլ հայտարարեց, թե ղարաբաղյան իրավիճակը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի ընթացքում` հաշվի առնելով սեպտեմբերին Դուշանբեում կայացած Ալիեւ-Փաշինյան հայտնի հանդիպումը: Թեեւ Քավանոն, թերեւս միանգամայն իրավացիորեն նաեւ այն կարծիքին է, որ արցախյան թեման չի դառնա Բոլթոնի այցի հիմնասյունը:

 

ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Գրեթե միաժամանակ ՄԽ մեկ այլ համանախագահ, որին դեռ չենք հասցրել մոռանալ, Ջեյմս Ուորլիքը էլ ավելի ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ: Նախ նշելով, թե չի տեսնում որեւէ վկայություն այն բանի, որ ներկայիս Սպիտակ տունը խորապես հետաքրքրված է Ղարաբաղի հարցով, Ուորլիքը նաեւ նշեց, որ տեսնում է Մոսկվայի հետաքրքրությունը: Ու միանգամից Ուորլիքը գնաց կտրուկ մտքերի. «Ես, իրոք, կարծում եմ, որ կա հնարավորություն՝ սկսելու քննարկումներն այն մասին, թե ինչ տեսք կարող են ունենալ խաղաղապահ ուժերը»: Հայտարարությունը ցնցող է հետեւյալ տեսանկյունից. եթե Ուորլիքը կարծում է, որ արցախյան հարցը Վաշինգտոնին գրեթե չի հետաքրքրում, նշանակում է՝ նա ակնարկում է, որ կա՛մ կարգավորման գործընթացը դեռ շատ հեռու է վերջնակետից, կա՛մ եթե մոտ է, ապա ընթացք է տրվում Մոսկվայի կողմից, իսկ անտարբեր Վաշինգտոնը պարզապես ցանկացած լուծման կողմ կլինիԱռաջին տարբերակի հավանականությունը խիստ ցածր է, նաեւ հաշվի առնելով այն հայտնի գնահատականները, որոնք օրերս հնչեց նույն ԱՄՆ-ը ներկայացնող հայաստանյան դեսպան Միլսը: Հիշեցնենք, Միլսը խոսում է որոշ հողեր հանձնելուց, այսինքն՝ ինչ-որ կոնկրետ կարգավորման մեխանիզմից: Իսկ նման մեխանիզմներ, այն էլ՝ դեսպանի մակարդակով կարող են հնչեցվել, եթե գործընթացը վճռական փուլում է: Ասենք, նաեւ հենց Ուորլիքն է իր իսկ խոսքում ակնարկում այդ մասին: Եթե նա այն կարծիքին է, որ արդեն իսկ պետք է քննարկումներ սկսել խաղաղարար ուժերի կառուցվածքի մասին, ապա նա, ըստ էության, իր հերթին է ակնարկում նույն վճռական փուլի մասին: Ավելին, Ուորլիքն իր այդ կարծիքով գործնականում հաստատում է դեսպան Միլսի ասածը՝ հողեր հանձնելու մասին: Այսինքն, եթե պետք է ազատագրված տարածքների մի մասը հանձնել Ադրբեջանին, այսինքն օրակարգում է Միլսի բնութագրմամբ, «հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւը, ապա ինչպես քանիցս նշելու առիթ ունեցել ենք, այդ իրավիճակում «խաղաղության դիմաց» բաղադրիչը կարող է իրատեսական լինել բացառապես ձեւավորվելիք շփման գծում խաղաղարար ուժերի տեղակայման միջոցով: Հետեւաբար, եթե Ուորլիքն այն կարծիքին է, որ արդեն պետք է խաղաղարարների կառուցվածքային հարցերը լուծել, դա պարզ ակնարկ է, որ նա նաեւ հաստատում է Միլսի «հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւը, ավելի ճիշտ, որ այն մոտենում է հանգուցալուծումային փուլիԵվ այստեղ էլ առաջ է գալիս մեկ ուշագրավ հարց՝ ինչո՞ւ հանկարծ Ուորլիքը որոշեց խոսել այդ մասին: Նրա հաջորդ միտքը հետաքրքիր մտորումների տեղիք տալիս է. այսպես, Ուորլիքը, պատասխանելով ակնհայտորեն արհեստական հարցին, թե ռուս խաղաղարարները կարո՞ղ են լինել հնարավոր խաղաղապահ ուժերի մի մասը, այն կարծիքը հայտնեց, թե՝ գոյություն ունի ջենթլմենական համաձայնություն, որը երբեք փաստաթղթային տեսք չի ունեցել եւ նախատեսում է, որ Մինսկի խմբի համանախագահները եւ հակամարտող երկրների հարեւանները չեն կարող խաղաղարար առաքելության մաս լինել, որ այդ մասին հենց Մինսկի խումբն է չգիտես երբ պայմանավորվել: Ավելին, ըստ Ուորլիքի, Մոսկվան անգամ չունի հակամարտությունն ինքնուրույն լուծելու իրավունքՈւորլիքի այս հայտարարություններն այնքան տարօրինակ են, որ հարցին, թե ինչու հանկարծ որոշեց այս մասին խոսել, նորերն են ավելանում: Այդ թվում, իր այս մտքերով ո՞ւմ եւ ի՞նչ խաղ է Օբամայի ժամանակների, այսինքն՝ ամերիկյան քաղաքականության լիբերալ հատվածը ներկայացրած նախկին համանախագահը ուզում առաջ տանել: Նախ, եթե իրոք կա համանախագահների ՄԽ-ի ինչ-որ ներքին պայմանավորվածություն, ապա նախ՝ դա համանախագահների գործը չէ: Նրանք պետք է միայն նպաստեն, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը պայմանավորվածությունների գան, եւ եթե վերջիններս կարգավորման միջոց համարեն թեկուզեւ ՄԽ համանախագահ որեւէ կոնկրետ երկրի խաղաղարար ուժերի տեղակայումը, թե հենց նրան են վստահում, ապա ի՞նչ է, պետք է կարգավորումը կանգնեցվի՞, թե գիտեք ինչ, մենք ջենթլմենական պայմանավորվածություն ունենք: Երկրորդը, եթե չկա որեւէ փաստաթուղթ, նշանակում է, որ այդ մասին դիվանագետն անգամ խոսելու բարոյական իրավունք չունի: Վերջապես, ի՞նչ ասել է, թե Մոսկվան անգամ չունի հակամարտությունն ինքնուրույն լուծելու իրավունք. եթե Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն, որ պատրաստ են պայմանավորվել Մոսկվայի առաջարկած ինչ-որ մեխանիզմով, չէ՞ որ ՄԽ-ն դրա համար պետք է միայն ուրախ լինի. ի վերջո, այս կառույցի առաքելությունը հենց դա է, հակամարտության կարգավորումը, եւ ոչ թե միջնորդի ով լինելը:

 

ԻՆՉ ԷՐ ՈՒՈՐԼԻՔԻ ՈՒԶԱԾԸ

Հասկանալի է, իրականում պատկերն այլ է, ՄԽ համանախագահ երկրներից յուրաքանչյուրն էլ իր որոշակի շահերն ունի արցախյան խնդրի հետ կապված: Այդ թվում, բնականաբար, առաջնահերթ շահ է, թե կոնկրետ որ երկրի խաղաղարար ուժերը կարող են տեղակայվել հայ-ադրբեջանական շփման գծում, նաեւ հաշվի առնելով, որ, ի վերջո, խոսքը նաեւ Իրանի սահմանի մասին է: Եվ ի՞նչ է անում Ուորլիքը: Ընդգծելով, թե Վաշինգտոնը հետաքրքրություններ չունի արցախյան հարցի հետ կապված, նա, ըստ էության, փորձում է կշտամբել Սպիտակ տանը, թե ռուսներն ուր որ է, կարող են խաղաղարար ուժեր տեղակայել, իսկ դուք այդ մասին չեք էլ մտածում: Այսինքն, սա պետք է ընկալել, որպես Կոնգրեսի ընտրությունների շեմին Թրամփի վրա ճնշման եւս մեկ լիբերալիստական մեխանի՞զմ. նաեւ այս տարբերակն է հնարավոր, թեեւ այն բավականին թույլ է: Առնվազն այն առումով, որ մեղադրանքները, թե արցախյան հարցը Վաշինգտոնին գրեթե չի հետաքրքրում, առնվազն չափազանցված են: Դրանում համոզվելու համար բավական է միայն հիշեցնել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին Թրամփի ուղղված այն հայտարարությունները, թե առաջիկա ամիսներին Արցախի հետ կապված տեղաշարժեր են սպասվումՍակայն, անկախ ամեն ինչից, չմոռանանք, որ արցախյան հարցի հետ կապված Ուորլիքը եղել եւ, մեծ հավանականությամբ՝ մնում է ամենաքաջատեղյակ անձանցից մեկը: Ավելին, այն գործընթացները, որոնք այսօր դարձել են ընդգծված, սկիզբ են առել դեռ իր համանախագահության ժամանակներում: Իսկ դա նշանակում է, որ նրա հայտարարությունները պետք է ընկալել ոչ թե միայն որպես ինչ-ինչ հաշվարկների բաղադրիչ, այլ որ մեզ համար շատ ավելի կարեւոր է Արցախի շուրջ ընթացող իրադարձությունների հետ կապված փակագծերի բացում, որոնք գալիս են լրացնելու դեսպան Միլսի բացած փակագծերը: Ընդ որում` չմոռանանք, որ դեսպան Միլսն էլ Ուորլիքի օրինակով իր հերթին է, այսպես ասենք, Օբամայի ժամանակներից մնացած կադր, այսինքն` չբացառենք նաեւ այն վարկածը, որ իրականում այս ընդհանրական փակագծերի բացումը միգուցեեւ Սպիտակ տան համար էլ, մեղմ ասած, ցանկալի չէր:

 

ՀԻՄԱ ԷԼ ՋՈՒԼԻԱՆԻՆ

Ինչեւէ, ինչպես քանիցս նկատելու առիթ ունեցել ենք, մասնավորապես` արցախյան ուղղությամբ ամերիկյան ծագման վերջին բացահայտումների էությունը շատ ավելի հասկանալի կդառնա Բոլթոնի այցի շրջանակներում, ով երեկ արդեն Մսկվայից սկսեց իր մեծ շրջագայությունը: Սակայն Բոլթոնից զատ օրերս հայտնի դարձավ մեկ ուշագրավ այց եւս: Այսպես, ամերիկյան անցքերից քաջատեղյակ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, ով առաջինն էր ներկայացրել Բոլթոնի սպասվող այցը, օրերս հայտնեց նաեւ, որ Հայաստան կժամանի Թրամփի վարչակազմի «գորշ կարդինալներից» մեկի համարում ունեցող մեկ այլ գործիչ՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ եւ ներկայումս ԱՄՆ նախագահի խորհրդական ու լավագույն ընկեր Ռուդոլֆ Ջուլիանին: Չնայած՝ սխալ կլինի Ջուլիանիին համարել միայն ներկայիս վարչակազմի ներկայացուցիչ. նա առանց Թրամփի նախագահ դառնալու էլ ամերիկյան քաղաքական էլիտայի այն ազդեցիկ դեմքերից մեկն էր, ով մշտական դերակատարում ունի պետական ստրատեգիայի մշակման գործում, անկախ երկրի նախագահի ով լինելուցԻնչո՞ւ է այդ կարգի գործիչը գալիս Հայաստան, այն էլ մեկ այլ հեղինակավոր գործչի՝ Բոլթոնի հետ գրեթե միաժամանակ. դեռ չշտապենք այս հարցի պատասխանը գտնել: Սակայն որոշ հանգամանքներ այս պահին էլ կարելի է հաշվի առնել: Ամենակարեւորը. այս տրամաչափի գործիչները հիմնականում զբաղվում են նվազագույնը տարածաշրջանային ուղղվածության ռազմավարական հարցերով, այն էլ գլոբալ խնդիրների համատեքստում: Այսինքն, թեեւ ինչպես Բոլթոնի, այնպես էլ Ջուլիանիի այցի օրակարգում կարող է նաեւ արցախյան խնդրին ինչ-որ անդրադարձ լինի, սակայն ոչ հիմնասյունային կտրվածքով: Հաջորդը, Ջուլիանին եղել եւ մնում է ամերիկյան քաղաքականության մյուս թեւի, պայմանականորեն ասենք՝ սորոսական լիբերալիզմի ուղղության հակառակորդներից մեկը: Եվ այն պարագայում, երբ, մասնավորապես, հայաստանյան ներկայիս չինովնիկության ու առաջին պլան մղված ուժերից շատերի անունները կապվում են սորոսական փողերի հետ, Ջուլիանիի այցը նաեւ այդ տեսանկյունից բավականին ուշագրավ կարող է լինել: Բայց դեռ ենթադրությունների ետեւից չընկնենք, նկատի ունենալով նաեւ, որ Բոլթոնի մեկնարկած այցն արդեն իսկ սկսելու է որոշակի հարցերի պատասխաններ տալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



Ով է Իրանի նախագահի առավել ռեալ հավակնորդըՓարիզ էլ չմնաց, որ սրանք «հայ դե» անենՍուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադարձել (տեսանյութ)Ինչ կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Աստանայում44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանը կրկին հայր կդառնա… Հուզիչ կադրեր.StarNews«Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքըԱդրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են ռազմական համագործակցության հարցերՈր դեպքերում է լոլիկի հյութը վտանգավոր առողջության համարԿադիրովը զարմիկին նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար«Ֆազին» ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից. կադրերՓԱՆՋՈՒՆԻՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերոջՎաղը Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Էրդողանի հետ. ՌԴ նախագահի օգնականԹրամփի հաղթանակի դեպքում ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային օգնության նոր միջոցներ կտրամադրեն. WSJԿիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաև պատ է կառուցվում․ «Փաստինֆո»Պուտինը կհանդիպի Սի Ցզինպինի, Էրդողանի եւ Ալիեւի հետՕրբանը Զելենսկիին առաջարկել էլ բանակցությունների գնալԱրևմտյան վերլուծաբանները գնահատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի բանակների հզորությունըԻ դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ. Արտաշես ԳեղամյանԵրբեք ետ մի նայիր, այնտեղ ամեն ինչ անփոփոխ է. իմաստուն խոսքեր ամեն օրվա համարՆստել են վրան, դուբինկեքով ծեծել են, գուցե այդ ծեծը չլիներ, էրեխես փրկվեր. Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության գործումՀայազգի շարքային Վարդան Հարությունյանը 12 զինվորի կյանք է փրկել. ՌԴ ՊՆԻնչ են քննարկվել քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Բագրատ սրբազանը փակագծեր է բացում18+. Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար«ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԹՈՒՐՔ ԷՐ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՎԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԱԺ նախագահը տժժում է ԻսպանիայումՌուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանում ջրհեղեղից տուժածներինԱՄՆ-ում հայտնել են Բայդենին փոխարինող հավանական թեկնածուի անունըՈրդիս հարցնում է՝ ինչու են քեզ բարևում, ճանաչո՞ւմ ես. Հենրիխ Մխիթարյանը՝ փողոցում անցորդներին ողջունելու և որդու արձագանքի մասինԻրանում ԱԽՔ նախկին քարտուղարի եւ նախկին նախարարի ընտրապայքարը թեեւակոխել է վճռորոշ փուլ. Նոր մանրամասներԲաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքըՄեկնարկել է «Սրբազան պայքար»-ի Քաղաքական Խորհրդի փակ նիստը. Ովքեր են մասնակցումԽաղաղության հասնելու համար չարիքը պիտի հեռանա․ Բագրատ ՍրբազանԱլիևը պահանջել է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցնելԳազ չի լինիՆորից ջուր չի լինիԱնձրեւ. Ինչ եղանակ է սպասվում ՎարդավառինՄինչև ե՞րբ կգործի տուգանքները 50 տոկոսով վճարելու արտոնությունըՕրվա խորհուրդ. Հուլիսի 21 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատինԱրցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունըՎերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. ԱլիևՍամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 2-ինՋուր չի լինելու․ հասցեներՀնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր. հուլիսի 2-ի աստղագուշակՌումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանումԵվրո-2024. Օրվա հանդիպումներըԻ՞նչ զրույց է ունեցել Աննա Հակոբյանն ամուսնու հետ․ «Իրավունք»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода