Ի՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում. Արմեն Աշոտյան Դիմավորում ենք սևծովյան հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին. Գագիկ Սուրենյան Ազերները վերահսկում են ողջ ճանապարհը (տեսանյութ) Երևանում և մարզերում լույս չի լինի Փշաքաղվելո՜ւ. տուրիստներին ցնցել է հայուհու երգը Գեղարդի վանքում Օրվա խորհուրդ. Հուլիսի 3 Հերթական սկանդալը Fly One- ից. չեղարկվել է թռիչքից առաջ Քիշնև-Երևան չվերթը. պատասխանատու չկա «Հրապարակ». Շարժումը նոր թափով վերսկսվելու է Ռուսական բանակը գրավել է Նյու Յորքի զգալի մասը «Ժողովուրդ». 79 հաստիք, 15 մեքենա, մեծ աշխատավարձի ֆոնդ և ոչ մի աշխատանք․ իրավիճակը «Սեւան» ազգային պարկում

«Ադրբեջանում պատրաստվում են ապրիլյան պատերազմի կրկնությանը»

Արխիվ 16-20

Ռուսական կողմին անհանգստացնում է հայ-ռուսական հասկացվածության եւ վստահության մակարդակը, մասնավորապես` ռազմաքաղաքական հարցերում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ընդգծեց ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ ՎԼԱԴԻՄԻՐ ԵՎՍԵԵՎԸ: Ավելին` նրա գնահատմամբ` վստահության հարցում Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ առկա խնդիրը Դուշանբեում տեղի ունեցած երկրների ղեկավարների հանդիպումից հետո էլ չի լուծվել:

«ԱՐՑԱԽԻ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԼ ԿՈԼԵԿՏԻՎ ՈՒԺԵՐՈՎ»

- Պետք է փորձել վերականգնել վստահության մակարդակը, որոշակի կապեր ստեղծել, որպեսզի հայ-ռուսական ավելորդ լարվածությունը մեղմվի: Օրինակ, Հայաստանում կա որոշակի թերագնահատում Ռուսաստանի հնարավորությունների հանդեպ Արցախի հիմնախնդրի հարցում: Իհարկե, չեմ կարծում, թե այդ հարցը ՌԴ-ն միայնակ կարող է լուծել, այն պետք է որոշել կոլեկտիվ ուժերով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին: Սակայն Ռուսաստանի առաջնահերթությունները Հարավային Կովկասում Հայաստանի կողմն են, մենք դաշնակիցներ ենք եւ ունենք միացյալ զորք: Եվ եթե լինի մեծ պատերազմ, Հայաստանը պետք է վստահ լինի, որ ՌԴ-ն կկատարի իր դաշնակցային պարտականությունները` ՀՀ անվտանգության ապահովման հարցում` այն հիմքով, որոնք կան ստորագրված պայմանագրերով: Եթե ուշադիր նայեք այդ փաստաթղթերին, դրանց համաձայն պատերազմից առաջ հայ-ռուսական միացյալ զորքի հրամանատարությունը ստանձնում է ՌԴ գեներալը: Պետք է հասկանալ, որ մենք ունենք պարտավորություններ, եւ ՌԴ-ն չունի Հարավային Կովկասում այդպիսի հարաբերություններ եւ ոչ մի այլ երկրի հետ: ՌԴ վստահության մակարդակը կովկասյան պետությունների այլ կառավարության ղեկավարների համեմատ տարբերվում է: Օրինակ, վստահության ամենապակաս մակարդակը Ռուսաստանն ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդեպ: Վստահություն չկա ընդհանրապես, բայց սա չի խանգարում Ռուսաստանին, որպեսզի գործընկերային հարաբերություններ ստեղծի Թուրքիայի հետ, որովհետեւ այն պետք է ճգնաժամը հաղթահարելու համար: Իհարկե, հայ-ռուսական հարաբերություններում խոսքն այսպիսի իրավիճակի մասին չէ, բայց վստահության նվազում կա, եւ այն անհանգստացնող է:

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՈՒԺԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»

– Ի դեպ, Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Դուշանբեում ոտքի վրա պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ սահմանագծում լարումը նվազեցնելու եւ միջադեպերը կանխելու վերաբերյալ: Ձեր կարծիքով` սա չի՞ նշանակում, որ փաստացի լուսանցքում է հայտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործառույթը, այդ թվում` ՌԴ-ի:

– Նախ հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախը պետք է լինի բանակցությունների սեղանին, ինչը 1994-95 թթ.-ի պայմանագրերից է բխում: Բայց եթե նա իսկապես ուզում էր, ուրեմն չի կարող ուղիղ պայմանավորվել Ալիեւի հետ Ստեփանակերտի փոխարեն: Այնպես որ, կարծում եմ` յուրաքանչյուր լուրջ բանակցություն պետք է լինի ամրագրված փաստաթղթի վրա, եւ երկրորդ` եթե կա ցանկություն, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտը նստի բանակցային սեղանին, ուրեմն, որպես առաջին քայլ, պետք է նախ խոսել բանակցային սեղանին նստելու մասին: Առհասարակ, Արցախի խնդրի հետ կապված այդպես արագ որոշումներ կայացնել հնարավոր չէ, եւ հնարավոր չէ ԵԱՀԿ Մինսկի խմբին հեռացնել, որովհետեւ այդ խումբն է մոնիթորինգ ապահովում միջազգային մակարդակով: Վերջիվերջո, Մինսկի խմբի համանախագահող պետություններն են երկար տարիներ աշխատում կոնֆլիկտը կարգավորելու ուղղությամբ: Լավ, ասենք թե հրաժարվեցին Մինսկի խմբից, բայց այլընտրանք չկա: Հեշտ է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից, բայց նոր կառույց ստեղծելն է պրակտիկորեն անհնար: Դրա համար յուրաքանչյուր բանավոր պայմանավորվածություն որոշակի խմբագրման կարիք ունի: Էլ չեմ ասում, որ նախեւառաջ պետք է հարցնել Արցախի դիրքորոշումը, չէ՞ որ այն անկախ պետություն է, ընդ որում` Հայաստանի կողմից չճանաչված: Մեզ երկար տարիներ ասում էին հրադադարի մասին, բայց այն ամեն անգամ խախտվում էր Ադրբեջանի կողմից եւ անգամ ԵԱՀԿ Մինսկի շրջանակում էր մեզ համար դժվար որոշումներ կայացնել Արցախի սահմանում մոնիթորինգի հարցով: Դրա համար էլ չեմ հավատում նման պայմանավորվածություններին եւ հիմնախնդրի արագ լուծմանը: Ավելին` վախենամ, որ Արցախում լարվածությունն ավելանա: Ադրբեջանում պատրաստվում են ապրիլյան պատերազմի կրկնությանը: Սրա համար հող է նախապատրաստվում` իրենց ներկայությունն ավելացնելով Նախիջեւանում, ամրապնդելով Թուրքիայի հետ համագործակցությունը: Հասկանալի է, որ Նախիջեւանում թեժ ճակատ չի բացվի, բայց այնտեղ ուշադրություն գրավելու համար հարմար է: Օրինակ, հյուսիսային ճանապարհով դիվերսիաներ կազմակերպելու առումով: Ադրբեջանը պատրաստվում է ուժային տարբերակով հարցը լուծել: Մի՞թե անհասկանալի է, թե իր ինչին էր պետք հարմարեցնել Սահմանադրությունը պատերազմի օրենքին: Փաստացի այսօր Ադրբեջանում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, որոնք ռազմաճակատի համար են: Եթե Ադրբեջանը ցանկանում էր գնալ խաղաղ կարգավորման, ուրեմն` ինչի՞ համար էր այս ամենը:

– Այսինքն` արցախա-ադրբեջանական սահմանում նոր լարվածությո՞ւն եք կանխատեսում:

– Եթե այդպես չէ, ապա ինչի՞ համար է Ադրբեջանը նոր զենքեր գնում: Մինչ Հայաստանն ունի մեծ սպասումներ, Ադրբեջանը գնում է Արցախյան հիմնախնդրի ուժային լուծման ճանապարհով: Ալիեւի բերանից հնչած յուրաքանչյուր պայմանավորվածություն թաքցնում է այն օպերացիան, որը սկզբում նախատեսում է հասնել որոշակի փոխզիջումների, իսկ հետո վերցնել ամեն ինչ: Դրա համար պետք է լինել իրատես եւ ամեն պայմանավորվածության, որը նույնիսկ բարձր մակարդակով է լինում, զգույշ վերաբերել: Օրինակ, եթե ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ եղել է պայմանավորվածություն, ինչո՞ւ Ադրբեջանը սահմանից չի հեռացնում ծանր զինտեխնիկան: Եթե Ադրբեջանն աներ դա, կասեի` քայլ է անում, եւ այն կֆիքսվեր միջազգային դիտորդների կողմից: Հետեւաբար, սա ոչ թե քայլ է խաղաղության, այլ հետընթաց դեպի ուժային լուծման: Ուստի` պետք է շատ զգույշ լինել Ալիեւի խոսքերի հանդեպ եւ տեսնել, թե ինչ է կատարվում իրականում:

«ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԿՆՇԱՆԱԿԻ ԿՈՐՑՆԵԼ ՈՂՋ ԱՐՑԱԽԸ»

– Իսկ ո՞րն է այս պահին Ռուսաստանի դիրքորոշումը` Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ` հաշվի առնելով, որ երբեմն շրջանառվում է «Լավրովյան պլանը»...

– Ճիշտ եք, հաճախ է շրջանառվում, թե իբրեւ կա ՌԴ ԱԳ նախարար Լավրովի պլանը, որ մի քանի հողեր հանձվի Ադրբեջանին, եւ խնդիրը լուծվի: Ես, որպես ռազմագետ, այդպիսի հնարավորություն չեմ տեսնում, գոնե նրա համար, որ Ադրբեջանին յուրաքանչյուր տարածք հանձնելու դեպքում փաստացի կնշանակի կորցնել ողջ Արցախը: Այնպես որ, այդպիսի պլանը չի կարող իրականանալ: Եվ պետք չէ Ռուսաստանին վերագրել մի բան, որը նա չի ծրագրում: Ռուսաստանը հակված է նրան, որ պահպանվի այն հարաբերությունները, որը կա այս պահին:

– Դուք նշում եք Ադրբեջանի ռազմատենչ գործողությունների նախապատրաստությունների մասին, այս դեպքում ի՞նչ քայլեր պետք է անել գոնե առկա իրավիճակը չսրելու համար:

– Շարունակելով իրականացնել հայ-ռուսական պայմանագրով զենքերի գնումը, որը ստորագրվել է նախկինում: Կարծում եմ` սա ճիշտ կլինի, որովհետեւ դրա անհրաժեշտությունը կա: Հիշեցնեմ, որ ապրիլյան պատերազմի պատճառներից մեկն էլ այն էր, որ Ադրբեջանի զինված ուժերը զենքերի քանակով գերազանցում էին: Ընդ որում` ոչ միայն ՌԴ-ից ձեռք բերված զենքերով: Հիմա պետք է աջակցել Հայաստանին, որովհետեւ Ադրբեջանը կրկին փորձում է գնել որոշակի զենքի տեսակներ, որոնք կարող են բալանսը խախտել: Օրինակ, ձեռք բերելով բելառուսական արտադրության զենք, որը ունի որոշակի հեռահարություն եւ փաստացի կարող է տարածվել ամբողջ Արցախի վրա: Ավելին` քննարկվում է Իսրայելից հրթիռային զենքեր գնելը, որոնք «Իսկանդերի» մակարդակի են: Այս ամենը պետք է անընդհատ քննարկել, որ եթե հանկարծ դիզբալանս լինի, հատկապես` որակյալ, հնարավոր լինի դրա դեմն առնել: Բայց սա պետք է շատ արագ անել: Միեւնույն ժամանակ, ռազմական մակարդակով ՌԴ-ն պետք է Հայաստանի հետ համաձայնեցնի որոշակի զենքերի վաճառքի հարցը, որոնք ուղղակի չպետք է վաճառվեն Ադրբեջանին: Իհարկե, սա չի երաշխավորում, որ Ադրբեջանն ուրիշ տեղից չի գնելու զենք, բայց գոնե ՌԴ-ից այդպիսի զենքեր չպետք է վաճառվեն: Չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանը կրկին հայտնվի քննադատության թիրախում` Ադրբեջանին որոշակի զենքեր վաճառելու համար, որը կարող է կրկին կիրառվել խաղաղ բնակչության հանդեպ: Դրա համար պետք լինեն նոր խորհրդակցություններ, նոր պայմանագրեր, անցկացվեն միացյալ զորավարժություններ: Գուցե այս առումով պետք է նաեւ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարության եւ տեղի իշխանության հետ հարաբերություններն ավելի խորացնել, որովհետեւ փոխհարաբերությունների այն մակարդակը, որն այժմ կա, մեզ չի բավարարում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ի՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում. Արմեն ԱշոտյանԴիմավորում ենք սևծովյան հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին. Գագիկ ՍուրենյանԱզերները վերահսկում են ողջ ճանապարհը (տեսանյութ)Երևանում և մարզերում լույս չի լինիՓշաքաղվելո՜ւ. տուրիստներին ցնցել է հայուհու երգը Գեղարդի վանքումՕրվա խորհուրդ. Հուլիսի 3Հերթական սկանդալը Fly One- ից. չեղարկվել է թռիչքից առաջ Քիշնև-Երևան չվերթը. պատասխանատու չկա«Հրապարակ». Շարժումը նոր թափով վերսկսվելու էՌուսական բանակը գրավել է Նյու Յորքի զգալի մասը«Ժողովուրդ». 79 հաստիք, 15 մեքենա, մեծ աշխատավարձի ֆոնդ և ոչ մի աշխատանք․ իրավիճակը «Սեւան» ազգային պարկումԹրամփը, եթե հաղթի, կկանգնեցնի ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, այդ թվում՝ Ուկրաինա և Վրաստան. Politico«Հրապարակ». Փաշինյանը մղվում է դեպի Պուտինի գիրկը. Կտեսնենք «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագներ«Ժողովուրդ».Բնակարան Երևանում, հողամաս Ծաղկաձորում․ Ինչ ունի Արսեն ԹորոսյանըՌուսներն ամբողջությամբ գրավել են Չասով Յարի Կանալ միկրոշրջանըՌուսական ավիացիան ոչնչացրել է ուկրաինական հարվածային անօդաչուների կառավարման բազան Խերսոնում (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ով է Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը«Ժողովուրդ». Կարծես ՔՊ-ականները ԵՄ անդամակցության հանրաքվեի էին պատրաստվում, իսկ Փաշինյանը դրա կարիքը չի տեսնումԵվրոպան հստակեցրել է Ուկրաինայի հակամարտության ամենահավանական ելքի մասին իր մոտեցումը. GuardianԲայդենը Թրամփի հետ բանավեճերից հետո չի հրաժարվի ընտրություններիցՌուսաստանում Կոլոմոյսկու և Պորոշենկոյի բաժնետոմսերը փոխանցվել են պետությանըԵՎՐՈ-2024. Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերն ու ժամանակացույցը Մեր տրամվայը-Խանջյան փողոց, իսկ ո՞վ է հիշում համար 3 երթուղինԵրևան․ պարզ ու հասարակ մեր «Կազիրյոկ»-ը 1975 թվականՌուսաստանը ցանկանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի երթուղում ներառել Հայաստանի հետ սահմանային անցակետըԵՎՐՈ-2024. Նիդերլանդների հավաքականը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)Ով է Իրանի նախագահի առավել ռեալ հավակնորդըՓարիզ էլ չմնաց, որ սրանք «հայ դե» անենՍուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադարձել (տեսանյութ)Ինչ կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Աստանայում44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանը կրկին հայր կդառնա… Հուզիչ կադրեր.StarNews«Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքըԱդրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են ռազմական համագործակցության հարցերՈր դեպքերում է լոլիկի հյութը վտանգավոր առողջության համարԿադիրովը զարմիկին նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար«Ֆազին» ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից. կադրերՓԱՆՋՈՒՆԻՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերոջԹրամփի հաղթանակի դեպքում ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային օգնության նոր միջոցներ կտրամադրեն. WSJԿիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաև պատ է կառուցվում․ «Փաստինֆո»Պուտինը կհանդիպի Սի Ցզինպինի, Էրդողանի եւ Ալիեւի հետՕրբանը Զելենսկիին առաջարկել էլ բանակցությունների գնալԱրևմտյան վերլուծաբանները գնահատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի բանակների հզորությունըԻ դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ. Արտաշես ԳեղամյանԵրբեք ետ մի նայիր, այնտեղ ամեն ինչ անփոփոխ է. իմաստուն խոսքեր ամեն օրվա համարՆստել են վրան, դուբինկեքով ծեծել են, գուցե այդ ծեծը չլիներ, էրեխես փրկվեր. Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության գործումՀայազգի շարքային Վարդան Հարությունյանը 12 զինվորի կյանք է փրկել. ՌԴ ՊՆԻնչ են քննարկվել քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Բագրատ սրբազանը փակագծեր է բացում18+. Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար«ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԹՈՒՐՔ ԷՐ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՎԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԱԺ նախագահը տժժում է Իսպանիայում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода