Գազ չի լինի
Հասարակություն
Պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն-ի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Պ.Սևակ թաղամասի թիվ 8-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ փողոցների, 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն`Գեղարքունիքի մարզի Վարդաձոր, Ծակքար, Ծովասար, Լիճք բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Սևան քաղաքի գազասպառողների, սեփականատերեր Գեղամ Ավետիսյանի, Արմեն Գրիգորյանի, Յուրա Գրիգորյանի, Վասակ Ավետիսյանի, Հովհաննես Մելիքյանի, Գագիկ Նիկողոսյանի, Քարամյան Գրիգոր ԱՁ-ի, «Զիմ», «Էներգոսերվիս» ՍՊԸ-ների, «Սևանի հացի գործարան», «Շաքարի գործարան» ՓԲԸ-ների, «Սևանի ԲԿ» ՊՓԲԸ-ի, «Ալեհեր Մասիս» ԱԿ-ի, այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 6-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Կորյունի, Մաշտոցի, Ամիրյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի, Ա. Պետրոսյան, Ա.Խանջյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: