Այս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էր Մանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել են Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից 590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղել Ֆրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարի Որևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ Զաքարյան Որ հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին է Սարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինը

Աշխատողը պետք է վստահ լինի, որ խախտված իրավունքի պարագայում իր մեջքին կանգնած է պետությունը․ Հայտնի փաստաբանը աշխատավորների իրավունքների ամենատարածված խախտումների մասին

Հանդիպում

Մայիսի  1-ին`  Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվան ընդառաջ աշխատանքային ոլորտի խնդիրներին, աշխատանքային իրավունքի խախտումներին վերաբերող խնդիրների շուրջ` ի՞նչ անել աշխատանքային իրավունքների խախտման դեպքում և ի՞նչ է նախատեսում օրենսդրությունը, զրուցել ենք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, բազմահազար աշխատավորների խախտված իրավունքները բարձր դռան միջոցով վերականգնած «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով օրվա խորհրդին նախ նկատեց.

-Իրավամբ, այ՛ո, օրեր անց տոնվելու է մայիսի 1-ը` Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրը, իշխում է այն կարծիքը, որ այս տոնը, նախկին ԽՍՀՄ տոներից է եւ ընդունվում է ոչ միանշանակ: Թեպետ, մայիսմեկյան տոնակատարության թելերը տարնում են Եվրոպա, Իտալիա: Անկախ այն բանից, թե ով է մայիսմեկյան տոնի` աշխատավորների օրվա կնքահայրը, փաստենք, որ այն վերաբերում է աշխատանքին եւ աշխատավորությանը: Թե որքանով են իրենց դեմոկրատական եւ սոցիալական համարող պետությունները պաշտպանում աշխատողի կամ գործատուի շահերը (գործատուն եւս համարվում է տվյալ ոլորտի բաղկացուցիչ մաս), որքանով է աշխատողը իր թիկունքում զգում պետության աջակցությունը` դա այլ թեմա է: Ունեմ իմ ուրույն կարծիքը, որ աշխատավորների պաշտպանության լավագույն մոդելը երբեւիցէ եղել է նախկին ԽՍՀՄ-ում: Երկիր, որտեղ ավելի քան պաշտպանված էր մարդու աշխատանքային իրավունքները` սկսած վնասակար պայմաններում աշխատելու հետ կապված տրվող արտոնություններից, վերջացրած հեռակա սովորող ուսանողների աշխատանքային իրավունքներով եւ աշխատող կանանց հղիության եւ հետհղիության շրջանում տրվող արտոնություններով: Աշխատանք, աշխատել ասելով ոչ թե ուղղակի պետք է հասկանալ այն գործառույթը, որը կատարվում է տվյալ պահին, այլ դրա տակ պետք է առաջնահերթ հասկանալ ստեղծագործելու ունակություն: Մասնավորապես, բանանը ծառից հավաքելը, կեղեւից մաքրելը, ուտելը որոշակի աշխատանք է իրենից պահանջում, որը կատարվում է ե՛ւ մարդու ե՛ւ կենդանիների կողմից: Սակայն բանանի ծառ տնկելու, պատվաստումներ կատարելու, որպեսզի այլ որակի բերք ստացվի` մենաշնրհը ի վերուստ տրված է մարդկանց: Համարձակվում եմ ամրագրել, որ մարդու մեջ Աստծո պատկերը ամենացայտուն կերպով արտահայտված է նրա ստեղծագործելու ունակության միջոցով: Ստեղծելը Աստծո իրավազորության  մեջ է, որը տրվել է իր կողմից ստեղծվող կարեւոր էակի` մարդուն:

Այստեղից կարեւոր իրավանորմ. աշխատանքը իրբեւ գիտակցված գործունեություն երկրի վրա լինելով միայն մարդուն բնորոշող եւ նրան մնացյալներից տարբերակող հատկություն, համարվում է, որպես մարդկային որակական հատկանիշ: Աշխատանքի նմանօրինակ իրավունք ու անսահման հնարավորությունը Աստծո կողմից տրվեց մարդուն տարբերվելու եւ իր տեսակի մեջ մնալու, ինչպես նաեւ որպես բարեկեցիկ կյանք ապահովվելու միջոց: Այստեղից հետեւություն. մարդուն ի վերուստ տրված է ամենը , որպեսի վերջինս ստեղծի, աշխատի, արարի, որը լինելով բարեկեցիկ ապրելու նախապայման` ՕԳԳ-ն լինելու է մոտ զրոյի, եթե պետական մակարդակով չի դրվել խաղի կանոններ աշխատանքային պայմանների եւ վարձարտրության հետ կապված: Տվյալ դեպքում, պետությունը լինելով միասնական մարմին պետք է ավելի քան պարեզեցված ձեւով հնարավորություն տա գործատուին աշխատատեղ ստեղծելու, հսկողություն սահմանի տվյալ աշխխատանքային պայմանների վերաբերյալ, իսկ վարձատրության չափը պետք է լինի բարձր: Փաստեմ, որ այսօր պետության գործողությունների կամ անգործության հետեւանքով  ե՛ւ քաղաքացիները, ե՛ւ գործատուները ընկնում են պարտքերի ու վարկերի տակ: Իսկ գործատուն հաճախ նաեւ օբյեկտիվ պատճառներով ցածր է վճարում իր աշխատողին, աշխատողն էլ լավագույն ցանկության դեպքում չի կարող նվիրված աշխատել իր աշխատեղում, եթե աշխատավարձով իր ընտանիքի մինիմալ պահանջները չի բավարարում, որի արդյունքում բոլորը դժգոհ են: Իսկ Աստվածաշնչյան տվյալ շնորհը`  աշխատելու, ստեղծագործելու, իրավամբ չի գնահատվում : 

Ի դեպ, դեռեւս Մովսեսի օրենքում աշխատանքի իրավական կարգավորման ոլորտում պարտադիր պայմաններ էր դիտվում` աշխատանքային պայմանները, հանգստի իրավունքը, վարձատրությունը: Տվյալ իրավանորմով գործատուն պարտավոր էր ապահովվել աշխատանքի համար հանդուրժելի պայմաններ` բացառել դաժան վերաբերմունքը, հնարավորւթյուն ընձեռնել հանգստանալու, իսկ վարձատրությունը պետք է լինի արդար եւ ժամանակին: Թե այսօր այդ կարեւոր իրավանորմը որքանո՞վ է ստացել օրենսդրի կողմից պարտադիր պայման` հետությունները թողնում եմ լսարանին:

Ցանկանում եմ փաստել, որ տվյալ գործառությների պատասխանատուն համարվում է այն երկիրը , որտեղ աշխատում, ստեղծագործում են մարդիկ: Առավելեւս սոցիալական համարվող պետությունները, իսկ ՀՀ-ն իրավամբ սոցիալական պետություն է, ուղղակի պատասխանատվություն են կրում երկրի քաղաքացու ե՛ւ աշխատանքային պայմանների ե՛ւ նրանց պաշտպանության ե՛ւ բարեկեցիկ ապրելու համար:

Անդրադառնալով աշխատանքային իրավունքների հետ կապված այն հիմնական խախտումներին, որոնք առկա են պրակտիկայում հայտնի փաստաբանը խոսեց կոնկրետ օրինակով.

-Նախ փաստեմ, որ ոչ միայն մասնավոր սեկտորում, այլ նաեւ պետական լիազոր մարմիններում աշխատում են որոշ ապաշնորհ չինովնկիներ, անգամ երբեմն մտածում եմ, որ նմանները հատուկ են անում, որպեսզի ժողովրդի մոտ կրկնապատկվի ատելությունը դեպի պետական մարմիններ կամ ուղղակի աշխատելու ձեւը չգիտեն։ Բերեմ տիպիկ օրինակ, անձը մոտ 25 տարի աշխատել է  վնասակար արտադրամասում, այդ տարիների ընթացքում փոխվել են երեք սեփականատերեր, բայց այդ մարդը շարունակում էր աշխատել այդ արտադրամասում, որը այսօր լուծարված է։ Եկել է թոշակի անցնելու ժամանակը պետկան լիազոր մարմինը ասում է, որ հիմք չի ընդունում լուծարված հիմնարկի տեղեկանքը, որը առանց կնիքի է։ Նախ պետական լիազոր մարմինը պետք է իմանա, որ 2005թվականից սկսած, այսպես ասած, կնիքի ինստիտուտը գոյություն չունի։ Եվ երկրորդ, պետական լիազոր մարմինը պետք է ոչ թե այդ քաղաքացուն ուղարկի արխիվների  դռներ, այլ հենց ինքը ունի պոզիտիվ հնարավորություն այդ տեղեկանքի գնահատականը տալու։ Եվ հիմա Դուք պատկերացրեք,  թե վնասակար արտադրամասում տարիներով աշխատած անձի կարգավիճակը, նման դեպքում պետական լիազոր մարմնի աշխատանքը, մեղմ ասած, պետք է գնահատել անբավարար, իսկ բարձր դուռը թիրախային եւ հրապարակային պետք է ենթարկի նման անձանց պատասխանատվության։ Սա է այսօր խնդիրը, որ աշխատողը պետք է վստահ լինի, որ իր խախտված իրավունքի պարագայում իր մեջքին կանգնած է պետությունը։ 






Այս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էրՄանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանըԻշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»«Փաստ». Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանաՏեսախցիկը ֆիքսել է Սու-34-ի «արդուկող» հարվածները ուկրաինական պաշտպանական դիրքերին (Տեսանյութ)Ռուսները հրթիռային զանգվածային հարձակում են իրականացրել Կիեւում (Տեսանյութ)Ադրբեջանում ծավալվող ռուսաֆոբիայի թիկունքում կանգնած է Ալիեւը. «Ցարգրադ»Դրսում կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը. ՄինասյանՊետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱլբանիայում Նիկոլի «սրճային դիվանագիտությունից» հետո հավանաբար պետք է սպասենք նոր աղետներիԱրայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արելՔաղաքական շաբաշ՝ փոխադարձ մեղադրանքներով          Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն ՄանուկյանՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱղազարյան ж законе. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Կոմոյի» դեմ խաղում ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱպօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամներն արդեն 2-րդ տարին է` վարորդները շարունակում են վճարել. ԱրամյանՌուսական ավիացիան «արդուկող» հարվածներ է հասցնում ԶապորոժեումԱվելի ու ավելի պարզ է դառնում, թե Պուտինն ու Թրամփը երկուսուկես ժամ ինչ էին խոսումՏիկ տոկ հարթակը պետք է վերահսկվի հատուկ կառույցների կողմից, եւ վերացվեն պոռնոգրաֆիա պարունակող էջերը. ՄանուկյանՌուսական բանակը դուրս է եկել Խարկովի մարզի առանցքային քաղաքներից մեկի` Կուպյանսկի հյուսիսային արվարձանային գոտի (Քարտեզ)Ռուսական ուժերը գրավեցին Օտրադնոե բնակավայրը հարավդոնեցկյան ճակատում (Քարտեզ)Տիկնիզյանը պայմանագիր ունի «Լոկոմոտիվի» հետ, թող գործի դրան համաձայն. Ֆիլատով Թրամփը տնտեսական պատերազմի մեջ է մտնում Եվրամիության հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top