Լավրովը նշել է Ուկրաինայում կարգավորման առանցքային պայմանները
Միջազգային
Ղրիմի, ԿԺԴՀ-ի, ԼԺՀ-ի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների միջազգային ճանաչումը՝ որպես Ռուսաստանի տարածքներ, առանցքային է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար: Այս մասին բրազիլական O Globo թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ղրիմի, Սևաստոպոլի, ԿԺԴՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի շրջանի և Զապորոժիեի նկատմամբ Ռուսաստանի սեփականության միջազգային ճանաչումը հրամայական է: Կիևի բոլոր պարտավորությունները պետք է ապահովված լինեն օրինականորեն, ունենան կիրարկման մեխանիզմներ և կրեն անժամկետ բնույթ»,- ասել է նախարարը: