Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել Է Բաքու
Միջազգային
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանն ապրիլի 28-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջանի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է Report-ը։
Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրի պատվին պատվո պահակախումբ է կառուցվել:
Իրանի նախագահին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովը և պաշտոնատար այլ անձինք: