Վրաստանի նախագահն այսօր կժամանի Երևան
Միջազգային
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության կայքում։ Այցի շրջանակում Ղավելաշվիլին հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Սա Վրաստանի նախագահի պաշտոնում Միխեիլ Ղավելաշվիլիի առաջին այցն է Հայաստան:
«Այն նպատակ ունի խորացնել Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը»,- ասված է նախագահի այցի մասին հրամանագրում։