ԱՅՍՕՐ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ 1֊ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ» ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Հասարակություն
Այսօր, ապրիլի 27-ը, 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոս, ազգությամբ եզդի ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 29 տարեկան։ Նա ծնվել էր 1996 թվականին, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում։ Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին զոհերից է, ապրիլի 1֊ի լույս 2֊ի գիշերը Արցախա֊ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի տղաներից էր։ Սլոյանը կապիտան Արմենակ Ուրֆանյանի զինվորներից էր։ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը չեն ենթարկվել Ուրֆանյանի նահանջ հրամանին ու մինչև վերջ պայքարել հանուն սրբազան հայրենիքի, զոհվել հերոսաբար ։ Քյարամ Սլոյանը, 2016֊ի մայիսի 28֊ին հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանով։ Հավերժ փառք մեր անմահ հերոսին, ով իր կյանքով վկայեց հայրենասիրության և քաջության բարձրագույն արժեքները, խոնարհում ու երախտագիտություն մեր հերոսին, որի հիշատակը վառ կմնա գալիք սերունդների սրտերում։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

