Իրանի նավահանգստում տnւժածների թիվը հասել է 1139-ի

Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում շաբաթ տեղի ունեցած հզոր պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 1,139-ի. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է զոհերին, ապա ըստ իրանական աղբյուրների, թիվը հասել է 20-ի:
«Միջադեպը տեղի է ունեցել Շահիդ Ռաջաի նավահանգստի տարածքում պահվող մի քանի բեռնարկղերի պայթյունի հետևանքով: Ներկայումս մենք տարհանում և վիրավորներին տեղափոխում ենք բժշկական կենտրոններ», - BBC-ի փոխանցմամբ՝ պետական հեռուստատեսությանը հայտնել է ճգնաժամային կառավարման տեղական պաշտոնյան:
Իրանի Առողջապահության նախարարությունը Հորմոզգան նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ մարդկանց խնդրելով մնալ տանը, փակ պահել պատուհանները և կրել դիմակներ։