ԿՀՎ-ն հաստատել է իր փոխտնօրենի որդու` ռուսական ուժերի կազմում ՀՌՕ գոտում մահվան մասին լուրը. NBC News
Միջազգային
ԿՀՎ-ն հաստատել է իր փոխտնօրենի որդու` ռուսական ուժերի կազմում ՀՌՕ գոտում մահվան մասին լուրը, հայտնում է NBC News-ը:
21-ամյա Մայքլ Գլոսը մահացել է 2024 թվականի գարնանը, ասվում է հայտարարության մեջ։
Նախկինում հաղորդվել էր, որ նա կռվել է Ուկրաինայում՝ Ռուսաստանի 137-րդ օդադեսանտային գնդի կազմում և զոհվել է ԴԺՀ-ի մարտերում։
Մայքլ Գլոսը նաև սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել, որում ժպտում է Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ Սուրբ Բազիլի տաճարի ֆոնին և Վոլգոգրադում։
