Արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները աննախադեպ ռիսկեր են ներկայացնում. Չինաստանի նախագահ
Միջազգային
Արհեստական բանականության տեխնոլոգիաները առաջարկում են աննախադեպ հնարավորություններ, բայց նաև կրում են աննախադեպ ռիսկեր և մարտահրավերներ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Արհեստական բանականությունն իր հետ բերում է աննախադեպ զարգացման հնարավորություններ, բայց նաև աննախադեպ ռիսկեր և մարտահրավերներ», - ասել է նա։
Սի Ծինփինը նշել է, որ անհրաժեշտ է արագացնել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներին վերաբերող համապատասխան օրենքների և կանոնակարգերի մշակումն ու կատարելագործումը։