ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրը իրանական նավահանգստի նման սարսափելի պայթյունը չի կարող պատահականություն լինել (Տեսանյութ)
ՄիջազգայինՇահիդ Ռաջայի նավահանգստից լսվել են մի քանի նոր պայթյունների ձայներ։ Նավահանգստի նավամատույցում տեղի ունեցած հզոր պայթյունի վայրից խիտ ծուխ է ծածկել երկինքը։ Տուժածների թիվը, խիստ նախնական տվյալներով, 500-ի կարգի է:
Պատճառների մասին իրանական կողմը դեռ հստակ ոչինչ չի սում: Կան ակնարկներ, թե միջադեպը տեղի է ունեցել անփութության պատճառով։ Միաժամանակ` Ազգային նավթաբաշխիչ ընկերության հայտարարություն է արել Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունի վերաբերյալ, թե այն կապված չէ տարածքում Ազգային նավթամթերքների բաշխման ընկերության կողմից շահագործվող որևէ նավթավերամշակման գործարանի, վառելիքի պահեստավորման բաքի, բաշխման կայանի կամ խողովակաշարի հետ։
Փոխարենը, իրանական որոշ վերլուծական աղբյուրներ արդեն որոշակի ակնարկներ հնչեցնում են: Մասնավորապես, որ ոյս եւ Բեյրութի հայտնի պայթյունի միջև կան խիստ նմանություններ (Լուսանկարում)։
Աղբյուրը նաեւ գրում է. «Երեկ Ռուսաստանում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ռուս գեներալի դեմ, իսկ այսօր այս պայթյունը տեղի է ունեցել Իրանում։ Պատահականությո՞ւն: Ո´չ, չեմ կարծում։
Իրանի ապրանքների ներմուծման առնվազն 80%-ը իրականացվում է Շահիդ Ռաջայի նավահանգստով։ Սա տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանը հայտարարեց Իրանի տարածքով կարևոր միջանցքների անցման նկատմամբ իր հետաքրքրության մասին։ Իրանի նավահանգիստների և երկաթուղային գծերի անկայունացումը սիոնիստական ռեժիմի կողմից սանձազերծված «միջանցքային պատերազմի» մի մասն է կազմում։ Մենք նախկինում էլ տեսել ենք նմանատիպ գործողություններ՝ գազատարների պայթեցման կամ երկաթուղիների վրա դիվերսիայի տեսքով»։
Մեկ դետալ եւս. այսօր տեղի ունեցավ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների երրորդ փուլը: Գործընթացն այնքան արագ է, որ բրիտանական BBC-ն գրել է. «Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները ընթանում են անսպասելիորեն արագ տեմպերով...»։ Սա մեկ բան է նշանակում` Բրիտանիայում լրձորեն անհանգստացած են ԱՄՆ-Իրան բանակցությունենրի ընթացքից:
Եվ երբ նման սոսկալի միջադեպ է տեղի ունենում հերթական հանդիպման օրը, որի ժամանակ միանգամայն լուրջ հարցերի շուրջ մեծ հավանականությամբ կարող էին պայմանավորվածություններ ձեռք բերվել, դա եւս շատ դժվար է պատահականություն համարել: Չնոռանանք, որ Իսրայելից ոչ պակաս, ԱՄՆ-ի հետ բանակցությունները տապալելու հարցում շահագրգռված է Բրիտանիան: