Թրամփը մաքսատուրքերի հարցով կբանակցի 18 երկրների հետ․ Արդյոք Հայաստանը ներառված է ցանկում
Միջազգային
ԱՄՆ-ն մաքսատուրքերի հարցով 18 երկրների հետ առևտրային բանակցությունների պլան է պատրաստել։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
«Պաշտոնատար անձինք նախատեսում են օգտագործել ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի գրասենյակի պատրաստած պլանը, որում շարադրված են բանակցությունների համար ընդհանուր կատեգորիաները», - հայտնում է հրատարակությունը:
Ինչպես պնդում է WSJ-ն, Սպիտակ տունը մտադիր է հուլիսի 8-ին մաքսատուրքերի գործողության կասեցման 90-օրյա ժամկետի ավարտին քննարկել սակագնային քաղաքականության հարցերը: Բանակցությունները կանդրադառնան մաքսատուրքերի և քվոտաների, առևտրի ոչ սակագնային խոչընդոտների վրա, ինչպիսիք են ԱՄՆ-ի արտադրության ապրանքների կանոնները, թվային առևտուրը, ապրանքների ծագման կանոնները, տնտեսական անվտանգությունը և այլ առևտրային խնդիրներ: