Կուրսկի մարզն ամբողջությամբ ազատագրվել է Ուկրաինայի զինված ուժերից (Տեսանյութ)
ՄիջազգայինԿուրսկի մարզի վերջին բնակավայրը` Գորնալը եւ մարզի տարածքն ամբողջությամբ ազատագրվել է Ուկրաինայի զինված ուժերից:
Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը այս մասին զեկուցել է Պուտինին,- փոխանցում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը:
Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում մարտերում կորցրել են ավելի քան 76 հազար զինծառայող, հայտնել է Գերասիմովը։
Կուրսկի մարզն ազատագրելու կապակցության ՌԴ նախագահը շնորհավորել է ռուսական ուժերի ողջ անձնակազմին: