Թուրքիայում զգուշացրել են Ստամբուլում ուժեղ երկրաշարժի հավանականության մասին

Ստամբուլը անխուսափելիորեն կենթարկվի ուժեղ երկրաշարժի։ Այս մասին ՌԻԱ Նովոստին տված հարցազրույցում հայտարարել է սեյսմոլոգիայի պրոֆեսոր, Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի հարցերով գիտնականների խորհրդի անդամ Հալուք Էյիդողանը։
Նա նշել է, որ Մարմարայի շրջանը միշտ էլ հակված է եղել երկրաշարժերի, ինչի մասին վկայում են բյուզանդական դարաշրջանի արխիվները։ Մասնագետի խոսքով՝ այն հայտարարությունները, թե ներկայիս երկրաշարժը ավելի մեծ երկրաշարժի նախանշան է, արվում են բացառապես լրատվամիջոցների համար։
«Սա, ընդհանուր առմամբ, կարող է ասել յուրաքանչյուր ոք, ով գիտի այս տարածաշրջանի պատմությունը։ Այո, իհարկե, Մարմարայի տարածաշրջանում խոշոր երկրաշարժ կլինի։ Մենք՝ որպես գիտնականներ, այս մասին երկար ժամանակ խոսում ենք», - ասել է Էյիդողանը։