Արևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր Լեյեն
Միջազգային
Արևմուտքին այն տեսքով, որով նրան բոլորը գիտեին, դադարել է գոյություն ունենալ ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո: Այս մասին գերմանական Zeit թերթին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ շատ երկրներ, իբր, հետաքրքրություն ունեն Եվրոպայի հետ առևտրի ընդլայնման հարցում։ Նա հստակեցրեց, որ խոսքը ոչ միայն տնտեսական կապերի հաստատման, այլև ընդհանուր կանոնների սահմանման և սպասվող որոշումների ընդունման մասին է:
Եվրահանձնաժողովի ղեկավարը պնդում է, որ Եվրոպան «հայտնի է իր կանխատեսելիությամբ և հուսալիությամբ»: ԵՀ նախագահը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ նախկինի պես հավատարիմ է ՆԱՏՕ-ին: Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ «Եվրոպան և ԱՄՆ-ն կպահպանեն բարեկամական կապերը»: